tert.am: ՊԵԿ-ում հիմա քննարկվում են տարբերակները, որ այս դժգոհությունները գոնե ինչ-որ հասկանալի լուծում ստանան: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ հագուստ ներկրողների խնդրի վերաբերյալ:
«Կարող եմ մի բան վստահեցնել՝ իրերի քաշային մաքսազերծման գրծընթացներից մենք պետք է դուրս գանք օր առաջ, որովհետև, երբ պատրաստի ապրանքատեսակը մաքսազերծվում է քաշով, դա լուրջ խնդիրներ է առաջանցում ամբողջ ֆիսկալ համակարգի իմաստով և ի վերջո ԵԱՏՄ կանոնակարգումների ներքո, որովհետև այդ ապրանքների շարժը և հետագծելիությունը ուղղակի մաքսազերծման պահից վերանում է»,- ասաց նա:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)