Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը, նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը, նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է. «Քննչական կոմիտեի մեծարգո նախագահ, Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով: Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել: Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց, մենք կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է: Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով: Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ խոշոր քննչական մարմինն է, մենք կարևորում ենք և բարձր ենք գնահատում նրա աշխատանքը: Նաև ուզում ենք արդյունավետության բարձրացման խնդիրը երբեք մեր տեսադաշտից չկորցնել, որովհետև արդյունավետ դարձնել համակարգը նշանակում է՝ Կառավարությանը հնարավորություն տալ ավելի արագ տեմպերով, ավելի համոզված և հասցեական մեծացնել սոցիալական երաշխիքների արդյունավետությունը՝ աշխատավարձեր և այլն: Ուզում եմ պայմանավորվենք, որ այս հարցը կլինի մեր ընդհանուր աշխատանքային օրակարգում: Սա միայն Քննչական կոմիտեի վերաբերյալ չէ: Սա մեր բոլոր պետական մարմինների վերաբերյալ է, և այս ուղղությունը մենք անպայման պետք է զարգացնենք: Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ հենց ասվածի համատեքստում՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա: Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա: Այսօրվա մեր խոսակցությունը մի փոքր ավելի աշխատանքային է ստացվում, և որոշակի անհանգստացնող գույներ կան, բայց ես չեմ ուզում, որ մենք հենց այս տրամաբանությունը դարձնենք այսօրվա միակ ասելիքը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Որովհետև պիտի նաև արձանագրենք, որ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում: Ուզում եմ ընդգծել, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Սա ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պետությունը հենվում է ինստիտուտների վրա, ինստիտուտները հենվում են անձանց վրա, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը դնել ամեն ինչից վեր, պետությունը և պետական շահը, ասել է թե՝ ազգային շահը դնել ամեն ինչից վեր, առաքելությունը, գործառույթը, օրենքի և օրինականության ապահովումը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել: Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Չկանխորոշելով որևէ բան՝ այդ վերլուծության ամենաակնհայտ հետևություններից մեկը, իմ կարծիքով, այն է լինելու, որ մենք, այնուամենայնիվ, պետական ինստիտուտների կայացման ոլորտում ունենք որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծենք այդ խնդիրները: Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա: Կրկին շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և հաջողություններ եմ մաղթում բոլորին՝ ի նպաստ գործունեության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, պետության, պետականության, ինքնիշխանության ապահովման, պահպանության և պաշտպանության, որը, ի վերջո, հանգում է մեր ժողովրդի, նրա իրավունքների, նրա անվտանգության, կամքի և երազանքների պահպանությանը և պաշտպանությանը: Շնորհակալ եմ»: Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատանքի խոսքերի համար և ներկայացրել կառույցի գործունեությունը: Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս կատարված աշխատանքներին՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՔԿ քննիչներն այդ ժամանակաշրջանում աշխատել են գերծանրաբեռնվածության պայմաններում, և դա շարունակվում է նաև այսօր՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ և նախաքննության գործընթացով: Նրա խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության  կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով: Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պետական պարգևներ է հանձնել Քննչական կոմիտեի աշխատակիցներին. Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Կարապետյանը և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վաչե Մխիթարյանը:
15:29 - 08 հոկտեմբերի, 2021
Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Մեկ տարի է անցել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, բայց այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով անվտանգության միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման ու ռազմավարական վերանայման, մեր երկրի կարեւոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու մասին։ «Այս երկու ամսվա ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ այդ կարեւոր ուղղությամբ տրվող հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված եւ նաեւ մանիպուլյացիոն պատասխաններ են հղում մեր հանրությանը՝ որոշ դեպքերում մոլորեցնելով նաեւ գոյություն ունեցող իրական մտահոգությունների շուրջ՝ սահմանային իրավիճակ Սյունիքում, Գեղարքունիքում, անվտանգային համակարգի ձեւավորում ու զարգացում»,- ասաց Օհանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն առաջնահերությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի (ԱԺ վերջին քառօրյային անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր չեն քննարկվել,- հեղ․)։ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Մինասյանը նշեց, որ երեկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների 1/5-ով դիմում են ներկայացրել ՍԴ՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով․ «Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու եւ բոլոր տարածներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից։ Նա կառավարության նիստում խոսում էր նաեւ պատվաստումների մասին, եւ, ըստ էության, հրահանգավորում տվեց իրավապահ մարմիններին, ավելին՝ պահանջեց որպեսզի քննչական մարմիններն իրեն զեկուցեն․ սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերեւույթ հանցագործություն, որովհետեւ չի կարող գործադիր իշխանության ղեկավարը քննչական մարմիններից պահանջի զեկուցումներ, կալանավորումներ կամ ձերբակալումներ»,- ասաց Մինասյանը՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որտեղ վերջինս ասել էր․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար։ Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք»։
11:47 - 08 հոկտեմբերի, 2021
Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար: Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:
13:03 - 07 հոկտեմբերի, 2021
Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց և ընդունեց 2021 թվական պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու և առողջապահության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցը։ «Նախագծով առաջարկվում է լրացուցիչ 2,365,000.0 հազ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը։ Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցները ուղղվեին այլ կարիքների բավարարման, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենանք»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ 20 բժշկական հաստատություն արդեն ընդգրկված է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, և ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է։ «Ակտիվ դեպքերի մեջ, որը 14.000-ից ավել է, ընդմանեը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով»։ Նրա խոսքով՝ այս թիվը ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները, և հոսպիտալացման բեռ առողջապահական համակարգի վրա չի գոյանում։ Նա նաև ասաց, որ պատվաստումային գործընթացը ակիվացել է, սակայն տեմպը բավարար չէ՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր անհիմն վախեր են ներշնչում հասարակության շրջանում։ Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ Եվրոպական երկրներում, Ասիայի շատ երկրներում արդեն պատվաստումները հասցրել են 90%-ի։ «Հարց է ծագում՝ ինչում է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք, և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»։ Արձագանքելով Անահիտ Ավանեսյանի այս խոսքին՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ երբ մարդիկ Հայաստանում սկսեցին կորոնավիրուսից մահանալ, կային շրջանակներ, ովքեր այդ մահերը դարձնում էին քաղաքական շահարկման առարկա։ «Նրանց պետք է, որ հնավարոինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։ Մենք ինչու՞ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում, կա հստակ պետության պարտավորություն։ Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ։ Եվ, կներեք, ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունը ունի բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ օրենքներ, և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»։ Փաշինյանի դիտարկմամբ՝ կան մարդկանց խմբեր, ովքեր պահանջում են վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը։ «Ես նկատում եմ, որ այդպիսի շարժում է սկում։ Ասում են՝ ինչու՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն։ Այս գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական կարիքներ հոգալու համար, կարող էր օգտագործվել հազար ու մի ծախս վրա։ Ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնը ավելի ու ավելի բարձր է հնչելու»։ Նա նաև ընդգծեց՝ ոչ ոք չպետք է կառավարությանը խանգարի գործել։ «Մենք հո ստեղ չենք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել։ Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք։ Վատ է, շատ է, պատվաստման թվերը և որևէ ուրիշ մեկի չբողոքեք։ Եվ սա վերաբերում է բոլորին։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»։ Դիմելով ԱԱԾ և Ոստիկանության պետերին՝ Փաշինյանն ասաց․ «Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք։ Այդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել։ Ես գլխավոր դատախազին եմ դիմում, նաև քննչական մարմիններին։ Կառավարությունը չի կարող գալ, նստել ասել խանգարում են մեզ։ Ո՞վ է խանգարում։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված է»։
12:00 - 07 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը հայտարարել է նոր ատոմակայանի կառուցման մասին |hetq.am|

Փաշինյանը հայտարարել է նոր ատոմակայանի կառուցման մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Կառավարության փայատեր դառնալու հարցին: Նշենք, որ կազմակերպության բաժնետոմսերի 15%-ը պատկանում է Կառավարությանը: «Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է, և սա կայացած փաստ է: Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, Կառավարության փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- ասաց նա: Փաշինյանը խոսեց այն քննարկումների մասին, ըստ որոնց երբ Կառավարությունը դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, եղան կարծիքներ, թե այդտեղ կա մութ և կասկածելի գործարք: «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ»,- ասաց նա: Փաշինյանը նաև հայտնեց նոր ատոմակայանի կառուցման մասին` ասելով, թե վերոնշյալ ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են: «Եւ արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ Կառավարության մասնակացությունն այդ գործընթացին կարևոր է նրանով, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, Կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
20:28 - 06 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին |armenpress.am|

Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի մեղադրանքներին, թե Փաշինյանը «օպերատիվ կապով դավաճանական կապի մեջ է եղել Ադրբեջանի ղեկավարի հետ», հիշեցրեց, որ այդ կապն ապահովել է այն ժամանակ ԱԱԾ տնօրեն, «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ Մկրտչյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կապը ծառայեցրել է խոստումներ  տալու, ադրբեջանական կողմի հետ գաղտնի պայմանավորվածությունների համար: «Այս օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է ապահովել, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի, թե ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է դավաճանության մասին, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Եվ ուրեմն կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն, տեսնեն, թե այդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, և դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ինչ գործ եք ունեցել ընդհանրապես»,-ասաց նա: Մկրտչյանը հավելեց՝ օպերատիվ կապի մասին հայտարարել է Փաշինյանը և ոչ թե ինքը: «Դուք ասել եք, որ շփումները ոչ միայն սահմանափակում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այլ դուք ունեք նաև շփումներ՝ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է  դավաճանությանը ու դավադրությանը, ես կարծում եմ, որ դրանցից ավելի լավ, քան դուք որևէ մեկը պատմել չի կարող»,-ասաց նա: Փաշինյանն արձագանքեց. «Ավելի լավ դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը, քան ես, պատմել չեն կարող: Եվ ես մեր ժողովրդին պատմել եմ դավաճանության և դավադրության մասին, և ժողովուրդն արձագանքել է, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթ կունենան»: Վարչապետը նշեց, որ ՀՀ իրավապահ մարմինների գործառույթն է առանց բացառության բոլորով զբաղվելը: «Եվ էլի ասում եմ՝ այդ «դավաճանական, գաղտնի կապն» ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք, այդ ինչ 5 մլրդ էին ասում, ինչ եղավ այդ 5 մլրդը, ով էր ասում, մեր իրավապահներն այդ 5 մլրդով ինչու չեն զբաղվում, կարող է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»,-ասաց նա:
19:40 - 06 հոկտեմբերի, 2021
Ինձ մեղավոր եմ համարում, այդ թվում՝ բանակը 2018-ից հետո կոռումպացված տարրից չազատելու համար. Փաշինյան

 |armenpress.am|

Ինձ մեղավոր եմ համարում, այդ թվում՝ բանակը 2018-ից հետո կոռումպացված տարրից չազատելու համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է համարում պատերազմի արդյունքում ամենի մեղավոր ու պատասխանատու: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ո՞վ է ծանր ողբերգության, ողբերգական ծանր հետևանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրեն մեղավոր համարու՞մ է: Փաշինյանն արձագանքեց. «Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ, 100 անգամ եմ ասել»: Պատգամավորն անդրադարձել էր նաև ուղիղ մեկ տարի առաջ ռուսական RBK ալիքին Փաշինյանի տված հարցազրույցում հայտնած տեղեկություններին: Փաշինյանը նշեց, որ բազմիցս տրվել են պարզաբանումներ: «Ես եղել եմ Ստեփանակերտում ու հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ: Հնչել են առաջարկներ, դրանից հետո ես խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում և անեն առաջարկություն, թե ինչ է պետք անել: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ դա է կարճ պատմությունը: Վարչապետն ընդգծեց՝ ինքը Լելե Թեփե անունը ոչ մի անգամ չի տվել, «Լելե Թեփե օպերացիա» հասկացություն չի եղել: «Այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է Լելե Թեփեն, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա: Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել»,-ասաց նա: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ իրեն ուղղված «դավաճան և կապիտուլյանտ» որակումներին՝ Փաշինյանն ասաց, որ նրանց՝ ընդդիմադիրներին ավելի մեծ «դավաճան և կապիտուլյանտ» են համարում. «Ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Եվ ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք: Ես այո, ինձ մեղավոր եմ ճանաչում, այդ թվում՝  բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո»:
18:18 - 06 հոկտեմբերի, 2021
Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։  Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 
17:35 - 06 հոկտեմբերի, 2021
Շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը․ Փաշինյանը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարին

Շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը․ Փաշինյանը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեծ հաճույքով և ուրախությամբ եմ հիշում 2018 թվականին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որտեղ Դուք ընտրվեցիք Գլխավոր քարտուղար, և Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Կարծում եմ, որ այդ առումով 2019 թվականին շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ունեցանք: Ցավոք, կորոնավիրուսի համավարակն ազդեցություն ունեցավ նաև մեր կազմակերպության աշխատանքների և մեր նախագահության վրա և ստիպված եղանք մի շարք միջոցառումներ չեղարկել: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:Մեր հանդիպումների ժամանակ ասել եմ, կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք  լիովին աջակցում ենք Ձեր՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նախանշած բարեփոխումների կուրսին և, իհարկե, կշարունակենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել նաև մեր նախագահությունից հետո բարեփոխումների Ձեր որդեգրած կուրսին: Կրկին ողջունում եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել»: ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին ասել է.«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ Ձեզ անձամբ կրկին տեսնելու համար: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել պատերազմի ընթացքում, շատ ցավում էի: Ե՛վ կազմակերպությունը, և՛ անձամբ ես շատ ջերմ ենք ընդունում Հայաստանը, և մեզ համար շատ դժվար էր հետևել Հայաստանի համար այդ ծայրահեղ դժվարին իրավիճակին, ուստի ուրախ էի, որ կարողացա այն ժամանակ խոսել Ձեզ հետ և ուրախ եմ, որ այժմ կարող եմ արդեն անձամբ գտնվել այստեղ:Պարոն վարչապետ, թույլ տվեք Ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկու պատճառով: Նախևառաջ, իհարկե գրավոր նամակագրությամբ արել եմ, բայց կցանկանայի այժմ անձամբ շնորհավորել Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Այդ հաղթանակը շատ կարևոր էր երկու առումով՝ նախ անձամբ Ձեզ համար և հայ ժողովրդի համար, որը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ուստի սա շատ մեծ հաղթանակ է ժողովրդավարության և հայ ժողովրդի համար: Երկրորդ առումով՝ մեզ համար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  համար, որն ունի նաև քաղաքական առաքելություն, մասնավորապես՝ աջակցել երկրներին ժողովրդավարության հարցում: Ուրախ էինք, որ հրավիրվել էինք ականատես լինելու այդ գործընթացին և կարողացանք մեր կազմակերպության առաքելության շրջանակում դիտորդ հանդիսանալ այդ ընտրություններին: Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:Ձեզ շնորհավորելու երկրորդ պատճառը, և Դուք հիշատակեցիք դա՝ Հայաստանի նախագահությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որը դուք հիանալի եք իրականացրել՝ և՛ դուք, և՛ Ձեր ներկայացուցիչը՝ դեսպան Տեր-Ստեփանյանը այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը, և կազմակերպության վերափոխման պայմաններում: Դուք կարողացել եք մասնակցել մի շարք որոշումների կայացմանը, որոնք կարևոր էին մեր կազմակերպության համար Ձեր՝ Փարիզ կատարած այցից հետո: Պարոն դեսպանը նաև քաղաքական հանձնաժողովի անդամ է և մասնակցում է մտորումների խմբի, որի նպատակն է պատկերացնել կազմակերպության ապագան, այսինքն՝ կարող եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք պատվով եք կատարել նախագահության այդ բարդ աշխատանքը»:Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության թեմայի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը և երախտագիտություն հայտնել ՖՄԿ Գլխավոր քարտուղարին՝ 2020թ. աշնանը մեր երկրին, հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և համերաշխության համար: Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է ՖՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:Վարչապետը կարևորել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ ՖՄԿ դիտորդական առաքելության մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը և առաջ եկած մարտահրավերներին: Արծարծվել են ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Երկուստեք կարևորվել են  ՀՀ դպրոցներում, բուհերում, պետական ծառայողների շրջանում ֆրանսերենի դասավանդման խորացումը, երիտասարդության շրջանում կրթական նախաձեռնությունների իրականացումը, որոնք կապող օղակ կհանդիսանան ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների միջև:Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարություններով:
18:19 - 05 հոկտեմբերի, 2021
Կրթությունն է այն գործիքը, որով մեր երկիրը պիտի հաղթահարի բոլոր դժվարությունները․ Փաշինյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Կրթությունն է այն գործիքը, որով մեր երկիրը պիտի հաղթահարի բոլոր դժվարությունները․ Փաշինյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ, որում ասվում է․«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը եւ առաքելությանը:Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել եւ շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: Եւ այդ նվիրվածության արդյունքը մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների հաջողությունների ու նվաճումների տեսքով:Ուսուցչի մեծագույն առաքելությունը ոչ միայն կոնկրետ գիտելիք փոխանցելն է, այլեւ սովորել սովորեցնելը, իմանալու, կարողանալու, սովորելու կարեւորությունը աշակերտին ի ցույց դնելը, սովորելը մարդու համար կենսական անհրաժեշտություն դարձնելը եւ հենց սա ենք նկատի ունեցել Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ սովորելը ազգային կենսակերպ դարձնելու խնդիրը:Այդ խնդրի արդյունավետ լուծման համար է, որ ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, գործարկել ենք մանկավարժական կադրերի կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում իրենց որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձն առաջին փուլում կբարձրանա 30-ից 50 տոկոսով: Շարունակական այս գործընթացի արդյունքներով մենք կերաշխավորենք, որ մեր դպրոցներում դասավանդեն բարձրորակ մանկավարժներ՝ միեւնույն ժամանակ լուծելով ուսուցչի նյութական ապահովվածության հարցը:Այդ խնդրի լուծման համար է, որ նպատակադրվել ենք առաջիկա հինգ տարվա ընթացում 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել, մեր բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներով:Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունն է այն գործիքը, որի միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները եւ թույլ տվեք պնդել, որ մեր այսօրվա բոլոր դժվարությունները որեւէ կապ ունեն կրթության ոլորտում մեր երբեւէ ունեցած խնդիրների հետ:Սիրելի ուսուցիչներ,Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում եւ կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար, որպեսզի մեր երեխաների առաջ կարողանաք ընդարձակ բացել իմացության ու կարողության, ասել է թե երջանիկ ապագայի դռները:Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով»:
18:00 - 05 հոկտեմբերի, 2021
Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները |armenpress.am|

Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ): Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահության արդյունքների ամփոփման նպատակով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ում ՀՀ կառավարությունում, որպես կազմակերպության նախագահող, ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես եկան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը ՖՄԿ-ին և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության, դերի և մակարդակի կապակցությամբ: «Ինչպես տեղյակ եք՝ 2018 թվականին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում, սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. անցկացվելիք 18-րդ գագաթաժողովը հետաձգվեց, և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք ստանձնել այս կարևոր դերակատարումը, սակայն ցավով պետք է նշել, որ Երևանի գագաթաժողովում ընդունված՝ մեր կողմից իրականացվելիք ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել: Մենք կարևորում կարևում ենք կազմակերպության հաջորդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը: Հայաստանը, որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառման և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը», - հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, որոնց թվում առաջին հերթին՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: «Առանձնահատուկ կարևորել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից երախտագիտություն հայտնելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին 2020 թ. աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: «Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ», - ընդգծեց Հայաստանի վարչապետը: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է ՖՄԿ գլխավոր քարտուղարից նաև 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Փաշինյանի խոսքով՝ դա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան էին այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: «Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հատկապես ֆրանսերենի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և ԲՈՒՀ-երում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանը աջակցում է գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը», - հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:06 - 05 հոկտեմբերի, 2021
Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները։ Խորհրդարանում քննարկվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, «Ֆինանսական համահարթեցման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր։ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման թեմային չառնչվող մի հարց տվեց նախագծի զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ հարցը վերաբերում էր վերջին շրջանում հաճախ հիշատակված՝ «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունված այդ օրենքի համաձայն են հստակեցվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Մինասյանը, մասնավորապես, դիմելով Վաչե Տերտերյանին, հարցրեց․ «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք պատասխանատու այդ դիրքում։ Դուք լսել եք այն մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ․ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ էդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»։ Տերտերյանն ի պատասխան նախ նշեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք խոսել են վարչատարածքային փոփոխությունների մասին, այլ աշխատել են բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք վարչատարածքային բաժանման, եւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են․ «Ես էս ոլորտում ակտիվ աշխատել եմ 1996 թվականից։ Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»,- եզրափակեց Տերտերյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակմանը, ասաց, թե՝ նրանք չեն ժխտում, որ այդ օրենքն ընդունել են, կողմ ենք քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է․ «Չեն ժխտում, որ էդ օրենքը նախ եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ նստած՝ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք էդ Ադրբեջանը չգրենք, գրենք՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում։ Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ, ավելի լավ չէ՞ր լինի։ Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի է էդպես մոլորեցնե՞լ»,- ասաց Ալեքսանյանը։ Այս ելույթին արձագանքելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վաչե Տերտերյանն իր պատասխանով գտնվեց մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում․ «Հուսով եմ՝ պարոն Տերտերյանի համար քաղաքական հետեւանքներ չեն լինի»։ Ապա, անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին, Վարդեւանյանն ասաց․ «Եթե գրված լիներ Շվեյցարիա, ցավոք, ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ եթե էդ բանաձեւն աշխատեր, առաջարկում եմ հենց հիմա բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նկատեց․ «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը Սյունիքում, նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն։ Այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Վաչե Տերտերյանին։
11:53 - 05 հոկտեմբերի, 2021