Փաշինյանը հայտարարել է նոր ատոմակայանի կառուցման մասին |hetq.am|
20:28 - 06 հոկտեմբերի, 2021

Փաշինյանը հայտարարել է նոր ատոմակայանի կառուցման մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Կառավարության փայատեր դառնալու հարցին: Նշենք, որ կազմակերպության բաժնետոմսերի 15%-ը պատկանում է Կառավարությանը:

«Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է, և սա կայացած փաստ է: Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, Կառավարության փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- ասաց նա:

Փաշինյանը խոսեց այն քննարկումների մասին, ըստ որոնց երբ Կառավարությունը դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, եղան կարծիքներ, թե այդտեղ կա մութ և կասկածելի գործարք:

«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հայտնեց նոր ատոմակայանի կառուցման մասին` ասելով, թե վերոնշյալ ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են:

«Եւ արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ Կառավարության մասնակացությունն այդ գործընթացին կարևոր է նրանով, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, Կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել