Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել |armenpress.am|

Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհներ են փակել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել: Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ:  Փակ է Ազատանի հատվածը. քաղաքացիները նշում են, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողներից միայն ութն Ազատանից են: Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից: Ավելի վաղ զինծառայողների հարազատները փակել էին նաև Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է Պաշտպանության նախարարություն, որտեղ գործում է հեռախոսահամար՝ հարցերն ուղղելու համար, սակայն զինծառայողների հարազատները նշում են, որ ՊՆ-ից նրանց որևէ տեղեկություն չեն հայտնում: Այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են հավաքվում նաև Քեթի գյուղի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաև Գյումրիից Բավրա գնացող ճանապարհը:
12:57 - 16 դեկտեմբերի, 2020
Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|

Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։ Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։ Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նախարարությունը հայտնեց, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
12:10 - 16 դեկտեմբերի, 2020
Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամների մասին տարածվող լուրերի վերաբերյալ։  «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով,  որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել  է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից»։
20:06 - 13 դեկտեմբերի, 2020
Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է
 |armtimes.com|

Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը Վերաքննիչ վարչական դատարանի վճռով վերականգնվել է նախկին պաշտոնում: Վճիռը կայացվել է երեկ: Հիշեցնենք, որ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի, Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ մեկ տարի աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։ Նա նշեց, որ և մասնագիտական կարողություններն ու ստաժը, և կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը: Խնդիրը 1 տարի առաջ ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից, այն էլ ոչ թե իր, այլ՝ մարզպետարանի համապատասխան աշխատակցի կողմից: «Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ կան առանձին «մասնագիտություն» և առանձին «պաշտոն» տողերը: Պաշտոնի դիմաց համապատասխան նշագծումը չէր արվել: Բայց դա ոչ թե իմ մեղքն էր, այլ մարզպետարանի համապատասխան աշխատակցի, որը զբաղվում է այդ աշխատանքով: Այդ պարագայում ոտնահարել իմ իրավունքը, ինձ ազատել աշխատանքից ուրիշի պատճառով, աբսուրդ էր: Դրան էլ գումարած, Քաղծառայողի գրասենյակը հարցում չէր արել նախկին աշխատավայրիս, չնայած որ ներկայացված փաթեթում ունեի բոլոր փաստաթղթերը: Հարցումն ուղարկել էին միայն հարկային մարմին: Չնայած ես որևէ թերացում չունեի այս հարցում, բայց ազատման որոշում կայացվեց: Վարչական մարմիններ էի դիմել՝ մարզպետարան, քաղծառայության գրասենյակ, որպեսզի իրենք իրենց կայացրած որոշումները վարչական վարույթներով շտկեին, չարեցին, ու մտանք դատարան: Արդեն 1 տարի 7 ամիս եղավ գործի քննությունը: Շատ իրավաբաններ նույնիսկ զարմանում են, որ մենք դատարանում ենք հայտնվել»,- ասաց Պետրոսյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։   Հասմիկ Պետրոսյանն այս պահին աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, որտեղից մեկ տարի առաջ գնացել էր Շիրակի մարզպետարան:
20:41 - 10 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 35, 40, 42, 42ա, 44, 46 շենքեր, Կորյուն 9, 11 շենքեր, Թումանյան անցուղի 2, 26, 28, 28ա շենքեր, Նալբանդյան փ. 106 շենքեր, Այգեստան 9, 10 փողոցների սեփական տներ մասնակի, Տպագրիչների փ. 15, 17 շենքեր, Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 8 շենք, Այգեստան 11 փողոցի և Նորքի Այգիներ փողոցի սեփական տներ մասնակի, Չարենցի փ. 12 շենք, Տերյան փ. 54/1 շենք, “Օրան” և “Կոմզոյան” ՍՊԸ-ներ, Եկմալյան փ. 1, 5, Պուշկին փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ՝. Ավետիսյան փ. 25, 58 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ռուբինյանց փ. 26 շենք, Գրիբոյեդով փ. 11, 11ա շենքեր, Կոմիտասի պող. 6 շենք, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 51 շենք, Վաղարշյան փ. 20/1 շենք, Լեփսիուսի փ. 25 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 13, 105 շենքեր, Մամիկոնյանց փ. 21 շենք, Չոլակյան փ. 14, 16 շենքեր, Ազատության պող. 4 շենքը, Բարբյուսի փ. 7, 9 շենքեր, Ազատության պող. 7 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ. 6, 8, 4/2, 10, 10Ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի սփական տներ, քաղ. Սարգսյան, ԼՃԱՓ, ՍՌՍ բենզալցակայաններ և հարակից ոչ բնակելի տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Արա Գեղեցիկի, Նար-Դոսի, Սաֆարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյանի, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։00-15։00 Ջրվեժ գյուղի Մայակ թաղ․ 40 շենք, 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 12։00-15։00 Նոր Հաճն քաղաքի Թումանյան փ. 3, 5, 5/3 շենքեր, Գայի փ. 3, 5 շենքեր, “Կոնվերսբանկ” ընկերություն, “Հրայր Կարապետյան”, “Զորիկ Զախարյան”, “Արամ Արամյան” ԱՁ-ներ, ։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաքի՝ Նոր կյանք փողոց, 14:00-17:00 Գորիս քաղաքի՝ Գալստյան փողոց, 10:00-12:00 Քաջարան քաղաքի՝ Բարիկավան փ. 1, 2, 3 շենքեր, Կավճուտ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 10:00-15:00 Քարահունջ գյուղ մասնակի, 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի:
09:32 - 10 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 4-17, 21- 27, 31-38, 42-49, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 21, 22, 27, 31-38, 42-53, 58, 59 շենքեր, Խորենացու փ. 1, 2, 3, 18, 19, 20, 28, 29, 30, 39, 40, 41 շենքեր, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22-31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5շենքեր, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 8, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 31, 33, 34, 35, 37, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 67/1, 71, 73, 75, 79, 85, 87, 91, 93 շենքեր, “Անի”, թիվ 21, 104, 116, 117, 118, 119 մսուր- մանկապարտեզներ, թիվ 186, 88, 198 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ; 7-րդ փողոցի սեփական տներ և 14 փողոցի 1-ին նրբանցքի 1-12 սեփական տներ, Կուրղինյան փ. 4 շենք, Դավթաշեն 3 թաղ. 8 շենք, Եղբարյության փ. 5 շենք, 11։00-14:00 Ա.Խաչատրյան փ. 20, Վ․Փափազյան փ. 23, 23/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. 22, 38, Աբովյան փ. 25, 33 շենքեր, Նալբանդյան փ. 98, Վարդանանց փ. 5ա շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Սախարովի փ. 17 շենք, Տպագրիչների փ. 9, 11, 13, Մոլոկովի փ. 8 շենքեր, “Օրան”, “Կոմզոյան” ՍՊԸ-ներ, Եկմալյան փ. 1, 5, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Հր.Քոչար փ. 15 շենք,Մամիկոնյանց փ. 6/2, 26ա շենքեր, Շիրվանզադե փ. 24/1 շենք,Խաչատրյան փ. 2ա շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոմիտասի պող. 36/7, 38/1, 41/1, 43/1 շենքեր,փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բակունցի փ. 2, 4 շենքեր,Գոգոլի, Ռայնիսի, Հերցենի, Վրթ. Փափազյան, Ուլնեցի և Գուլակյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան, Դալար և Մրգավան գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Իսահակյան, Արա-Գեղեցիկ, Պռոշյանի փողոցներ, Աբովյան, Կոմիտասի, Նար Դոսի, Չարենցի, Շիրակի, Սաֆարյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, “Երանոս”, “Քարագործ” և Պ․ Զաքարյան ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր և Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Սևան քաղաքի՝ պետական քոլեջ, զինկոմիսարիատը, զինվորական դատախազություն, “Հայբիզնեսբանկ”, “Կոնվեսբանկ” ընկերություններ, “Յունիբանկ” ընկերության ռեզերվ սնուցում, “Հ. Առաքելյան”, “Տ. Մարգարյան”, “Գ. Ավետիսյան” ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Կաթնառատ գյուղ, 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի, 11:30-13:00 Փուխրուտ գյուղ:
09:44 - 08 դեկտեմբերի, 2020
Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը․ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը․ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ գյումրեցիներ, սպիտակցիներ, վանաձորցիներ, ստեփանավանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ 32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։ Եւս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում: Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը, ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը: Երկրաշարժի ու այսօրվա պատերազմի հետևանքներին ու պատճառված ցավին այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում։ Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք։ Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։ Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին»։ 
14:35 - 07 դեկտեմբերի, 2020
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։ Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։ 
14:26 - 07 դեկտեմբերի, 2020
Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է |tert.am|

Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է |tert.am|

tert.am: Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։
09:49 - 07 դեկտեմբերի, 2020
Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական. Շիրակի մարզպետ

Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի շիրակցիներ, արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։   Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։ Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։  Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որ չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։ Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին: Հարգելի շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։ Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։ Աստված պահապան մեր հայրենիքին»,- գրել է նա:
09:37 - 07 դեկտեմբերի, 2020
Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքում գյուղատնտեսական, մասնավորապես, գյուղտեխնիկայի խնդիրները գրեթե 90 տոկոսով մնացել են անցյալում։ Միավորված համայնքի ղեկավարը թվարկում է, թե վերջին շրջանում որքան գյուղտեխնիկա են ստացել։ Արտուշ Մանուկյանի խոսքով՝ Սարապատում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս շահեկան է դարձել գյուղացու համար։   ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող` Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագրով Սարապատ համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 9 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա, իսկ առհասարակ ծրագրի ընթացքում Սարապատին հատկացված գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկայի արժեքը կազմում է 138 միլիոն 238 հազար դրամ. համայնքի ներդրումը 10 տոկոս է, որից ընդամենը 2,5-ն է դրամային։   Սարապատում հնամաշ գյուղտեխնիկայով անարդյունավետ գյուղատնտեսությանը փոխարինելու է եկել համակարգված աշխատանքը։ Ծրագրի արդյունքները սպասվածից ավելի դրական են` վստահեցնում է համայնքապետը։ Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագիրը շարունակվում է։ Սարապատ համայնքում 2021 թվականին նախատեսվում է նաև 50 կիլովատ ընդհանուր հզորության արևային կայանների տեղադրում, կներդրվի մոտ 13 միլիոն դրամ։
18:37 - 03 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 75 շենք 1, 2 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, “Անի” և թիվ 118 մսուր-մանկապարտեզներ, թիվ 186 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Խորենացի փողոցի սեփական տներ մասնակի, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Մաշտոցի պող. 45, 45ա շենքեր, Բայրոնի փ. 12, Տերյան փ. 71 շենքեր, Աբովյան փ. 21, 23 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ մասնակի, Վարդանանց փ. 5ա շենք, Լեո փ. 11, 13, 30, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 45 շենք, Վրացական փ. 21/2 շենք, Փափազյան փ. 17 շենք, Կոմիտասի պող. 26 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 19 շենք, Բակունցի փ. 1 շենք, Արաբկիր 39փ. 2, 2/1 շենքեր, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովսեփ Էմինի փ. 80 շենք, Կիևյան փ. 1 շենք, Արաբկիր 49փ. 2, 10 շենքեր, Արաբկիր 47փ. 1 շենք, Շիրակի փողոցի սեփական տներ, Շիրակի փ․ 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 1-ին նրբ. 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9 շենքեր և 2-րդ նրբ. 1, 14 շենքեր, Շարուրի փ․ 1, 3 շենքեր, Շարուրի փ․ 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-12։00 և 13:00-16:00 Արարատ Ոսկու կորզման ֆաբրիայի բանավանի շենքեր, 11։00-15։00 Արտաշատ քաղաքի՝ Թումանյան և Մարքսի փողոցներ մասնակի, Քաղցրաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի` 2, 3, 4 միկրոշրջաններ մասնակի․ Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Զառ, Ներքին Պտղնի և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Շիրակի մարզում՝ 12:00-15:00 Գյումրի քաղաքի` Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, «Չերկեզի Ձոր» համալիր և 206 տնակային ավան, Սյունիքի մարզում՝ 10։00-13։00 Քաջարան քաղաքի՝ Շահումյան փ. 8, 9 շենքեր, Շիրվանզադե փ. 4-7 շենքեր, Գայի փ. 1, 2, 3, 5, 6 շենքեր, Խանջյան փ. 1, 1ա, 2, 2ա, 3, 3ա, 6, 8, 10, 12 շենքեր, Բակունցի փ. 3-9 շենքեր, Տերյան փ. 1-4 շենքեր, Լեռնաձոր, Խաչինա, Կաթնառատ, Փուխրուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բնակիչներ, 10:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի:
09:18 - 03 դեկտեմբերի, 2020
«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են Կորոնավիրուսի նմուշառման կետեր։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։Այս մասին հյատնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։   Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում:
17:28 - 02 դեկտեմբերի, 2020