Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է
 |armtimes.com|
20:41 - 10 դեկտեմբերի, 2020

Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը Վերաքննիչ վարչական դատարանի վճռով վերականգնվել է նախկին պաշտոնում: Վճիռը կայացվել է երեկ:

Հիշեցնենք, որ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի, Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ մեկ տարի աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։

Նա նշեց, որ և մասնագիտական կարողություններն ու ստաժը, և կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:

Խնդիրը 1 տարի առաջ ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից, այն էլ ոչ թե իր, այլ՝ մարզպետարանի համապատասխան աշխատակցի կողմից: «Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ կան առանձին «մասնագիտություն» և առանձին «պաշտոն» տողերը: Պաշտոնի դիմաց համապատասխան նշագծումը չէր արվել: Բայց դա ոչ թե իմ մեղքն էր, այլ մարզպետարանի համապատասխան աշխատակցի, որը զբաղվում է այդ աշխատանքով: Այդ պարագայում ոտնահարել իմ իրավունքը, ինձ ազատել աշխատանքից ուրիշի պատճառով, աբսուրդ էր: Դրան էլ գումարած, Քաղծառայողի գրասենյակը հարցում չէր արել նախկին աշխատավայրիս, չնայած որ ներկայացված փաթեթում ունեի բոլոր փաստաթղթերը: Հարցումն ուղարկել էին միայն հարկային մարմին: Չնայած ես որևէ թերացում չունեի այս հարցում, բայց ազատման որոշում կայացվեց: Վարչական մարմիններ էի դիմել՝ մարզպետարան, քաղծառայության գրասենյակ, որպեսզի իրենք իրենց կայացրած որոշումները վարչական վարույթներով շտկեին, չարեցին, ու մտանք դատարան: Արդեն 1 տարի 7 ամիս եղավ գործի քննությունը: Շատ իրավաբաններ նույնիսկ զարմանում են, որ մենք դատարանում ենք հայտնվել»,- ասաց Պետրոսյանը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 

Հասմիկ Պետրոսյանն այս պահին աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, որտեղից մեկ տարի առաջ գնացել էր Շիրակի մարզպետարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել