Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|
12:10 - 16 դեկտեմբերի, 2020

Քեթիում ցուցարարները ճանապարհ են փակել, տեսանյութում իրենց հարազատներին են տեսել՝ գերության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։

Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։

Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Նախարարությունը հայտնեց, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել