Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով |armenpress.am|

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով |armenpress.am|

armenpress.am։ Կոտայքի մարզում ներկայումս վերահողերից միայն 50 տոկոսն է մշակվում։ Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։Պետրոսյանը մարզի կարևորագույն ոլորտներից է համարում գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 150 հազար հա, որից վարելահող է կազմում 38 հազար հա։ «Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասաց Պետրոսյանը։Ըստ մարզպետի՝ անանսապահությունը մարզում նույնպես համարվում է առաջատար ճյուղերից մեկը, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։ Կոտայքում են գտնվում նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- եզրափակեց Պետրոսյանը։
10:17 - 17 օգոստոսի, 2019
Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ |shantnews.am|

Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության դիմաց բողոքի ցույց անող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր արտադրական տարածք ու տնավորվել այնտեղ, հիմա էլ չեն ցանկանում ազատել այդ տարածքը։ Այս մասին այսօր, ցույցի մասին հարցին պատասխանելիս, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա ասաց, որ այդ բնակիչներին բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, որպեսզի ազատեն մասնավոր տարածքը, քանի որ տարածքի տերը պահանջում է ուղղակի ազատել իր սեփականությունը։ Սակայն բնակիչները, ըստ Պետրոսյանի, կոմպրոմիսի չեն գնացել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առաջարկել են մի քանի ամսվա տան վարձակալության գումար տալ։Պետրոսյանի խոսքով` այդ տարածքները, այնուամենայնիվ, պետք է ազատվեն, բայց ընկերությունը իր՝ մարզպետի միջնորդությամբ, որոշ ժամանակ է տվել բնակիչներին՝ տարածքն ազատելու համար։ Մարզպետն ասաց, որ ծեծի դեպք չի եղել, ոստիկանությունն ընդամենը իր ուժերով փորձել է դուրս բերել բնակիչներին այդ մասնավոր տարածքից։Նա ասաց, որ անընդունելի է այդ բնակիչների պահվածքը, երբ կառավարության դիմաց հավաքված ասում են՝ կա´մ մեզ տուն տվեք, կա´մ չենք հեռանա։ Մարզպետի խոսքով՝ նման անօթևան բազմաթիվ ընտանիքներ կան իրենց մարզում։ Նա օրինակ բերեց, որ այդպիսի ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր, սակայն իրենք այդ ընտանիքների դրության մեջ մտնում են ու չեն վտարում նրանց։
10:52 - 27 հունիսի, 2019
Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը

Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, աշխատանքային այցով այսօր Ողջաբերդ համայնքում էր: Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր: Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը:Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում: «1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ: Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:
06:55 - 19 հունիսի, 2019
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Մարզպետարանը տեղեկացնում է, որ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են. Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում: Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:
08:45 - 17 հունիսի, 2019
Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ |armtimes.com|

Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ |armtimes.com|

armtimes.com։ Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ի սկզբանե առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել են, իսկ մեկը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինքնառաջադրվել են գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է Գրիգոր Գուլյանը: Մայիսից 22-ից մեկնարկել է քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հունիսի 8-ին լռության օր է, իսկ 9-ին՝ ընտրությունների:Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այժմ արձակուրդի մեջ է գտնվում եւ մասնակցում է ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին, որ քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում: «Քաղաքական ասելիքի մասով բավականին հագեցած է: Շատ ակտիվ է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբը՝ բակային հանդիպումներ, այցելություններ նաեւ փողոցներում, բակերում քարոզչական աշխատանքներ: Ակնհայտորեն՝ իհարկե դրական իմաստով, աչքի է ընկնում նաեւ ՔՊ-ի թեկնածուի քաղաքական թիմը: Դարձյալ քաղաքական ասելիքի կոնտեքստում կոնկրետ առարկայական մատնանշելով տեղական ինքնակառավարման մակարդակի բացթողումները, ակնհայտ թերացումներն ու առնվազն վերջին 4 տարվա ընթացքում տարված աշխատանքի գնահատականները շատ հստակ հնչեցվում են՝ իրերն իրենց անունով կոչելով»,- ասաց Պետրոսյանը:Կոտայքի մարզպետը նշեց, որ մյուս 3 թեկնածուներից մեկն է միայն, որ բակային հանդիպումներ է իրականացնում, իսկ մնացած 2 թեկնածուները պասիվ են եւ իրենց շտաբերի մասշտաբով են գործունեություն ծավալում, որքանով որ ինքն է նկատել:«Առհասարակ քաղաքական ասելիքի առումով բնականաբար գործող քաղաքապետը ցանկանում է իր աշխատանքները ներկայացնել վարդագույն լույսի ներքո, ինչ-որ թվեր մեջբերել՝ բյուջեի կատարողականը եւ այլն: Բայց աբովյանցին տեսնում է այն, ինչ ունենք, շոշափում է այն, ինչը շոշափելի է եւ հնչեցված թվերի, կատարողականների տոկոսների փոխարեն տեսնում ենք վատթար ներքաղաքային ենթակառուցվածքներ, տեսնում ենք արտոնյալ շրջանակներին օտարված բազմաթիվ համայնքային հողեր, զբոսայգիներ, ապօրինի կառուցապատված խանութներ, դղյակներ: Այժմ ապօրինի կառուցապատման հոդվածներով արձանագրված են մարզպետարանի վարչական հսկողության ակտում: Տեսնում ենք հողազավթումների բազմաթիվ դեպքեր, որոնք գործող քաղաքապետը իր լիազորությունների, պարտականությունների շրջանակում որեւէ փորձ չի արել առնվազն կասեցնելու: Եթե ոչ լուռ համաձայնությամբ, ապա անտարբերությամբ թույլ է տվել քաղաքում նման իրավիճակի կայացումը: Այդ դիսկուրսն է գնում այսօր: Պիտի շեշտեմ, որ Աբովյանի քաղաքացիներն արդեն տներից դուրս են գալիս բակ, գալիս են ընդառաջ այլընտրանքային թեկնածուին: 25 տարի քաղաքում ստատուս քվոն եղել է միեւնույն քաղաքական ուժի հովանու ներքո, միեւնույն քաղաքական ուժի թելադրանքով եւ վերարտադրումն էլ բացառապես այդ քաղաքական դաբռոներով»,- նշեց Պետրոսյանը:Պետրոսյանի կարծիքով՝ այսօր ստատուս քվո է խախտվում. «Տարօրինակ է, բայց պիտի հնչեցնեմ այս միտքը՝ երկրում կառավարող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի թեկնածուն Աբովյանում այս պահին կարծես ընդդիմադիր գործունեություն է ծավալում: Քանի որ Աբովյանի տեղական ինքնակառավարումը դեռեւս ԲՀԿ-ի ձեռքում է բառի ամենաբուն իմաստով եւ ստացվում է, որ ՔՊ-ի թեկնածուն, ներկայացնելով իշխող քաղաքական ուժը, այս պահին Աբովյանում ընդդիմության կարգավիճակում է եւ ընդդիմադիր քարոզարշավ է անում՝ քննադատելով Աբովյանում տասնամյակներ ղեկավարած ուժի բացթողումները, զանցանքները, ինչպես նաեւ հանցանքները: Բնավ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ մենք մատնացույց ենք անում հարուցված 3 քրեական գործերը՝ գործող քաղաքապետի թիմի եւ իրենց գործունեության նկատմամբ: Վերջինը հարուցվել է մայիսի 27-ին: Ես գլխավոր դատախազությունից ստացա պաշտոնական գրությունը, որը փաստում է, որ Աբովյանում փետրվար-մարտ ամիսներին անցկացված 67 համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների դասական աճուրդների ընթացքում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազը որոշում է կայացրել բեկանել Կոտայքի ոստիկանության մարզային վարչության Աբովյանի բաժնի հետաքննիչի որոշումը՝ գործ չհարուցելու մասին եւ որոշել է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:ՀԺ-ն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք թեկնածուների ծրագրերը նույնաբովանդակ են, թե հետաքրքիր եւ նոր բաներ են առաջարկվում քաղաքին եւ քաղաքացիներին. «Չէի ասի, որ նույնաբովանդակ են: 2 առավելագույն մասշտաբային քարոզարշավ իրականացնող թեկնածուներից մեկի՝ գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին»: Ի՞նչը շարունակենք 60-րդ հոդվածի հողի օտարումը, ապօրինի կառուցապատումնե՞րը, քաղաքացու մոտ հարցեր են առաջանում: Մեր քաղաքապետի թեկնածուի կարգախոսն է՝ «Քայլ արա՛ Աբովյան»:Շարունակությունը՝ armtimes.com
12:02 - 03 հունիսի, 2019
Դուք հնի կրողն ու հենարանն եք  և պետք է հեռանա՛ք. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Դուք հնի կրողն ու հենարանն եք և պետք է հեռանա՛ք. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. Աբովյանը մեր տունն է, ինչպես և քո` քաղաքապետի՛ թեկնածու, սակայն այն որևէ մեկի կալվածքը ՉԷ՛. Թույլ չե՛մ տա, իր իսկ խոսքերով` «կեղծ բարեպաշտի» դիմակով և գունավոր փուչիկները ձեռքին, ցերեկը Աբովյանի բակերում խաղաղ քաղաքացիների անիրազեկվածության և սոցիալ֊մշակութային խոցելիության վրա, իսկ գիշերները` նույն այդ քաղաքացիներին ահաբեկելու, իր կամ մերձավորի` եղած աշխատանքը կորցնելու սպառնալիքի կամ նոր աշխատանքի սին խոստումների միջոցով տոտալ ցուցակագրումներ կատարել և փորձել Աբովյանում պատրանք ստեղծել` թե ամեն ինչ դեռ «մենք ենք որոշում», և «քաղաքը չե՛նք տալու»։ Ու՞մ չեք տալու Աբովյանը, իր ՔԱՂԱՔԱՑՈՒ՞Ն… Դուք ձեր իսկ կողմից առաջ քաշված դիսկուրսով ևս մեկ անգամ փաստեցիք, որ հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն եք, և հիմա էլ կենաց ու մահու պայքարի եք լծվել` կառչած մնալու այդ աթոռներին, որոնք հիմնականում ծառայեցվել են ձեր ու ձեր քաղաքական հովանավորների նեղ անձնական շահերին ու միջանձնային/ներկլանային հարաբերությունների սպասարկմանը։ Աբովյանը Հայաստանի Հանրապետությունն Է՛. Այն ոչ մեկի սեփական կալվածքը ՉԷ՛. և Աբովյանում Քաղաքացի՛ն է որոշելու, թե ով է ստանձնելու այն մեծ պատասխանատվությունն ու դրանից բխող` առաքելությունը, որի կարիքը աբովյանցին ունի դեռ շատ վաղուց։ Այլևս չկա վերադարձ հնին, հինը մերժված է` իր բոլոր դրսևորումներով, իսկ դուք հնի կրողն ու հենարանն եք. և պետք է ՀԵՌԱՆԱ՛Ք. հանուն աբովյանցու, հանուն Կոտայքի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Հ.Գ. Առաջիկա օրերին մեծ ու անկեղծ զրույց կունենանք այս տիրույթում, ինչպես և ունենում ենք Աբովյանի բոլոր բակերում, մեր յուրաքանչյուր Քաղաքացու հետ. մեր Քաղաքացին այլևս հաղթել է` նախ իր մտքում, իր գիտակցության մեջ, ապա նաև` հունիսի 9֊ի իր ընտրությամբ։
10:36 - 03 հունիսի, 2019
Աբովյանի համայնքապետարանի կողմից թույլ տված խախտումների փաստով քրգործ է հարուցվել

Աբովյանի համայնքապետարանի կողմից թույլ տված խախտումների փաստով քրգործ է հարուցվել

Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը: Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացրած որոշումներով սպառիչ պատասխաններ չեն տրվել հաղորդմամբ նշված իրավախախտումների, դրանց արդյունքում ենթադրյալ արարքներ թույլ տված պաշտոնատար անձանց գործողությունների և առաջացրած հետևանքների վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետը հարցը կրկին քննարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:
15:15 - 29 մայիսի, 2019
Ռուսաստանաբնակ հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում |hetq.am|

Ռուսաստանաբնակ հայ եղբայրները ներդրում են կատարել Կոտայքի մարզում |hetq.am|

hetq.am: Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100 մլն դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որն անկախացումից ի վեր չէր վերանորոգվել: Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Բացմանը կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.: Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ: 2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով:
09:07 - 22 մայիսի, 2019
Կոտայքի մարզում ողջաբերդցիները փակել են ճանապարհը |shamshyan.com|

Կոտայքի մարզում ողջաբերդցիները փակել են ճանապարհը |shamshyan.com|

shamshyan.com: Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։Գյուղի բնակիչները նշել են, որ իրենց գյուղը սողանքային գոտում է եւ իրենք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը որոշ բնակիչնցեր ստացել են: «Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն եւ փոխհատուցումը կլինի համարժեք, եւ մենք կրպծնենք այս գլխացավանքից»,-ասել են ակցիայի մասնակիցները:Բնակիչներն ասում են, «Մենք հավատում ենք ձեզ, բայց մինչև տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը չգան, մենք ճանապարհը չենք բացի: Մենք գիտենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են տվել իրավիճակի մասին, կամ էլ չեն տեղեկացրել մեր խնդրի մասին։ Եթե վարչապետը տեղեկացված լինի, մեր խնդիրը նրա շնորհիվ կլուծվի։ Դրա համար էլ ցանկանում ենք, որպեսզի պարոն վարչապետն իմանա»։Ավելի ուշ ժամանել է Կոտայքի փոխմարզպետը, եւ գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության Աբովյանի պետի հորդորներին, բացել են ճանապարհը:Պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել, որ մինչեւ հուլիսի 21-ը ոչ մի գործողություններ գյուղացիները չեն անի, եւ այդ օրը նույն վայրում հանդիպելու են ու պարզեն, թե կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն ինչ գործողություններ են կատարել:
09:24 - 14 մայիսի, 2019
Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի |armenpress.am|

Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան: «Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը: «Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:
12:23 - 17 ապրիլի, 2019
Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի: Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել: Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից: Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը: Համայնքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է «բացասական» տեղեկատվություն: Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ «գործող օրենսդրության համաձայն»: Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է։ Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին և շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության: lragir.am
13:09 - 20 մարտի, 2019