Կոտայքի մարզում ողջաբերդցիները փակել են ճանապարհը |shamshyan.com|
09:24 - 14 մայիսի, 2019

Կոտայքի մարզում ողջաբերդցիները փակել են ճանապարհը |shamshyan.com|

shamshyan.com: Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։

Գյուղի բնակիչները նշել են, որ իրենց գյուղը սողանքային գոտում է եւ իրենք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը որոշ բնակիչնցեր ստացել են:

«Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն եւ փոխհատուցումը կլինի համարժեք, եւ մենք կրպծնենք այս գլխացավանքից»,-ասել են ակցիայի մասնակիցները:

Բնակիչներն ասում են, «Մենք հավատում ենք ձեզ, բայց մինչև տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը չգան, մենք ճանապարհը չենք բացի: Մենք գիտենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են տվել իրավիճակի մասին, կամ էլ չեն տեղեկացրել մեր խնդրի մասին։ Եթե վարչապետը տեղեկացված լինի, մեր խնդիրը նրա շնորհիվ կլուծվի։ Դրա համար էլ ցանկանում ենք, որպեսզի պարոն վարչապետն իմանա»։

Ավելի ուշ ժամանել է Կոտայքի փոխմարզպետը, եւ գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության Աբովյանի պետի հորդորներին, բացել են ճանապարհը:

Պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել, որ մինչեւ հուլիսի 21-ը ոչ մի գործողություններ գյուղացիները չեն անի, եւ այդ օրը նույն վայրում հանդիպելու են ու պարզեն, թե կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն ինչ գործողություններ են կատարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել