Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով |armenpress.am|
10:17 - 17 օգոստոսի, 2019

Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը մինչև տարվա վերջ կավելանա 18 հա-ով |armenpress.am|

armenpress.am։ Կոտայքի մարզում ներկայումս վերահողերից միայն 50 տոկոսն է մշակվում։ Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Պետրոսյանը մարզի կարևորագույն ոլորտներից է համարում գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 150 հազար հա, որից վարելահող է կազմում 38 հազար հա։

«Մարզում ունենք գյուղատնտեսական մթերքներ մշակող 35 կազմակերպություններ։ Կոտայքի մարզում այսօր գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ՝ շուրջ 92 հա տարածքով։ 2019 թվականի ավարտին այդ տնտեսությունների տարածքները կավելանան ևս 18 հա-ով չորս բնակավայրերում»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ անանսապահությունը մարզում նույնպես համարվում է առաջատար ճյուղերից մեկը, որն ավելի զարգացած է բարձրադիր համայնքներում։

«Մարզում արտադրվում է Հանրապետության անասնապահական մթերքների շուրջ 7,6 տոկոսը։ Հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 15 մասնագիտացված ընկերություններ։ Կոտայքում են գտնվում նաև Հանրապետության խոշորագույններից համարվող 3 թռչնաբուծական ֆաբրիկաներ»,- եզրափակեց Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել