Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը և ամենակարևորը մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ մենք պետք է ավելի զարգացնենք ու ինտեգրվենք իրար հետ»:Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը:
20:13 - 15 նոյեմբերի, 2022
Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ:Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ, հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները:
19:09 - 14 նոյեմբերի, 2022
ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

ՀՀ և Կիպրոսի նախագահներն անդրադարձել են Երևանում նախատեսվող Հայաստան- Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:«Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը: 
21:04 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է, և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:
19:53 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է անհանդուրժողականության որևէ դրսևորում. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է անհանդուրժողականության որևէ դրսևորում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։ Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։ Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։ Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ և բազմակողմ ձևաչափով շփումները։
18:54 - 08 նոյեմբերի, 2022
Չնայած առկա մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել ՀՀ կառավարության ձևավորած օրակարգում․ Վահագն Խաչատուրյան

Չնայած առկա մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել ՀՀ կառավարության ձևավորած օրակարգում․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով: Նախագահը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը: «Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա հակամարտություններ ունեցած ազդեցությանը, նախագահն ասել է. «Մենք բոլորս քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած հակամարտությունների կործանարար ուժի մասին: Պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով: Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ»: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում: «Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։
13:47 - 08 նոյեմբերի, 2022
Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է. Վահագն Խաչատուրյան

Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։ Վարչապետը, ողջունելով նախագահ Խաչատուրյանին, շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական տեսանկյունից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն ու փոխգործակցությունը մշտապես սերտացման և զարգանալու լայն հնարավորություններ ունեն։ Զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը լիբանանցի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել վերջերս կայացած Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վրա, որում վերջինս փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական անհանդուրժողականության դրսևորում՝ հիշատակելով քանդված մզկիթները։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աղերս չունեն իրականության հետ, Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, իսկ հիշատակված քանդված մզկիթները վերաբերում են Խորհրդային Միության ժամանակաշրջանին, երբ հավասարապես մերժողական պետական քաղաքականություն էր վարվում բոլոր կրոնների նկատմամբ, և նույն ժամանակաշրջանում շատ քանդված եկեղեցիներ ևս կան։ Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ անձամբ ներկա է եղել գագաթնաժողովին և կարծիք է հայտնել, որ նմանօրինակ թյուրըմբռնումներից խուսափելու համար Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերն արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ։
18:41 - 07 նոյեմբերի, 2022
«Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը»․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ

«Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը»․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը, և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը: Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը, և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։ Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։
17:30 - 07 նոյեմբերի, 2022
Կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ ՀՀ նախագահի հարցազրույցը Middle East-ին

Կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ ՀՀ նախագահի հարցազրույցը Middle East-ին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովի շրջանակում Եգիպտոսի կողմից նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին: «Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած և զարգացող երկրներին միավորել ընդհանուր շահերի շուրջ՝ ստեղծելով առավել բարենպաստ մթնոլորտ հիմնական մարտահրավերները լուծելու համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար գնահատել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական իրադարձությունները և սերտ համագործակցել՝ հաղթահարելու կլիմայական ճգնաժամը՝ հաշվի առնելով երկրների միջև տարբերակվող ազգային պայմանները և հնարավորությունները։ Համաժողովը նաև հարթակ է խրախուսելու կլիմայական ֆինանսավորումը կանաչ տնտեսական համակարգերի անցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար, բարձրացնելու զարգացող երկրների իրազեկվածությունը կլիմայական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ավելացնելու գլոբալ կլիմայական հավակնությունները»: Նախագահը ընդգծել է 27-րդ համաժողովի կարևորությունը նաև այն պատճառով, որ այն կարող է առաջընթաց գրանցել կլիմայի ֆինանսավորման հարցում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման համարժեքությունը և կանխատեսելիությունն առանցքային է Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար: Խոսելով միգրացիոն հոսքերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, նախագահը նշել է, որ առավել հաճախակի և տևական դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության վրա և այդ ամենի հանրագումարը նաև իր ազդեցությունն է թողնում միգրացիոն հոսքերի վրա, որոնք ընթանում են ոչ միայն մոտակա բնակավայրերի, այլ նաև մայրցամաքների միջև: Նրա խոսքով՝ ովքեր ապրում են կլիմայապես ավելի հարմար պայմաններով տարածաշրջաններում, հատկապես հյուսիսային տարածաշրջաններում, պետք է տեղավորեն միլիոնավոր միգրանտների՝ միաժամանակ հարմարվելով կլիմայական ճգնաժամի պահանջներին: Նախագահն ընդգծել է, որ ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա, անմիջական ազդեցությունն են ունենում գյուղատնտեսական նշանակության ցանկատարածությունների, կանաչապատ տարածքների և անտառների վրա: Ասվածի ամենապարզ և ամենավառ օրինակները ռազմական գործողությունների ընթացքում առաջացող լայնամասշտաբ անտառային հրդեհներն են, արկերի պայթյունից՝ հողի և օդի աղտոտվածության բարձրացումը և այլն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղել ջանքերը՝ դիմակայելու նմանօրինակ խնդիրներին, քանի որ տարբեր հակամարտությունների և առավել ևս ռազմական բախումների հետևանքները չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի և բնակլիմայական պայմանների վրա, որն ընդգրկում է հակամարտության գոտիները գերազանցող աշխարհագրական մեծ տարածքներ և, իհարկե, քաղաքացիական բնակչությունը: Նրա խոսքով՝ գլոբալ զանգվածային միգրացիան տեղի է ունենում ոչ միայն կլիմայի աննախադեպ փոփոխության, այլ նաև մարդկային ժողովրդագրության փոփոխության ժամանակ և քանի որ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա տասնամյակների ընթացքում՝ 2060-ականներին հասնելով շուրջ 10 միլիարդի և բնակչության աճի մեծ մասը գրանցվում է արևադարձային շրջաններում, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության ազդեցությունից: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» ուղղորդում է ջանքերը՝ ուղղված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը: Ինչպես նաև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»: Հայաստանի կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ այն է՝ 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ: Անդրադառնալով հայ-եգիպտական հարաբերություններին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա և, հետևաբար, դա լավ հիմք է երկու երկրների սերտ և ջերմ հարաբերությունների պահպանման և առավել ամրապնդման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:  
13:13 - 07 նոյեմբերի, 2022
ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը քննարկել են հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը քննարկել են հայ-շվեդական համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին:Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը:
16:23 - 05 նոյեմբերի, 2022
ՄԹ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության» կյանքի կոչման հարցում

ՄԹ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության» կյանքի կոչման հարցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Շարմ էլ Շեյխում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովի օրակարգային թեմաներին:Հանրապետության նախագահը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումները համաժողովից, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ինչպես Եվրամիության և միջազգային գործընկերների հետ կնքած պայմանավորվածությունների, այնպես էլ Փարիզյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման հարցերում: Նախագահ Վահագն խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայումս բնակլիմայական փոփոխությունները, դրանց նկատմամբ հակազդեցությունը սահմաններ չեն ճանաչում և բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան դրանց դիմակայելու գործում:Դեսպան Գալագերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության», գյուղատնտեսության արդիականացման և հարակից ոլորտներում բարեփոխումների իրականացմանն, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գործնական ծրագրերի կյանքի կոչման հարցերում:Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները:
13:26 - 04 նոյեմբերի, 2022
Հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան. ՀՀ նախագահն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան. ՀՀ նախագահն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:   «Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին ասել է նախագահ Խաչատուրյանը:   Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:   Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին: Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան:
20:04 - 01 նոյեմբերի, 2022
Նախագահը և Կարո Փայլանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորություններին առնչվող հարցեր

Նախագահը և Կարո Փայլանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորություններին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին: Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:
14:33 - 01 նոյեմբերի, 2022