Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

 |armenpress.am|

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրոպայի խորհրդի կայքից: «Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել  է Դունյա Միյատովիչը: Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար: «Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա: Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:
20:52 - 01 հոկտեմբերի, 2020
Վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են

Վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ: Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ  իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ: Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել  մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը: Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով: Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին: Այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր: Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի տրամադրման հարցը` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումներ։ Նախարարի հանձնարարականով ավելացվել են նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը։
20:38 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների շուրջ 40 երկրի ավելի քան 80 պատվիրակ: Քննարկվել է 2020 թ. Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում:ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մասնագիտական քննարկումներին զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` միջազգային գործընկերներին իրազեկելու COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր շարունակվող պատերազմի և քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները թիրախավորելու մասին: Մասնավորապես, ներկայացվել է Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով: Առանձնակի շեշտադրվել են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների և ուսումնական հաստատությունների դեմ կատարվող հարձակումներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաև, որ Հայաստանը՝ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն, խստորեն պաշտպանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրացումը՝ առանց որևէ բռնության կամ հարձակման սպառնալիքի: Կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ և ուսումնական ու այլ քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։ Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունմանը զուգահեռ հոկտեմբերին կայանալիք հանդիպումն ակնկալվում է, որ բացառիկ հարթակ կդառնա պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների մակարդակով քննարկումների և փորձի փոխանակման համար՝ ուղղված հետհամաճարակային պայմաններում կրթության պաշտպանությանը, ինչպես նաև կրթության վերականգնման և առաջընթացի նպատակով համընդհանուր առաջնահերթ քայլերի վերանայմանը:
20:36 - 01 հոկտեմբերի, 2020
ԱՀ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ

ԱՀ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ

ԻՐԱԶԵԿՈՒՄ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց։   Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:   Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:   Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:   Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:
20:06 - 01 հոկտեմբերի, 2020
Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը
 |ermenihaber.am|

Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելութ է ունեցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը։ Երկարաշունչ ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հերթական անգամ վերահաստատել է Անկարայի վճռականությունը «ադրբեջանցի եղբայրների կողքին լինելու և բռնազավթված տարածքները ազատագրելու հարցում»։ Էրդողանը դարձյալ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակին, իբր վերջինս 30 տարի շարունակ անտեսել է ղարաբաղյան խնդիրը։ Անընդունելի է համարել եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նախ պետք է հայկական զինուժին դուրս հանել այդ տարածքներից, իսկ հետո էլ այդ  տարածքներ «վերադառնան ադրբեջանցի եղբայրները»։ «Այս հարցը Պուտինի, Մակրոնի հետ ենք քննարկել, միշտ խոսել ենք, բայց արդյունք չի եղել: Հիմա արդյունքի ժամանակն է, և մեր ադրբեջանցի եղբայրները իրենց խնդիրը լուծելու ուղղությամբ քայլ են արել... Թուրքիան ողջ հնարավորություններով և ամբողջ սրտով շարունակելու է աջակցել Ադրբեջանի եղբայրներին, որոնց «2 պետություն, 1 ազգ» ենք համարում,- ասել է Էրդողանը և ավելացրել - ՀՀ ղեկավարությանը չի փրկի անգամ  Թուրքիային համառորեն զրպարտելու ջանքերը: Այս մերժված պետությանը աջակցողներին զգուշացնում եմ, որ պատասխան են տալու մարդկության խղճի առաջ»։ Թուրքիայի նախագահը դիմել է նաև քնարական զեղման. ասմունքել է տողեր հանգուցյալ Աբդուռահիմ Քարաքոչուի գրած «Նամակ Ղարաբաղին» բանաստեղծությունից։
19:58 - 01 հոկտեմբերի, 2020
Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան _________________________________________ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը: Պաշտպանը այցելել է վիրավոր լրագրողներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր և այժմ գտնվում է հրատապ վիրահատության ընթացքում: Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների թիրախավորումը և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործություններին: Պաշտպանը դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Բավ է հանցավոր լռությամբ կամ քաղաքական անհիմն փաստարկներով խուսափել սեփական պատասխանատվությունից Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Խիստ անընդունելի է, երբ միջազգային կազմակերպություններն աչք են փակում նման պատերազմական հանցագործությունների առջև՝ քողարկվելով քաղաքական անհիմն փաստարկների ետևում, առավել ևս, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն որևէ տարածքի կարգավիճակից: Մարդու իրավունքները զիջման ենթակա չեն:
19:30 - 01 հոկտեմբերի, 2020
Կոնգրեսականները նամակներով ու բանաձևերով դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

 |armenpress.am|

Կոնգրեսականները նամակներով ու բանաձևերով դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին  Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կկտրեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): ԱՄՆ օրենսդիրները ահազանգեր են հնչեցնում ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը մտադիր է բանաձև ներկայացնել, որը  դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի դերը հարձակումներում, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Անվտանգության կազմակերպությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ապահովել Ադրբեջանի համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունները դադարեցնելու և ընդունելու ողջ երկայնքով երրորդ անկախ կողմի մոնիտորինգը: Երկկուսակցական մի բանաձև էլ, որին միացել են Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ, ադրբեջանական ագրեսիայի պայմաններում լայն աջակցություն է հավաքում հայկական կողմի համար:   Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ջեքի Սփեյերը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և հանրապետական Դևին Նունեսը նախաձեռնել են Կոնգրեսի նամակ՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարության վճռական գործողությունը ՝ դատապարտելու Ադրբեջանի անառարկելի ագրեսիան, դադարեցնելու ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի վարչակարգին, պահանջելու շփման գծի ողջ երկայնքով ավելի լայն մոնիտորինգ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ  Ռոբերտ Մենենդեսը նմանատիպ նամակ է հղել պետքարտուղար Պոմպեոյին ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը և անհապաղ զբաղվել Թուրքիայի նախագահ Էրդողանին հակամարտությունից դուրս բերելու ուղղությամբ: «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ կանգնել հակամարտությունում ակտիվ ներգրավումից, պետք է անհապաղ դադարեցվեն Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,-նշված է սենատորի նամակում: Ավելի քան 150 000 նամակ և 10 000 զանգ արդեն հասել է ԱՄՆ նախագահ Թրամփին, նախկին փոխնախագահին:
19:05 - 01 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|

ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբարդը դատապարտել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին ասված է կոնգրեսականի պաշտոնական կայքէջում։ «Հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանը խախտում է 1994 թվականի կնքված Բիշքեկի զինադադարի պայմանագիրը։ ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն ուղղակի մասնակցությունը, իր զինված ուժերի կիրառումը, ինչպես նաեւ անուղղակի մասնակցությունը՝ «Ալ Քաիդա»-ին հարող անձանց ուղարկելով Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը կոտորելու»,- հայտարարել է կոնգրեսականը։ Նա նշել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ և հենց առաջին դեմքից լսել  հրադադարի հաստատման ու միջազգային կողմերի մասնակցությամբ հարատև խաղաղության պայմանագիր ձեռք բերելու կապակցությամբ Արցախի պատրաստակամությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի գրոհներն արժանացել են բազմաթիվ խաղաղ բնակիչների համար կյանք և սպառնում են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետ ռազմական պայմանագիր ունեցող Ռուսաստանի միջև անմիջական բախման»,- հայտարարել է կոնգրեսականը։
19:00 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Թե՛ Արցախի ճանաչման, թե նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու ճանապարհները, ելքերը պետք է քննարկվեն հանրության հետ։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին օրեր առաջ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, ըստ որի՝ չի բացառվում Հայաստան-Արցախ ռազմական դաշինք կնքելու հնարավորությունը։ Քաղաքագիտական շրջանակները կարծում են, սակայն, որ ռազմական դաշինք պետք է կնքել միայն Արցախը ճանաչելուց հետո, ապա մտածել նաեւ միացման մասին։ Infocom-ի հետ զրույցում պատգամավոր Սոս Ավետիսյանը նկատեց՝ Հայաստանի ու Արցախի հանրության հետ կոնտակտը շատ կարեւոր է, բայց, իր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքը հետագայում կարող է բերել նաեւ Արցախի ճանաչմանը։ «Դրանք տեսականորեն իրար հետեւող գործընթացներ են։ Այս 2 տարբերակներն էլ սեղանի վրա են, եւ մենք այդ կապակցությամբ քննարկումներ ունենք․ ինչպես կորոշի քաղաքական ղեկավարությունը, այդ ուղղությամբ էլ կշարժվենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ըստ էության, ռազմաքաղաքական դաշինքը կարեւոր ուղենիշ կարող է լինել․ «Բայց ամենակարեւոր բանը, որ պետք է արձանագրել՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը անզիջելի է, մնացածը արդեն դիվանագիտական եւ քաղաքական մտածողությամբ լուծում պետք է լինի»,- եզրափակեց պատգամավորը։ Սեդա Առաքելյան
18:38 - 01 հոկտեմբերի, 2020
Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին: «Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանուել Մակրոնը:
18:34 - 01 հոկտեմբերի, 2020