Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են, 7-ի վիճակը գնահատվում է բավարար

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են, 7-ի վիճակը գնահատվում է բավարար

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորվել է 16 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հունվարի 5-ին, ժամը 15։00-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) բժշկական կենտրոն են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե Ն․-ն (2006 թ․), Ալեք Ն․-ն (ծնված 2008 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 1955 թ․), Անիտա Մ․-ն (ծնված  2006 թ․), Սուրեն Մ․-ն (ծնված 2011 թ․), Ծովինար Մ․-ն (ծնված 2008 թ․), Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․), Այրում գյուղի բնակիչներ Մարիամ Մ․-ն (ծնված 1983 թ․), Գոհար Մ․-ն (ծնված 2010 թ․), Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․)։ Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 մարդ թունավորման ախտանիշերով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ:
21:50 - 05 հունվարի, 2021
Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում |armenpress.am|

Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով  առանձնատներ է առաջարկում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը: «Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող  տները մշտական բնակվելու համար են:   Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև  տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից  1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:
09:23 - 23 դեկտեմբերի, 2020
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները, որոնք ժամանակավոր դադարել էին սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, կշարունակվեն: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Նշվում է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ առաջնահերթությունները փոխվեցին, և շինարարական բրիգադների մասնակիցները զորակոչվեցին բանակ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը: «Կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատերի, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝ Ներքին Կարմիրաղբյուրն է: Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,- ասել է մարզպետը: Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը:
12:36 - 22 դեկտեմբերի, 2020
Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները: Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել են կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։ Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։
18:24 - 12 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության մի շարք հարցեր

Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության մի շարք հարցեր

Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև՝ օրախնդիր մի շարք հարցեր։ Ներկայացնում ենք քննարկվող թեմաների շրջանակներում մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքից մի քանի հատվածներ. «Մեր կյանքում, միջավայրում, բոլոր օղակներում անհրաժեշտ են արմատական, էական փոփոխություններ իրականացնել։ Դրանց մեծ մասը վաղուց բացահայտված է, անգիր գիտենք, սակայն չենք ունեցել բավարար համարձակություն, կամք, լրջություն, ուժ, համախմբվածություն, հետևողականություն, ազնվություն, սկզբունքայնություն։ Կամ մենք պետք է պարտադրենք այս արժեհամակարգն ամեն օր, կամ ցանկացած մեծ ջանք, նույնիսկ հաջողություն մնայուն չի լինելու»։ «Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։ Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար Մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկումներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձևականությունները, իմիտացիամները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ»։ «Տնտեսությունը մեր երկրի սիրտն է: Բոլորիս գործողությունները, ծրագրերը, նպատակները, որոշումները, ջանքերը պետք է ուղղված լինեն տնտեսական զարգացմանը և առաջընթացին: Ամենամեծ նպատակը արժեք ստեղծելն է, արտադրելը, և բոլորիս պարտականությունն է դրան նպաստելը։ Պարտավոր ենք տնտեսական խթանման ուժային ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքը պետք է լինի արտադրանքի ծավալների կտրուկ մեծացումը»։ «Յուրաքանչյուր օր պետք է ավելի ուժեղ, կայուն, աշխատունակ, ժամանակակից անվտանգային համակարգ ունենանք։ Պետք է անըդհատ մեծացնենք մեր անվտանգության որակի եւ մակարդակի զարգացման ոչ միայն տեմպերը, այլև դրանց ուղղված ջանքերը, միջոցները, գործիքները, յուրաքանչյուրիս մասնակցությունը: Շատ արագ պետք է ավարտենք աշխարհազորի լիակատար ձեւավորումը Տավուշի մարզում»: «Վերջին ամիսներին, հուլիսից սկսած մենք տեսանք հանրային մասնակցության և պատասխանատվության ուժը։ Մեր գործարարները առաջինը ներգրավվեցին արցախցիների տեղավորման և կենսաապահովման խնդիրների լուծմանը, դարձան լավագույն օրինակներից, մեր ընտանիքները, կազմակերպությունները, համայնքները, անհատները ինքնակազմակերպվեցին տարբեր խնդիրներ լուծելու՝ մեծ ու փոքր։ Մեր կյանքի ու երկրի զարգացման գործում հանրային մասնակցությունը պետք է մշտական գործող հարթակ լինի՝ կանոնավոր, արդյունավետ և համընդհանուր»։
20:43 - 24 նոյեմբերի, 2020
Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։ Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոցՍյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոցՏավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։ «Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։
15:46 - 24 նոյեմբերի, 2020