Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ նախագահը և Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ դեսպանը կարևորել են երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

ՀՀ նախագահը և Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ դեսպանը կարևորել են երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ դեսպան Եֆրեմովը, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման գործում: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ չնայած Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիան ունեն դիվանագիտական հարաբերությունների կարճ ընթացք, երկու երկրների ժողովուրդները միմյանց շատ լավ են ճանաչում, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն և անցել են ծանր փորձությունների միջով: «Մեր պաշտոնական հարաբերությունները մեզ հնարավորություն կտան առավելագույնս օգտագործել երկու պետությունների հնարավորությունները»,- նշել է նախագահը: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարարության ոլորտները, նշել, որ համատեղ աշխատանքը կարող է համընկնող հետաքրքրություններ ներկայացնող նոր ուղղությունների բացահայտման հնարավորություններ ստեղծել: Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերն առավել զարգացնելու և սերտացնելու համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ընդգծվել, որ խնդրի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բանակցությունների ու դիվանագիտական լուծումների միջոցով:
12:52 - 01 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ: Աբդուլ Ազիզ Ալ Մուսալլամը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և ներկայացրել այն հարուստ մշակութային ժառանգությունը, որով հարուստ է մեր երկիրը: Նա Շարժայի կառավարչի անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել մյուս տարի գարնանը: «Շարժայի մշակութային ժառանգության» օրեր փառատոնն անցկացվում է 2003 թվականից, որը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։
18:40 - 21 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և մեր երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։ Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդները բախվում են նոր գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների, անհրաժեշտ է օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու, ընդունված որոշումները համակարգելու և արդյունավետ իրագործելու նպատակով։ Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։ Սրտանց մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:
13:29 - 21 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին

 |armenpress.am|

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար: Սոֆիայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Աթանաս Զեհիրովը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանի նախագահից ստանալ այդ պարգևը: «Շնորհակալություն եմ հայտնում և շտապում եմ Ձեզ ասել, որ միայն ես եմ աշխատում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այլ նաև իմ շատ գործընկերները: Այս մեդալն ինձ համար կարևոր նշանակություն ունի, այն արտացոլում է մեր աշխատանքը»,- նկատեց Զաֆիրովը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող հայերի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: «Մենք հնարավորությունը ունենք երախտագիտության խոսք ուղղել կոնկրետ Ձեզ և նաև բոլոր այն Ձեր գործընկերներին, ովքեր նպաստում են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:
14:18 - 20 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։ EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։ Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։
13:34 - 20 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Վահագն Խաչատուրյանը Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։«Հայաստանի տնտեսություն. առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը:Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ պայմանավորված նաև նրանով, որ 2013 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ դա չի խանգարում Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությանը։ Դասախոսության ընթացում նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի տեմպերին և դրանց պատճառներին, որոնք կապված են նաև մասնավորապես Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատուժի և ընկերությունների ներհոսքի հետ: Նախագահի խոսքով՝ Հայաստանի հարկային դաշտի և ֆինանսաբանկային համակարգի բարենպաստ պայմանները հավելյալ խթան են օտարերկրյա ներդրողների և ձեռնարկությունների համար:Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների բնագավառին, օտարերկրյա ընկերություններին և ներդրումներին և գործուն քայլեր է ձեռնարկում դրանք առավել բարենպաստ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։
21:08 - 19 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ: Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահը նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաև շեշտել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական տարում, քանի որ լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։
21:33 - 18 հոկտեմբերի, 2022
Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17 հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի ԲԴԽ-98-Ո-301 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Մակյանը 2013 թվականիից ի վեր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր։ 2019 թվականի հուլիսի 11-ին էլ նա ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ՝ 5 տարի ժամկետով:
14:15 - 17 հոկտեմբերի, 2022
Կիբեռանվտանգության համակարգի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է. Վահագն Խաչատուրյան

Կիբեռանվտանգության համակարգի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Falconers կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Սայմոնին և Marduk Technologies կազմակերպության ներկայացուցիչ Լիթ Ռաունո Լեմբերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի Իլինոյս համալսարանի և Urbana Champaign կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը և Արմեն Խարազյանը:Նախագահ Խաչատուրյանը ողջունելով հյուրերին գոհունակությամբ նշել է, որ կիբեռանվտանգության թվային տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցության մեկնարկը շատ խորհրդանշական է, քանի որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նախագահն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է՝ կիբեռանվտանգության համակարգի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է՝ նաև հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի կողմից ոչ միայն ռազմական, այլև կիբեռհարձակումները:Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ տպավորված են Հայաստանի Ճարտարագիտական համալսարան այցից և տեսնում են թվայնացման, անվտանգային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հայ-էստոնական փոխգործակցության մեծ ներուժ:Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և հարակից ոլորտներում:
18:30 - 14 հոկտեմբերի, 2022
ՀՀ իշխանության ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախի նախագահին

ՀՀ իշխանության ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները:Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»:Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը: Քննարկվել է անվտանգային և օրակարգային հարցերի լայն շրջանակ: 
17:32 - 14 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
16:51 - 14 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»: Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն: Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ անկախ առաջացած խնդիրներից՝ Հայաստանը հաստատակամ է  խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ: Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և դա նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ: Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը:
09:42 - 12 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին

ՀՀ նախագահն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: «Դուք միշտ եղել եք պետության կողքին՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է նախագահ Խաչատուրյանը:Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ թե՛ Սփյուռքի ներսում, թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն է և հայկական պետականության աջակցությունը:Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի առջև ներկայումս ծառացած անվտանգության մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև Սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականացման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:
15:52 - 11 հոկտեմբերի, 2022