Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
14:15 - 17 հոկտեմբերի, 2022

Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17 հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի ԲԴԽ-98-Ո-301 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Մակյանը 2013 թվականիից ի վեր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր։

2019 թվականի հուլիսի 11-ին էլ նա ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ՝ 5 տարի ժամկետով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել