Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|

Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ «Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- TASS-ը փոխանցում է նրա խոսքերը։ Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։
09:54 - 01 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված:
02:12 - 01 հոկտեմբերի, 2020
Հանրային խորհուրդը պլանավորում է ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կառույցներին

Հանրային խորհուրդը պլանավորում է ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կառույցներին

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ Հանրային խորհուրդն սկսել է աշխատել արտակարգ ռեժիմով: ՀԽ անդամներն ու նախագահն իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել տրամադրելու անհրաժեշտ ժամանակը՝ ՀԽ լիազորությունների և իրավասությունների սահմաններում քննարկելու և իրագործելու բոլորը այն քայլերը, որոնք ռազմաճակատի թիկունքում կարող են նպաստել կամ լրացնել պետական քաղաքականությանն ու դիվանագիտական աշխատանքին: Այս մասին հյատարարությւոն է տարածել Հանրային խորհուրդը։ Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից, արտահերթ ևս մեկ նիստում Հանրային խորհրդի միաձայն որոշմամբ հստակեցվել են օպերատիվ աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, ըստ որի՝ այն հստակ քայլեր կիրականացնի ստեղծված իրավիճակում հանրային տարբեր շրջանակների հետ կապերն ամրապնդելու, հանրային և տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում առաջացած հնարավոր խնդիրների վերհանման և դրանց մասով առաջարկների մշակման, միջազգային գործընկերներին ամենօրյա ռեժիմով տեղեկատվության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ կհամագործակցի պետական կառավարման մարմինների և սփյուռքի գաղթօջախների հետ՝ ապահովելով արագ արձագանք և/կամ խորհրդատվություն: «ՀԽ անդամ և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը՝ որպես ոլորտը ներկայացնող անձ և տեղեկատվության անմիջական կրող, ներկայացրեց մասնավորապես տնտեսական դաշտում առկա իրավիճակը՝ ընդգծելով, որ տնտեսական գործունեությունը ռազմական դրությամբ պայմանավորված որևէ էական փոփոխությունների չի ենթարկվել, ներմուծումն ու արտահանումն իրականացվում են ամբողջ ծավալով և առաջարկեց հավանություն տալ այս հարցի առնչությամբ առանձին հաղորդագրությամբ հանդես գալու միության մտադրությանը, որը ևս միաձայն ընդունվեց խորհրդի կողմից: Սա կարևոր ուղերձ պետք է լինի Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվող կամ նման մտադրություններ ունեցող տեղական կամ միջազգային ներդրողների համար, ովքեր ստեղծված իրավիճակում կարող են այս կամ այն մտահոգությունն ունենալ իրենց հետագա գործունեության առնչությամբ: Միջազգային հարթակներում հայկական կողմի ձայնը լսելի դարձնելու համար ու արտաքին դիվանագիտությանն ի լրումն՝ որոշում կայացվեց քայլեր ձեռնարկել երկու հիմնական ուղղություններով. – Շարունակել հանդիպումները ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներկայացնելու առկա խնդիրների և հարցերի վերաբերյալ հանրային կարծիքը, դիրքորոշումն ու տրամադրությունները ՀՀ-ում և Արցախում: – Ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցներին՝ կոչով, որպեսզի վերջիններս զերծ մնան ռազմական գործողություններին միջամտելուց և առաջնագծում պատերազմելուց, քանի որ առկա կոնֆլիկտը մեզ ոչ թե հակադիր, այլ պայքարի միևնույն կողմում է դնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
00:32 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ

Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը․ «Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին: Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
00:21 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները |armenpress.am|

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում: Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում: Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 1 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 5 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում` 2 անձ: Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը` մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 8 անձ, 50-ից բարձր` 15 անձ: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով: «Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ: Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու իրավական վերլուծություն»,- Ասվում է հաղորդագրության մեջ:  
00:10 - 01 հոկտեմբերի, 2020
ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ

ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության վերաբերյալ։ Հիշեցնենք, ավելի վաղ ՊՆ խոսնակը գրել էր, որ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:  
23:36 - 30 սեպտեմբերի, 2020
Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը»,- ասաց ԱՀ նախագահը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։ «Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք։   
23:07 - 30 սեպտեմբերի, 2020
Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, եւ ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով հրադադարի համար Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։ «Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- նշեց նախագահը։ Նրա խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը եւ, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։ «Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եւ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների եւ ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց նաև, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։
22:52 - 30 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը

Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը

Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում: Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը: Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:  
22:36 - 30 սեպտեմբերի, 2020
Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ

Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ

Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է»,- նշեց Հարությունյանը։Արցախի նախագահի խոսքերով՝ հայկական որոշ լրատվամիջոցներ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իր կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ինքն ամենաշատը կարևորել է Արցախի անվտանգությունը, և իր ողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ «Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։«Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։ Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա»,- վստահեցրեց ԱՀ նախագահը՝ ավելացնելով․ «Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ»։Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին։ «Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք դարձնում մեր գլխին ժամանակի ընթացքում»,- ասաց Հարությունյանը։ Նա նաև նշեց՝ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։ Արցախի նախագահը վստահեցրեց՝ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով։
22:35 - 30 սեպտեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները   Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ. Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ. Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ. Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ. Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ. Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ. Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ. Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ. Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ. Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ.
22:05 - 30 սեպտեմբերի, 2020