shantnews.am: Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
«Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- TASS-ը փոխանցում է նրա խոսքերը։
Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։
comment.count (0)