ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդելու նրանց անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում», - ասել է Զախարովան։ - Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից՝ պաշտպանության ոլորտում ինչպես նաև արտաքին քաղաքականությունում որոշումների կայացման հարցում»։ Զախարովան ընդգծել է, որ ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է, սակայն նրանք պետք է գիտակցեն այդ անդամակցության հետևանքները «երկկողմ հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, անվտանգության եվրոպական ճարտարապետության համար, որն այժմ ճգնաժամային վիճակում է»։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցելը Շվեդիային և Ֆինլանդիային «ապահովել է անվտանգության հուսալի մակարդակ, ամուր հիմք է ծառայել մեր երկրների միջև փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը զրոյի էր հասցված»։ «ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը հազիվ թե նպաստի Շվեդիայի և Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը», - ընդգծել է նա։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «ռազմական ներուժն ավելացնելն ու աշխարհագրական էքսպանսիան է, Ռուսաստանի համար սպառնալիքի ևս մեկ թևի ստեղծումը»։   Նորա Վանյան  
17:34 - 15 ապրիլի, 2022
Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից

 |armenpress.am|

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից: Այս մասին նա խոսել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մեր զորքերը ենթարկվեն ՆԱՏՕ-ի կամ եվրոպական հրամանատարությանը: Ֆրանսիան պետք է վերադառնա դաշինքում իր այն կարգավիճակին, որն ունեցել է 1966-2009 թվականներին»,- հայտարարել է Մարին Լը Պենը: Նա ընդգծել է, որ հաղթելու պարագայում մտադիր է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ին առաջարկել Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցում իրականացնել: Լը Պենը նշել է, որ ինքը շարունակելու է պաշտպանական զինամթերքի տրամադրումն Ուկրաինային, ինչպես նաև աջակցությունը հետախուզական հարցերում: Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Լե Պենի մրցակիցը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է:
18:36 - 13 ապրիլի, 2022
Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա




 |armenpress.am|

Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Yonhap գործակալությունը, որը վկայակոչել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։ Ապրիլի 11-ին Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ: «Պաշտոնական դիրքորոշում է արտահայտվել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը: Հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնության խնդրանքով։ Ծովակալը հավելել է, որ երկրներն ազատ են ընտրելու, թե ինչպիսի օգնություն տրամադրել՝ մարդասիրական, մահաբեր զենք, թե ոչ մահաբեր ռազմական իրեր։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի ամբողջ օրակարգը չեն։ «Մենք կենտրոնացած չենք միայն Ուկրաինայի վրա, աշխարհն ավելի մեծ է, քան Ուկրաինան: Այո, սարսափելի բան է տեղի ունենում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց մենք այլ անելիքներ ունենք», - եզրափակել է Բաուերը:
21:22 - 12 ապրիլի, 2022
Ուկրաինայում պատերազմի երկրորդ՝ «ավելի արյունալի փուլն անխուսափելի է». ՆԱՏՕ

 |factor.am|

Ուկրաինայում պատերազմի երկրորդ՝ «ավելի արյունալի փուլն անխուսափելի է». ՆԱՏՕ |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունն օգնում է Ուկրաինային նախապատրաստվել ռազմական գործողությունների նոր՝ ավելի լայնածավալ փուլին: Այս մասին Digi24-ին տված մեկնաբանությունում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն, գրում է korrespondent-ը։ «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզ սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ։ Մենք թևակոխում ենք ավելի բարդ, իր բնույթով առաջինից տարբերվող փուլ, շատ ավելի լայն տարածքում՝ և՛ արևելքում՝ Դոնբասում, և՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- ասել է Ջոանեն՝ պատերազմի երկրորդ փուլն «անխուսափելի» անվանելով։ Նրա խոսքով՝ Դաշինքը տվյալներ ունի ռուսական ուժերի վերախմբավորման և պատերազմի առաջին փուլում նրանց կրած հսկայական կորուստների համալրման վերաբերյալ։ Ջեոանեն վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարում են մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ռազմական տեխնիկա և սպառազինություն, որոնք կարող են խոցել թիրախները մեծ հեռավորության վրա։
16:57 - 12 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում․ The New York Times

ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում․ The New York Times

Բախվելով այն հեռանկարին, որ պատերազմն Ուկրաինայում տևական է լինելու՝ ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են, թե ինչպես կառավարել հակամարտության հետագա փուլն ու անորոշության գալիք շրջանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Արևմտյան բարձրաստիճան երկու պաշտոնյաների պնդմամբ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներն, օրինակ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրներն, ուզում են ամբողջությամբ խզել կապերը Մոսկվայի հետ և միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ծնկի բերելու։ Նրանք անհանգստացած են, որ այն, ինչ Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես հաղթանակ, կարող է լուրջ վնաս հասցնել եվրոպական անվտանգությանը։ Մյուս երկրները կարծում են, որ Ռուսաստանին հնարավոր չէ հեշտությամբ ենթարկեցնել, և պատերազմի ելքն, ըստ ամենայնի, տհաճ է լինելու․ հրադադարն ավելի շփոթեցնող է լինելու, քան շռնդալից հաղթանակը։ Նշված պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի պես երկրներն ուզում են պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները՝ չնայած ռուսական զորքերի ռազմական հանցանքների համար մեղադրանքներին։ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները […] մի բանի շուրջ համակարծիք են․ պատերազմի ավարտը դեռ հեռու է․ […] չնայած որ ռուսական զորքերը լքել են մայրաքաղաք Կիևին հարող շրջանները՝ դրանք դանդաղ և վայրագ կերպով առաջ են շարժվում դեպի Ուկրաինայի արևելք։ «Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայում իր նկրտումներից։ Այժմ մենք տեսնում ենք զորքերի զգալի նահանջ Կիևից՝ վերախմբավորման, վերազինման և պահուստները լրացնելու նպատակով։ Եվ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են արևելքի վրա», - այս շաբաթ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ռուսաստանը փորձելու է գրավել ողջ Դոնբասն ու ցամաքային հաղորդակցության ուղի բացել դեպի օկուպացված Ղրիմ։ Սա պատերազմի վճռորոշ փուլն է», - նշել է նա։ Ի պատասխան Բուչայում հայտնաբերված դիերի հետ կապված իրավիճակին՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նոր պատժամիջոցներ են նախապատրասում Ռուսաստանի դեմ, սակայն սպասելիքները քիչ են, որ դրանք կարագացնեն պատերազմի ավարտի ազդադարումը։ Թե ինչով, ի վերջո, կավարտվի պատերազմը, կարևոր հարց է ոչ միայն Ուկրաինայի, այլև [Հյուսիսատլանտյան] դաշինքի համար։ ԱՄՆ պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերում նրան, որ Ռուսաստանը պատրաստ է իրական զիջումների գնալ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում, թեև չեն բացառում այդ հավանականությունն ու ցանկանում են ապահովել Կիևի ամուր դիրքերը բանակցություններում։ Որոշ երկրներ՝ հատկապես Կենտրոնական Եվրոպայում, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, մտահոգ են, որ ցանկացած ռուսական էքսպանսիա Ուկրաինայի տարածքում, առավելևս՝ Ռուսաստանի հաղթանակը, կխրախուսի Պուտինին, կխաթարի եվրոպական անվտանգությունն ու այնպիսի արժեքներ, ինչպիսիք են միջազգային իրավունքին հավատարիմ լինելը, հարգանքն ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նրանք ուզում են Ռուսաստանին պարտված տեսնել։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ անգամ, եթե պատերազմն ավարտվի ռուս-ուկրաինական զորքերի միջև նոր շփման գծով, ՆԱՏՕ-ն ձգտում է աշխատել Կիևի հետ՝ Ուկրաինան Ռուսաստանի համար դժվարամարս պատառ դարձնելու համար։ Էությունն այն է, որ պետք է ուկրաինացիներին այնպես զինել և մարզել, որ Պուտինի մտքով չանցնի կրկնել իր փորձը»։   Նորա Վանյան
09:01 - 08 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Դաշնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, ներառյալ՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային, ուժեղացնելու իրենց պաշտպանունակությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները Ուկրաինային մատակարարում են տարբեր տարիների արտադրության զենք՝ չբաժանելով դրանք հարձակողական և պաշտպանականի։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ գերադասում են չբացահայտել, թե ինչ զինատեսակներ են մատակարարում Ուկրաինային։ Այդուհանդերձ, ընդգծել է գլխավոր քարտուղարը, «դաշինքն ամեն օր տեսնում է այդ զինատեսակների ազդեցությունը մարտի դաշտում»։
21:53 - 07 ապրիլի, 2022
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
22:39 - 31 մարտի, 2022
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցային վեց կետերից չորսի շուրջ համաձայնության են եկել․ Էրդողան

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցային վեց կետերից չորսի շուրջ համաձայնության են եկել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բելգիա այցից վերադառնալիս մի շարք հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։  Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների ընթացքում քննարկված վեց կետերից չորսի շուրջ կարծես թե համաձայնության են հասել։  «Դրանցից մեկը կապված է ՆԱՏՕ-ի հետ․ սկզբում Ուկրաինան կախված էր այս թեմայից, սակայն ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Մեկ այլ հարց էր ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու հարցը։ Զելենսկին սրան էլ է համաձայնել։ Ռուսերենով խոսում են Ուկրաինայում գրեթե ամենուր: Այս պահին այդ հարցով էլ խնդիր չկա։ Մեկ այլ խնդիր զինաթափումն է։ Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջովին զինաթափման մասին խոսք լինել չի կարող։ Բայց այս հարցն էլ անընդունելի չէ։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարեց, որ այստեղ էլ կարելի է որոշակի զիջումների գնալ»,-ասել է նա։  Էրդողանի խոսքով՝ չորրորդ հարցը կապված է հավաքական անվտանգության համաձայնագրերի հետ, որի դեպքում նույնպես Ուկրաինան դրական մոտեցում է ցուցաբերել։  Սակայն, Էրդողանի պնդմամբ, Ուկրաինան այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ու Դոնբասի հարցերում։  «Բայց, իհարկե, Ուկրաինային այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ուԴոնբասի հարցերում։ Զելենսկին վերջերս լավ քայլ արեց՝ ասելով, որ Դոնբասի հարցում պետք է գնա հանրաքվեի։ Իմ կարծիքով՝  դա կարելի է անվանել խելացի ղեկավարության քայլ»,-ընդգծել է Էրդողանը։     
18:26 - 25 մարտի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ ՆԱՏՕ գլխավոր գրասենյակում ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը։ Լրագրողներից մեկն ԱՄՆ նախագահին հիշեցրել է վերջինս հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հետախուզական տվյալներ կան այն մասին, որ Պուտինը նման զենքեր է տեղակայում կամ մտադիր է օգտագործել, և արդյո՞ք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն կպատասխանեն ռազմական գործողություններով, եթե նա քիմիական զենք օգտագործի։ Բայդենը հրաժարվել է տրամադրել հետախուզական տվյալներ, իսկ քիմիական զենքի մասով նշել է, որ Դաշինքը նման դեպքում կպատասխանի։ «Մեր պատասխանի բնույթը կախված կլինի նրանից, թե նա ինչպես կօգտագործվի (քիմիական զենքը- խմբ․)»,- ասել է նա։ Անդրադառնալով իր և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի զրույցին՝ Բայդենը նշել է, որ չի սպառնացել Ծինփինին, այլ պարզաբանել է ՌԴ-ին օգնելու հետևանքները։ «Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բայդենը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն պետք է հեռացվի «Մեծ քսանյակից» (G20), Բայդենը նշել է․ «Այո՛: Դա կախված է G20-ից: Ես այսօր բարձրացրել եմ հարցը, թե արդյո՞ք դա  հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ անել, եթե Ինդոնեզիան և մյուսները համաձայն չեն, ապա մենք, իմ կարծիքով, պետք է խնդրենք, որ Ուկրաինան ևս կարողանա մասնակցել G20 հանդիպումներին որպես դիտորդ»։ ԱՄՆ նախագահը ևս մի անգամ շեշտել է, որ իրենք ուղիղ մասնակցություն չեն ունենա այս պատերազմին։ Գլխավոր լուսանկարը՝ CNN-ից
15:11 - 25 մարտի, 2022
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասուլիս է տվել, որի ընթացքում նախազգուշացրել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը քիմիական զենք օգտագործի, ապա դրա հետևանքները «աղետալի կլինեն նրա համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բորիս Ջոնսոնը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ևս 6000 հրթիռ, ինչպես նաև լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցություն՝ օգնելու Ուկրաինային վճարել աշխատավարձերը զինված ուժերում։ Նա նաև խոստացել է բրիտանական նոր զորքեր տեղակայել Բուլղարիայում՝ ի հավելումն Լեհաստանում և Էստոնիայում զորքերի կրկնապատկմանը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան երկրները ձգտում են «անշեղորեն ավելացնել» ռազմական սարքավորումների քանակը, որոնք ուղարկում են Ուկրաինա, սակայն «դժվար է» բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու մասով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ասել էր, որ խնդրում է «Դաշինքի բոլոր ինքնաթիռների 1%-ը և բոլոր տանկերի 1%-ը»: Ջոնսոնն ասուլիսի ընթացքում ասել է. «Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի ձգտում «ոչ թռիչքային» գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում։
13:29 - 25 մարտի, 2022
Զելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում․ Էրդողան

Զելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից  հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։  Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը պետք է հիմնված լինի «վստահելի բանաձևի» վրա, որը կընդունվի Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության կողմից։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Էրդողանի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն, ռազմավարական և միաժամանակ պետք է շարունակի քաղաքական, գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Թուրքիան կշարունակի նպաստել ՆԱՏՕ-ի զսպող, պաշտպանողական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա, ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ից ակնկալում է նույն համերաշխությունը։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «որոշ դաշնակիցների»՝ թուրքական պաշտպանական արդյունաբերության վրա դրած սահմանափակումների վերացումը բխում է «մեր ընդհանուր շահերից»։  
22:30 - 24 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն մեկ տարով երկարաձգել է Ստոլտենբերգի լիազորությունները Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով

ՆԱՏՕ-ն մեկ տարով երկարաձգել է Ստոլտենբերգի լիազորությունները Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով

Եվրոպայի վրա կախված ավելի լայն հակամարտությունների սպառնալիքի ֆոնին՝ ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկարաձգվում է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը ևս մեկ տարով, որ նա աջակցի 30 երկրների ռազմական դաշինքին կառավարելու անվտանգության ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ Ստոլտենբերգը թվիթերում գրել է, որ իր համար «պատիվ է» ՆԱՏՕ-ի ղեկավարների որոշումը՝ երկարաձգելու իր լիազորությունները մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ «Քանի որ մենք բախվում ենք այս սերնդի՝ անվտանգության ամենամեծ ճգնաժամին, մենք միասնական ենք մեր դաշինքն ամուր պահելու և մեր ժողովրդին անվտանգ պահելու հարցում»,- ասել է նա այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և իր գործընկերները համաձայնել են երկարաձգել նրա ժամկետը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:   Լուսանկարը՝ AP
21:12 - 24 մարտի, 2022
Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ գագաթնաժողովում ելույթի ընթացքում դաշինքին կրկին խնդրել է զենք տրամադրել ՌԴ-ից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։  Զելենսկին հիշեցրել է Դաշինքի առաջնորդներին, որ Ռուսաստանը տեխնիկայի պաշարներով գերազանցում է Ուկրաինային․ «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային սպառազինություն, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը... Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար: Որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք հազարավոր մարտական ​​ինքնաթիռներ ունեք: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց»։ «Մենք դիմել ենք տանկերի համար։ Որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները, որտեղ Ռուսաստանը պատանդ է պահում հարյուր հազարավոր մարդկանց, արհեստականորեն սով է ստեղծում, տառացիորեն մոխրացնում է բնակելի տարածքները։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը․ տալ կամ վաճառել: Բայց մենք հստակ պատասխան չենք ստացել»,- նշել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը, ինչպես նաև մի քանի հրթիռային կայաններ, հականավային միջոցներ, ՀՕՊ համակարգեր։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինան երախտապարտ է բոլոր դաշնակիցներին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար, սակայն «դա բավարար չէ ռուսական հարձակումն արդյունավետ դադարեցնելու համար»։ Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բայդենը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։  Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ։  
15:22 - 24 մարտի, 2022