Պոդոլյակն ամփոփել է Ուկրաինայի և Ռուսաստանի ստամբուլյան բանակցությունների արդյունքները
18:49 - 30 մարտի, 2022

Պոդոլյակն ամփոփել է Ուկրաինայի և Ռուսաստանի ստամբուլյան բանակցությունների արդյունքները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ամփոփել է Ուկրաինայի և Ռուսաստանի ստամբուլյան բանակցությունները, գրում է ՌԲԿ-Ուկրաինան։

«Ստամբուլյան արդյունքներ․ Իրավաբանական երաշխիքներ, որոնք ապահովում են Ուկրաինայի անվտանգության նոր ուրվագիծը (ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի նմանօրինակը)։ Ղրիմի հարցի վերադարձ բանակցային օրակարգ։ Ուկրաինական պետականության կայացվածության ապացույցներ։ Անվտանգության գլոբալ սկզբունքների և ինստիտուտների դերի վերանայման մեկնարկ», - նշել է Պոդոլյակը Թվիթերում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել