Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ արդարադատության և տրանսպորտի ոլորտների միջոցառումների կատարումը

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ արդարադատության և տրանսպորտի ոլորտների միջոցառումների կատարումը

Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ արդարադատության և տրանսպորտի ոլորտներում միջոցառումների կատարման ընթացքը: Զեկույցով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Փոխվարչապետը, նշելով, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, հանձնարարել է հետևել սահմանված ժամկետներին և ապահովել միջոցառումների արդյունավետ և ժամանակին կատարումը: Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ քննարկում 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված դեռևս չքննարկված միջոցառումների շուրջ, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ոլորտում:
19:42 - 03 հուլիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն: Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:  
15:24 - 30 հունիսի, 2020
Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը

Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները: Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արձանագրության միջոցառումների իրականացման ընթացքը քննարկելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից: Օգտվելով առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես առողջապահության ոլորտում: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում: Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը անցկացնել Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում: Հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և արդեն իսկ հաստատված միջոցառումների արդյունավետ իրականացումը ապահովելու ուղղությամբ:
15:23 - 23 հունիսի, 2020
Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ |armenpress.am|

Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով, մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին: «Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդուն է վերաբերվել, բայց քանի որ ապրիլի էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնական չի ամփոփվել, լիարժեք գնահատականների հնչեցնելը, կարծում ենք, վաղ է: Ավելի ստույգ կլինի երկու ամսից, արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասաց փոխվարչապետը: Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար կարևոր է եղել հասկանալ նաև՝ արտակարգ դրության օրերին որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց վարձատրություն չի ստացել:
17:59 - 17 հունիսի, 2020
ՄԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված զեկույցը  ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում: Այն բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝ մարդկային կապիտալի զարգացում, ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման: Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:
15:18 - 17 հունիսի, 2020
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման և տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։ «Մեծ է այսպիսի հանդիպումերի կարևորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնել իրենց տեսակետները»,- հանդիպումից հետո ասաց  ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
10:53 - 12 հունիսի, 2020
Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|

Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|

armenpress.am: Արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգումից մինչև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչում.  Հայաստանի նախագահության տարում ԵԱՏՄ-ում հաջողվել է լուծում տալ մի շարք կարևորագույն հարցերի: ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը նշեց՝ դեռևս անժամկետ որոշում է  կայացվել, որ Հայաստանի համար բաղդատման գործակիցը լինելու է 1.22 տոկոս, կարծում է, որ դա 10 տարվա ընթացքում դրական սալդոյի հնարավորություն կտա մեզ: «Դեկտեմբերին հաջողվեց ամենաբարձր մակարդակով ստանալ ատոնյալ մաքստուրքերի ժամկետի երկարացման հնարավորություն: Այսինքն, ըստ էության, երրորդ երկրներից ներկրվող մոտ 640 միավոր ապրանքների համար Հայաստանն ունի արտոնյալ մաքսատուրք, ինչը որոշակիորեն ազդեցություն ունի այդ ապրանքների՝ հիմնականում սննդամթերքի և դեղորայքի գների վրա»,-ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ 2019-ի վերջում սկսված քննարկումները, թեև շատ ծանր անցան, բայց ի վերջո հաջողվեց լուծում գտնել նաև  հունվարի 1-ից հետո Վրաստանում և սահմանին կուտակված ավտոմեքենաների մասով, որոնք չէին ներմուծվել: Հաջողվեց որոշակի ժամկետ ստանալ՝ այդ կուտակված ավտոմեքենաները 2019-ի սակագնով ներմուծելու համար: «2019-ի ընթացքում որպես նախագահող երկիր ամփոփոփեցինք ԵԱՏՄ-ի հետ Իրանի, Սերբիայի, Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը: Դա մասնավորապես Իրանի դեպքում կարևոր հարց է և նոր հնարավորություն է թե մեր բիզնեսների համար, թե ԵԱՏՄ այլ երկրների բիզնեսների համար: Այս իմաստով այս խնդիրները ևս ամփոփված են»,-ասաց Գրիգորյանը: Հայաստանի նախագահության տարում լուծում է ստացել նաև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչման խնդիրը և մի շարք այլ խնդիրներ:
17:32 - 11 հունիսի, 2020
Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանապետի փոփոխությունները պայմանավորում է աշխատանքի ինտենսիվության աճի բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր պահանջները փոխվել են: Անելիքները շատ-շատ են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է: Ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց փոխվարչապետը: Այն հարցին, թե խնդիր չէ արդյոք 2 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության երեք տնօրենի փոփոխությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծո՞ւմ եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառույցը»:
16:34 - 11 հունիսի, 2020
Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա». Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով այս մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ նշեց. «Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա»: Իսկ ահա սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են: «Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ ցավոք սրտի մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց Գրիգորյանը: Լրագրողների հիշեցմանը, որ ՌԴ-ն մերժեց դա ներառել ԵԱՏՄ առաջիկա տարիների ռազմավարական ծրագրում, փոխվարչապետը պատասխանեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ մեխանիմզմին: Մեզ համար ավելի կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված եւ երկարատեւ: Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ կարելի է այդ հարցը ֆորմալիզացնել, դա ԵԱՏՄ հարթակն է»:
15:56 - 11 հունիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության ձախողման մասին փաստեր է պահանջում ԲՀԿ-ից |hetq.am|

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության ձախողման մասին փաստեր է պահանջում ԲՀԿ-ից |hetq.am|

hetq.am: Այն արագությամբ և ինտենսիվությամբ, որով  Կառավարությունն իրականացրեց սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրեր, շատ տպավորիչ են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Կարող եք նայել այլ երկրներում ինչ է արվել, երբ է արվել ու ինչ ծավալով ու համեմատել, առնվազն տեմպի ու հասցեականության մասով բավականին արդյունավետ միջոցառումներ են իրականացվել: Երբ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, նախ պետք է լինի փաստարկ, հիմնավորում, որ դառնա ողջամիտ դիսկուրս»,-ասաց փոխվարչապետը: Դիտարկմանը, թե խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է կառավարության ամբողջական կազմի հրաժարականը` ասելով, որ այն ձախողել է կառավարումը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ասել, որ ձախողել է, բավարար չէ նման հարց քննարկելու համար, ձախողել՝ նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ, եթե լինեն նման փաստարկներ, քննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա»: Ըստ փոխվարչապետի` պետք է անցնի որոշ ժամանակ, և հաղթահարված լինի պանդեմիան, որպեսզի հնարավոր լինի Կառավարության քայլերը գնահատել: «Կարող եմ ասել, որ կա փորձագիտական թեզ, որ կոշտ կարանտինը դրական արդյունքներ է ապահովում, բայց այն դադարեցնելուց հետո հետևանքներն ավելի ծանր են լինում: Ես չեմ կարող ասել՝ էդպես է, թե՞ ոչ, բայց նման փորձագիտական եզրահանգումներ կան: Մինչև պանդեմիայի երևույթը  չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տա գնահատականներ տալ»,-ասաց Մհեր Գրիգորյանը: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
15:12 - 11 հունիսի, 2020
Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Ինչպես հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ: Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին Հայաստանի մասնակցությանը: Տեսազանգի մասնակիցները քննարկել են նաև 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված համաձայնագրերի նախագծերը, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում և համավարակի դեմ պայքարին ուղղված հակաճգնաժամային բյուջետային աջակցության ծրագրերը: ԵՄ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ծրագրերը կամփոփվեն առաջիկա ամսում: Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև շարունակական աջակցություն տրամադրելու բարեփոխումների իրականացման գործընթացում, ներառյալ 2020 թվականի ծրագրերի համատեքստում: Նա շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իրականացված համապարփակ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար: Լոուրենս Մերեդիթը տեղեկացրել է, որ ԱլԳ ղեկավարների հանդիպմանը ակնկալվում է քննարկել երկարաժամկետ քաղաքականության հինգ նպատակադրումները, որոնք առաջարկվել էին ս.թ. մարտի 18-ին հրապարակված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ առաջարկի մեջ: Տեսազանգի ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարում նախաձեռված միջոցառումները և քննարկել են կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրների առջև ծառացած խնդիրները:
16:36 - 09 հունիսի, 2020
2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Նախ ուզում եմ շեշտել, որ բյուջեի կատարման տարեկան հաշվետվութան քննարկումը կարևորագույն ինստիտուտներից է և այդ գործընթացը շատ կարևոր է, որպեսզի մենք բացահայտենք և հետագա տնօրինման հետ կապված ավելի արդյունավետ որոշումներ կայացնենք։ Կարծում եմ գործընթացը կանցնի շատ կառուցողական, այս մասին Ազգային ժողովում՝  2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վերջինս իր խոսքում տեղեկացրեց․«2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ․ավելի արագ տեմպերով և գրանցվեց 7․6 տոկոս տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ համաշխարային տնտեսությանը աճը կազմեց 2․9 տոկոս՝ 2019 թվականի տասներկուամսյա գնաճը կազմել է 0․7 տոկոս, իսկ միջին գնաճը 1․4 տոկոս։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով արտարժույթային պարտատոմսեր՝ 4 և 2 տոկոս եկամտաբերությամբ։  2019 թվականին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ՝ շուրջ 16.7 տոկոսով  կամ շուրջ 223 միլիարդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հարկային եկամուտները աճել են 16.4 տոկոսով։ Հարկային եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 22.35 տոկոս: Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարի կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ: Հարկ է նշել, որ հաշվետու տարում ապահովվել է ոչ միայն ի սկզբանե պետբյուջեով նախատեսված ծախսերի, այլև լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին վերանայված ծախսային միջոցառումների գծով բոլոր կանխատեսված և նոր ձևավորված պարտավորությունների լիարժեք կատարումը։  Փոխվարչապետը հավելեց, որ 2019-ին պետբյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոսով կամ շուրջ 182 միլիարդ դրամով,  ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին: Այն կազմել է 24.9 տոկոս: 2018 թվականի 24․1 տոկոսի դիմաց։ «2019 թվականի բյուջեն կատարվել է 64 միլիարդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018 թվականի համեմատ պակասուրդի տոկոսը նվազել է 39․3 տոկոսով։  2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրիլիոն դրամ կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Իսկ 234 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3․6 տոկոս կազմել է Կենտրոնական Բանկի պարտքը», - հավելեց  Գրիգորյանը:  
12:23 - 05 հունիսի, 2020
Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ
 |armtimes.com|

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության հայտը։ Հունիսի 4-ին կմեկնարկի աշխատանքային քննարկումների փուլը՝ ՀԿ-ների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ անձանց եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ։ Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն առաջարկում է 4.5 տոկոս բարձրացում։ Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀԾԿՀ-ի առաջարկների մեջ տարբերություններ կան մի շարք հարցերում։ «Գազպրոմ»-ն առաջարկում է սոցիալապես անապահով խավի համար՝ որոնք տարեկան մինչեւ 600 խմ գազ են սպառում, գազի 1000 խորանարդ մետրի դիմաց սակագինը 100 հազար դրամից դարձնել 135 հազար 909 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է ներկա գինն անփոփոխ թողնել։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է նաեւ բնակչության համար սակագինը 1000 խմ-ի դիմաց նվազեցնել՝ 139 հազար դրամից դարձնելով՝ 135 հազար 909 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկում է սա եւս անփոփոխ թողնել։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դարձնել 283.1 դոլար, այս պարագայում ՀԾԿՀ-ն առաջարկել է այն դարձնել 224 դոլար։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է նաեւ ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող խմբի սպառողների համար գազի սակագինը դարձնել 1000 խմ-ի դիմաց դարձնել 135 հազար 909 դրամ՝ գործող 139 հազար դրամի փոխարեն, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկել է այն փոփոխության չենթարկել։ Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.92 դոլար սակագին։ Այսինքն ըստ էության ՀԾԿՀ-ն իր հայտի ուսումնասիրության հիմա կազմել է առաջարկություն, որով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։ Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ - Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի առաջարկին։ Որքանո՞վ է այն ՀՀ Կառավարության համար ընդունելի տարբերակ։  - Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են: ՀՀ Կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտվելուց հետո: - Եթե ամեն դեպքում գազի սակագինը բարձրանա, ՀՀ Կառավարությունը դիտարկո՞ւմ է այլընտրանքային տարբերակներ. Օրինակ՝ Իրանից գազ ներկրելու տարբերակի մասին։ - ՀՀ Կառավարությունը վերջին շրջանում մշտապես դիտարկել եւ շարունակում է դիտարկել այլընտրանքային տարբերակներ, որոնք չեն լինի պահային, չեն առաջացնի մեկ այլ կախվածություն, կապահովեն հավասարակշռված շահերի սկզբունքը եւ կլինեն ինստիտուցիոնալ: Ավելին՝ Armtimes.com-ում։    
20:40 - 01 հունիսի, 2020
Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  ՀՀ կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պարոն Գլխավոր քարտուղար, Մեծարգո պետությունների ղեկավարներ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք. Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն: Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով: Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները: Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում: Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:  Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են: Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով: Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով: Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ: Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով: Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են: Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին: Եղեք առողջ և ապահով»:
15:28 - 30 մայիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Խորհրդի հարգելի նախագահ,Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի Սերգեյ Նիկոլայի, Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, և հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձևաչափով:Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջև, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու և բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ և ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում:Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ ևս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական և ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով:Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետևյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ, և ցավոք, մահացել է 120 մարդ:Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաև ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:Այնուհետև մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը և, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետևելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաև տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով: Հարգելի Աբդուլլա Նիգմատովի, Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը: Հարգելի գործընկերներ, Նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով՝ ստիպված ենք արձագանքել:Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը: Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը:Հարգելի գործընկերներ, Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձևի և միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչև 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձևաչափին:ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման և կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման հաշվին:Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարևորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին:Մենք մտադրված ենք խորացնել կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը: Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձևավորման գործընթացում:Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական և լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձևի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:Ցանկանում եմ նաև վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը և մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների և նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները և հնարավորությունները:Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային կազմակերպությունների միջև:Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:Շնորհակալ եմ ուշադրության համար:
17:34 - 29 մայիսի, 2020