Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված զեկույցը ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում: Այն բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝ մարդկային կապիտալի զարգացում, ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:
Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:
comment.count (0)