Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

azatutyun.am:Այդ մասին Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է Զելենսկին: Ուկրաինան դատապարտել է Բելառուսի վերջին նախագահական ընտրություններն ու ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումները: «Կիևը միանում է Եվրամիության հայտարարությանը», - երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով վեցերորդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրյուսելը հայտարարել էր՝ քվեարկությունը ազատ և արդար չէր։ Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ եվրոպական ընտանիքը պատժամիջոցներ կսահմանի բելառուսցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։
14:38 - 11 սեպտեմբերի, 2020
Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

 |armenpress.am|

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը:  Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը: «Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:     
19:32 - 10 սեպտեմբերի, 2020
Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

tert.am: Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: «Կարող եմ պաշտոնապես հայտնել այդ մասին: Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Երբ կհամոզվենք, որ Բելառուսի հետ կապերը Ուկրաինայի հեղինակությանը բարոյական, էթիկական վնաս չի հասցնի, կվերականգնենք կապերը»,- հայտարարել է Կուլեբան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախագահ Զելենսկին Լուկաշենկոյի հետ վերջին անգամ նախքան ընտրություններն է հեռախոսազրույց ունեցել: Բացի այդ, ինչպես նախարարն է ասել, Կիևը հարկ եղած դեպքում որոշում կկայացնի Դոնբասի հարցով ընթացող բանակցությունների դիվանագիտական հարթակը Մինսկից տեղափոխելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին և դրան հետևած բողոքի ալիքին, հայտարարել է, որ երկրի ներքին գործերին խառնվելու ցանկություն չունի, բայց և նշել էր՝ չի ցանկանում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում 2014թ-ին:
09:25 - 28 օգոստոսի, 2020
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին: Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն: «Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:
10:11 - 26 օգոստոսի, 2020
Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|

Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել Է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր Է առաջ շարժվել այդ հարցում: «Մեր կոչն Է՝ չթուլացնել ջանքերը եւ զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք եւ կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,-ասել Է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիեւում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում Ուկրաինայի ԱԳ նախարարության Էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր Է գտնել դրանց անցկացման մեխանիզմը: «Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք Է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին Է: Թե ինչ ձեւով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չԷ… բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,-հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել Էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից եւ ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո: Հուլիսին Դոնբասի գծով շփման խմբում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը հակասում Է Մինսկի համաձայնագրերին: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն սկսեցին ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին Էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, հակամարտության զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:22 - 24 օգոստոսի, 2020
Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»: Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:50 - 14 օգոստոսի, 2020
Ուկրաինան ու ես անձամբ շահագրգռված ենք տեսնելու Բելառուսը՝ որպես իսկապես ազատ ու ժողովրդավար պետություն․ Զելենսկի

Ուկրաինան ու ես անձամբ շահագրգռված ենք տեսնելու Բելառուսը՝ որպես իսկապես ազատ ու ժողովրդավար պետություն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հարևան բելառուսները հիմա ծանր ժամանակներ են ապրում: Նրանք փորձում են որոշել իրենց զարգացման ապագա ուղղությունը, ու դա հեշտ չէ: Արդեն ակնհայտ է, որ երկրում ոչ բոլորն են համաձայն ընտրությունների նախնական տվյալների հետ: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած լեգիտիմություն ծնվում է բացառապես հանրային վստահությունից:  Մենք կոչ ենք անում մեր հարևաններին ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու մերժել փողոցային բռնությունը: Մենք կոչ ենք անում բաց երկխոսության, որովհետև միայն երկխոսությունը թույլ կտա Բելառուսի ժողովրդին դուրս գալ այս դժվարին ճգնաժամից, բաց քննարկել հետագա քայլերը ու հանրային շփումների ձևաչափերը: Միայն երկկողմանի ըմբռնումը կարող է պահպանել Բելառուսի Հանրապետության անկախությունը ու ապահովել երկրի հետագա զարգացումն ազատության և ժողովրդավարության ճանապարհով: Հակառակ դեպքում բռնությունները կդառնան ավելի ուժգին, ինչը կունենա ծայրահեղ ծանր հետևանքներ: Իմ կարծիքով, երկու կողմն էլ պետք է շահագրգռված լինի նման երկխոսության համար: Բելառուսն իր քայլերում պետք է հավտարիմ մնա քաղաքակիրթ աշխարհի ժողովրդավարական չափորոշիչներին: Ու պետք է ամբղջությամբ ապահովի իր սեփական ժողովրդի իրավունքներն ու ազատությունները: Սա միակ ճանապարհն է՝ պահպանելու հույսն առ այն, որ այս ճգնաժամից ելք կա: Ուկրաինան ու ես անձամբ շահագրգռված ենք՝ տեսնելու Բելառուսն իսկապես ազատ ու ժողովրդավար պետություն, որն ունի ուժեղ տնտեսություն ու կայուն հասարակական հարաբերությույններ»:
13:08 - 10 օգոստոսի, 2020
Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող խնդրագիր է հրապարակվել

 |armenpress.am|

Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող խնդրագիր է հրապարակվել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: «Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին ճշմարտության եւ պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով»,- գրում է խնդրագրի հեղինակը՝ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավարը, հայտնում է AnalitikaUA.net-ը: «Ազգերի հետապնդումները, ճնշումները եւ զանգվածային սպանությունները՝ ռասայական, կրոնական կամ ցանկացած այլ հիմքով, հանցագործություն են մարդկության դեմ եւ չունեն վաղեմության ժամկետ: Նման գործողությունները պետք է համարժեք գնահատվեն ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի թույլ չտրվեն նման ողբերգություններ ապագայում: Այս հարցը շատ ավելի է բարձր է բոլոր քաղաքական շահերից՝ խոսքը այն արժեքների մասին է, որոնց հիման վրա դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը եւ միլիարդավոր մարդկանց ազատ զգալու հնարավորությունը: Համոզված եմ, որ նման կողմնորոշումները մոտ են ողջ ուկրաինական ժողովրդին եւ անձամբ Ձեզ: Հենց այդ պատճառով կոչ եմ անում Ձեզ պետական մակարդակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը որպես հայ ժողովրդի ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր ճանաչելու համար»,- ասվում է խնդրագրում: Ըստ պարբերականի, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երբեմն գալիս է մի ժամանակ, երբ ուզում եք բարձրաձայն խնդրել բոլորին միավորվել: «Միավորվեք հանուն արդարության, ճշմարտության և պատվի»,- նշել է նա:
21:29 - 14 մայիսի, 2020
Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|

Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօրվանից կզբաղեցնի Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը: Զելենսկիի համապատասխան հրամանագիրը նախագահական կայքում հրապարակվել է ժամեր առաջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում մտածում էին՝ Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին  կառավարությունում նոր պաշտոնի նշանակելու մասին, ավելի ստույգ՝ բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում:  Հիշեցնենք՝ Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ: 2018-ի փետրվարին Սաակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սահակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:
22:46 - 07 մայիսի, 2020
Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին
 |shantnews.am|

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիևից դեսպանին հետ կանչելու Վրաստանի ծրագրերին, եթե Միխեիլ Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ: Այդ մասին տեղեկացրել է Ukrainian News-ը: Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ իրենք պաշտոնական դիմում չեն ստացել Թբիլիսիից դեսպանի հնարավոր հետ կանչման վերաբերյալ:   Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են՝ Ուկրաինան Վրաստանը համարում է հուսալի բարեկամ և դաշնակից երկիր:   Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:   Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի քանի քրեական գործերի շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում:  
19:22 - 28 ապրիլի, 2020