Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս
 |azatutyun.am|
20:16 - 24 սեպտեմբերի, 2020

Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է հոկտեմբերին նախատեսված իր այցը Բելառուս։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին է տեղեկացրել Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։

Զելենսկին բելառուսական Գրոդնո քաղաք պետք է մեկներ հոկտեմբերի 8-ին՝ «Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանների համաժողովի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։ «Համաժողովի անցկացումը բազմաթիվ գործոններից է կախված», - հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել