Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Գեղարքունիքի մարզում ՀՀ նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է զինծառայողների հետ

Գեղարքունիքի մարզում ՀՀ նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է զինծառայողների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։
17:48 - 05 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից:  «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրակայանը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ՝ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես, որպես կառավարական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ այդ գործընթացին և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործարկումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է Վահագն Խաչատուրյանը: Ռաֆայել Մարիանո Գրոսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:
13:08 - 05 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:
19:52 - 03 հոկտեմբերի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով հյուրերին նախագահը մասնավորապես նշել է.«Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն: Չնայած որ մեր ամբողջ պետական համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած մեր քաղաքացիներով, մտահոգված են վերջին իրադարձություններով՝ ես նկատի ունեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց բոլոր դեպքերում այն կարևորագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք, դրանք օրակարգում են և դրանցից ամենակարևորը դատական համակարգի բարեփոխումներն են»: Պիետրո Կուցիոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին արտերկրյա այցն է նոր պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստան այցելությունը պատահական չէ և իրենք ցանկանում էին հարաբերվել և համեմատվել մի երկրի հետ, որի հանդեպ մեծ հարգանք, հիացմունք և բարեկամություն են զգում:«Մենք այս օրերին հասցրեցին ծանոթանալ հայկական մշակույթին ու քաղաքակրթական հինավուրց արժեքներին, մենք, այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և տպավորված ենք համալիրի զուսպ ճարտարապետությունից, մենք շատ զգացված ենք Հայաստանում մեզ ցուցաբերված ընդունելությունից, որը լիովին համահունչ էր մեր սպասումներին»,- նշել է Կուրցիոն:Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում շարունակական ընթացքի մեջ գտնվող արդարադատության համակարգի բարեփոխումներին և վերջիններիս շրջանակում՝ Եվրամիության հետ համատեղ իրականացվող ծրագրերին:Նախագահն առանձնահատուկ ընդգծել է Իտալիայի հետ փորձի փոխանակման կարևորությունը՝ ինչպես պետական ինստիտուտներում կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ու անկախ դատական համակարգի կայացման տեսանկյուններից: Երկուստեք շեշտվել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու ժողովրդավարական սկզբունքները, որոնք որդեգրել են հայաստանյան իշխանություններն այլընտրանք չունեն:Հանդիպման ավարտին Պիետրո Կուրցիոն նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային կփոխանցի իրենց այցելության դրական արդյունքներն ու ջերմ ընդունելության տպավորությունները:
17:11 - 03 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.  «Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ կյանքի կոչեց ինքնորոշման իրավունքը՝ խաղաղ ճանապարհով սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը և դրանով իսկ նոր էջ բացելով համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման վառ օրինակ է և կարևոր ավանդ ունի մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Բարձր ենք գնահատում Գերմանիայի հետևողական աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ ներկայիս բարդ և բազմաբնույթ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում»: 
15:49 - 03 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողա­կան զարգացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության և քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա»։
18:08 - 01 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։
16:25 - 28 սեպտեմբերի, 2022
Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձությանը. ՀՀ նախագահ

Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձությանը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանն ուղերձ է հղել պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ ի չիք դարձնելով գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։ Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձությանը, մեր զինված ուժերը, կամավորականները, բժիշկներն ու քաղաքացիները հերթական անգամ հարկադրված էին մարտի դաշտում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրանում ապրելու և արարելու անքակտելի իրավունքները։ 44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մարտում ընկած մեր նվիրյալների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ։ Այսօր՝ ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա։ Ուժ և կորով բոլորիս, հանուն մեր անկախության և ազատության»:
10:33 - 27 սեպտեմբերի, 2022
Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ: «Հարգելի տիկնայք և պարոնայք,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ:Հիմնադրման օրվանից ի վեր Հնչակյան կուսակցությունն ամենաակտիվ կերպով ձեռնամուխ եղավ հայ ազգային, քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման գործին: Տասնամյակներ շարունակ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:Ցեղասպանությունից հետո Հնչակյան կուսակցությունն այն առաջատար կառույցներից էր, որը կարողանում էր կազմակերպել ու կանոնակարգել ամբողջ աշխարհով սփռված հայության համայնքային կյանքը, հիմնում էր դպրոցներ ու մշակութային կենտրոններ՝ մեծապես նպաստելով Սփյուռքում հայապահպանության գործին:Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին, մշտապես դրսևորելով պետականակենտրոն ու սկզբունքային վարքագիծ, իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելով նորանկախ Հայաստանի հզորացմանն ու կայացմանը: Եվ այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին:Տիկնայք և պարոնայք, Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
16:34 - 24 սեպտեմբերի, 2022
Հանրապետության նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին

Հանրապետության նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:   Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում:   «Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել է նախագահը:   Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին: Նախագահն անդրադարձ է կատարել նաև Ջերմուկ և Սիսիան կատարած իր աշխատանքային այցերին, նշել, որ հայ զինվորի մարտական ոգին բարձր է:   ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է կուսակցության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ամփոփվելու են վաղը նախատեսված ՍԴՀԿ ամենամյա համագումարի շրջանակում:   «Մեզ համար միշտ առաջնային է եղել հայրենիքում անցկացնել մեր համագումարները: Ամենից առավել մեզ համար առաջնային է մեր միասնականությունը, համախմբվածությունը երկրի համար դժվարին պահերին»,- ասել է Համբիկ Սարաֆյանը՝ հավելով, որ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:   Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնահարցին, տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին:
18:43 - 23 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա միջազգային հանրության հասցեական արձագանքին. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա միջազգային հանրության հասցեական արձագանքին. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի նորանշանակ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ներուժի իրացման շուրջ: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիային, նշել, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի:
18:13 - 22 սեպտեմբերի, 2022
Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոն շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին․   «Թանկագի՛ն պարոն Նախագահ,   Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։   ​Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։   ​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։   ​Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։
12:56 - 21 սեպտեմբերի, 2022
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
09:55 - 21 սեպտեմբերի, 2022