Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում հատուկ նիստ է․ քննարկվում է կառավարության՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ելույթ ունեցավ։ «Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է»,- նշեց վարչապետն իր ելույթի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա։ «Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է»,- հայտարարեց վարչապետը։ 
18:06 - 27 սեպտեմբերի, 2020
Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան

Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջաղջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»:
17:48 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է |armenpress.am|

Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է |armenpress.am|

armenpress.am: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների վերաբերյալ հրապարակումները միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Տեղի ունեցող իրադարձություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Independent-ը, Los Angeles Times-ը, The Guardian-ը և այլ ԶԼՄ-ներ: Independent-ը իր հրապարակումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանը կարգադրել է խաղաղ բնակիչներին ապաստան գտնել այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել վիճելի շրջանը»: Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը. «Մեր պատասխանը կլինի համաչափ, և իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Independent-ն ընթերցողներին տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է մի կին և երեխա, թիրախավորված են դպրոցներ: Los Angeles Times-ը մեջբերել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը, որ մարտերը սկսվել են կիրակի օրը ադրբեջանական գրոհով: Հեղինակավոր BBC-ն իր ընթերցողներին ևս հաղորդել է ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել, որ հայկական կողմից սպանվել է մեկ կին և երեխա: Լրատվամիջոցը մեջբերել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը»: BBC-ն նկատել է, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ մեղադրել էր Ադրբեջանին նախապես ծրագրված ագրեսիայի մեջ: The Guardian-ը միջազգային հանրությունը տեղյակ է պահել, որ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել՝ Ադրբեջանի հետ բախումներից հետո: Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել նաև Երևանում կամավորական հավաքից՝ նշելով, որ մարդիկ մասնակցում են կամավորների հավաքագրմանը երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո: Իրադարձություններին անդրադարձել են նաև Web 24 News-ը, Afganistannews-ը՝ ներկայացնելով Ստեփանակերտում Ադրբեջանի գնդակոծություններից հետո կադրեր:
17:42 - 27 սեպտեմբերի, 2020
Հորդորւմ ենք քաղաքական վերլուծաբաններին և սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասողներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից․ ԱԱԾ

Հորդորւմ ենք քաղաքական վերլուծաբաններին և սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասողներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից․ ԱԱԾ

Հետևելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ուղղությամբ առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում, որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ համապատասխան կոչով կրկին դիմում ենք մեր հարգելի քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի զերծ մնան ինչպես վերոնշյալ մեկնաբանությունների, այնպես էլ չճշտված տեղեկությունների և ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների տարածումից: Կոչ ենք անում չտրվել սադրանքներին, առաջնորդվել բացառապես պետական շահով և զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակը սրող, հակառակորդի համար նպաստավոր և ձեռնտու փորձագիտական կամ այլ համանման մեկնաբանություններ կատարելուց: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում և այլ հրապարակային հարթակներում ակնհայտ կեղծ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային անձեռնմխելիությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձնաց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Միաժամանակ մեր քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից: Այս ամենով հանդերձ հորդորում ենք բացառապես առաջնորդվել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման պահանջներով:
17:34 - 27 սեպտեմբերի, 2020
ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով |armenpress.am|

ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Դաշնային խորհուրդը  կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններ հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին խոսքը դիվանագետներին է, և նրանք արդեն աշխատում են հարցը կարգավորելու համար», - ասել է Ջաբարովը: Նրա խոսքով ՝ այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում՝ այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ: «Դա չի կարելի թույլ տալ», - շեշտել է Ջաբարովը:
17:13 - 27 սեպտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։ «ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», - ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։
16:56 - 27 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի հրատապ նիստից առաջ հանդես եկավ ուղերձով՝ խոսելով այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի հետ շփման գծում սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։ Փաշինյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․ «Վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Ռմբակոծության է ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, ԱՀ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Օգտագործվել է ծանր սպառազինություն՝ հրետանի, հետեւակ։ Հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի Պաշտպանության բանակի դիքրերը՝ բոլոր ուղղություններով։ ՊԲ-ն այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ։ Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ։ Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմի։ Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին։ Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը։ Մենք միասնական ենք ինչպես միշտ, մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին։ Ադրբեջանի բռանպետ իշխանությունները պիտի հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին։ Մենք մեր հազարմյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ։ Մեր գործն արդար է, եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա։ Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իավիճակի լրջության վրա։ Հարավային Կովակասում լայնածավալ պատերամի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից՝ ձեռք բերելով ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայնությանը։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելով Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահգության տեղիք է տալիս։ Թուրքիայի՝ նման վտանգավոր կեցվածքի պահպանումն ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար։ Միջազգային հանրությունը պիտի միասնական ջանքերով կանխի դեպքերի  վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից։ Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդանում համավարակի պայմաններում։ Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը։ Մեր հաղթանակը կավխած է մեզնից յուրքանչյուրի անհատական եւ մեր միասնական հավաքական ջանքից եւ պահվածքից։ Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ քաղաքացիական բարձր գիտակցություն։ Եւ մենք կհաղթենք»։
16:42 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:
16:34 - 27 սեպտեմբերի, 2020