Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. վարչապետը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական օրվա առթիվ

Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. վարչապետը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ, Ոստիկանության կոլեգիայի հարգելի անդամներ, Ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, մեր խոնարհումի և հիշատակի խոսքերից հետո, թույլ տվեք կրկին ձեզ և մեզ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով և շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար: Ուզում եմ ընդգծել, որ արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված: Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում, նոր խնդիրներ առաջադրեց պետության և Ոստիկանության համար: Եվ հիմնական գործող ինստիտուտը, որը զբաղվում էր հակահամաճարակային կանոնների պահպանության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էր: Եվ դա, իսկապես, ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր: Այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության, Ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում: Այսինքն՝ սա լրացուցիչ մի աշխատանք էր, որը Ոստիկանությունն ստիպված էր կատարել: Հետո, վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին Ոստիկանության ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ և գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, և ցավոք բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն Հայրենիքի: Նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան և ձեռք բերեցին հաշմանդամություն: 44-օրյա պատերազմից հետո, ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երևի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների: Ընդ որում, սա ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր Ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու: Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ: Եվ առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա այդ առումով: Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը: Ուզում եմ կրկին արձանագրել է, որ այս ընթացքում, սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել: Հարգելի գործընկերներ, Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ծառայության համար: Կրկին ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել Հայրենիքի համար ընկած Ոստիկանության բոլոր ծառայողներին և նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը: Մենք խոսեցինք պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկանների մասին, բայց ուզում եմ ընդգծել նաև մեր այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետև նրանք նույնպես հանուն Հայրենիքի, ժողովրդի, իրավունքի և օրիանականության են տվել իրենց կյանքը: Մեր խոնարհումի խոսքերը մեր բոլոր ընկած ոստիկաններին, մեր զորակցության խոսքերը հաշմանդամություն ստացած մեր բոլոր ոստիկաններին: Հայաստանի Հանրապետությունը և համոզված եմ նաև Ոստիկանությունն ամեն ինչ կանեն և ամեն ինչ անում են մեր այդ գործընկերների, նրանց ընտանքիների կողքին լինելու համար: Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար: Պարոն Ղազարյան, ձեր գլխավորությամբ: Համոզված եղեք, որ այդ աշխատանքն արժանի է և արժանանում է բարձր գնահատանքի: Եվ ուզում եմ ընդգծել, որ հիմա համատեքստն այնպիսին է, որ այդ աշխատանքը բարձր գնահատանքի արժանանում է ոչ միայն կառավարության, այլև ընդհանրապես հանրության կողմից: Գիտեք, շատ կարևոր է արձանագրել, որ գուցե այս ժամանակահատվածում տեղի ունեցածը և իրավիճակի կառավարման ու հանգուցալուծման որակը դեռևս մենք ի վիճակի չենք գնահատել, որովհետև դեռևս պրոցեսի մեջ ենք, բայց համոզված եղեք, որ դա կարժանանա շատ բարձր գնահատանքի, որովհետև, ասում եմ, կպարզվի, որ աշխարհում ուղղակի նախադեպ չի եղել, որ այսպիսի ծանր իրադրության մեջ հայտնված երկիրը, այսպիսի բաժանարար գծերի տիրությում հայտնված երկիրը կարողանա ներքաղաքական, ներքին հանրային դիմակայությունը հանգուցալուծել այսպիսի պայմաններում, որի արդյունքում ոչ թե ատելությունը խորանա, այլ հակառակը՝ ռեալ և իրական նախադրյալներ ստեղծվեն ամբողջ ժողովրդի, հանրության համախմբման համար, մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները հանգուցալուծելու համար: Այնուամենայնիվ սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք կամ ուրիշները պիտի մոռանան, որ Ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ, իհարկե, օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի: Կրկին անգամ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը, օրինականությունը, հասարակական անվտանգությունն ապահովելու գործում»: Այնուհետև կոլեգիայի նիստում զեկուցվել է 2020 թվականին Ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը:
14:15 - 16 ապրիլի, 2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է մեկնարկել «Հյուսիս-հարավի» հարավային՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը և ձգձգել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը: Նիկոլ Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է մարդասիրական այս կարևոր հարցի վրա և կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ կառույցների առարկայական ներգրավումը դրա լուծմանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ՝ այն համարելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանային խաղաղությանը և ընդգծել, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին: Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը և շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը: Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցի շուրջ:
18:41 - 15 ապրիլի, 2021
Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարությանը՝ հրապարակելով սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի արձանագրությունից քաղվածքներ: «Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»: Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) : Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... » հավելելով, որ՝  « ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»,- նշված է ԱԽ հայտարարության մեջ:
17:31 - 15 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Ազգային ժողովում արած հայտարարություններին, որոնցից մի քանիսն առնչվում էին Սարգսյանին։ Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է հետևյալը․ «Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով: Երկար ժամանակ մենք մանրամասն և փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները: Ակնհայտ է, որ նրան նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում»։
21:09 - 14 ապրիլի, 2021
Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ժամկետները և դրան հաջորդող ընթացակարգերը

 |armenpress.am|

Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ժամկետները և դրան հաջորդող ընթացակարգերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր կփորձեն շեղվել ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից, դա կլինի քաղաքական ինքնասպանություն: «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի»,- ասաց վարչապետը:
18:34 - 14 ապրիլի, 2021
Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել

 |armenpress.am|

Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին: Գորգիսյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյոք քննարկել է ԳՇ պետի՝ նախորդ տարվա օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները։ «Այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք ժամանակին,  և երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում եղել է քննարկում, և այդ ժամանակ իմ գլխավոր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արտահայտել է իր դիրքորոշումները: Դրանք գաղտնագրված տեղեկություններ են, մենք կքննարկենք նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, եթե տեսնենք, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը գաղտնիք բացեց և ասաց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը կփոխեր իրավիճակը, թե ոչ: «Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակը առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,-ասաց Փաշինյանը:  
18:27 - 14 ապրիլի, 2021
Գերիների վերադարձի մասին գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրել են ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը. Փաշինյան
 |1lurer.am|

Գերիների վերադարձի մասին գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրել են ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից, և այն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, և ուրախ եմ նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը, միջազգային հարթակներում այս թեման մենք շարունակաբար բարձրացնում ենք, և ուզում եմ հարցի վրա բոլորիս ուշադրությունը հրավիրել: ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում՝ անիմաստ ու անհեթեթ է այն բանավեճը, թե տվյալ որևէ անձը ռազմագերի՞ է, թե՞ ռազմագերի չէ, քանի որ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Այսինքն՝ այստեղ ցանկացած կատեգորիայի մարդ, ինչ ձևակերպում էլ տանք, նրանք ենթակա են վերադարձի: Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ: Այո՛, ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունացում հրահրելու, այդ թվում՝ որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար»,- նշեց վարչապետը: Ապրիլի 8-ին գերիների վերադարձի սպասման, ինքնաթիռի դատարկ վերադարձի և դրան հետևած այլ իրադարձությունների համար պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտավորությունները՝ նշեց Փաշինյանը:
18:06 - 14 ապրիլի, 2021
Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրաջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղերկավար Էդմոն Մարուքյանի  հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի մեկի հանրահավաքի ժամանակ վարչապետը  ասել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել։ Մարուքյանը պահանջել է ապացույցներ ներկայացնել, քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ապա ապացույցներ նույնպես պետք է լինեն։  «Ապացույցներ չհրապարակվեցին, նշանակում է, որ մարդուն հանիրավի մեղադրանքներ ներկայացվեցին։ Այսօր Աժ ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը և ասացիք, որ նման հայտարարություն չի արել, ընդհակառակը՝ հակառակ հայտարարութուն է արել, դրանից հետո Օնիկ Գասպարյանն էլ հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում Ձեր ասածները և դուք կեղծում եք Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ինչպե՞ս հասկանանք, ով է ճիշտ և սխալ, և ինչքան է շարունակվելու առանց ապացույցների մարդկանց մեղադրելու գործընացը։ Կա ապացույց, ուրեմն հրապարակեք ԱԽ նիստի այդ հատվածի ձայնագրությունը։ Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ նման հայտարարություն է արել, 2021 թվականի ապրիլի 15-ին Դուք ասում եք չի արել,այսքան ամիսների ընթացքում ինչո՞ւ չէիք հերքում»։  Վարչապետը պատասխանեց, նշելով, որ Մարուքյանի առաջ քաշած տարբերակը լավ առաջարկ է և իրենք կդիտարկեն ԱԽ նիստի ձայնագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը։ «Այն ինչ ես մեջբերեցի կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ՝ ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի, փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են և իմ այսօրվա ասվածները ապացուցելի են։ Ես կհանձնարարեմ, որ վաղը Ձեզ հրավիրեն կառավարություն, որպեսզի ծանոթանաք բոլոր փաստաթղթերի հետ»,- պատասխանեց վարչապետը։ Մարուքյանը հակադարձեց, թե իր տեղեկություններով Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել Օնիկ Գասպարյանին՝ հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր գալիս են դեպի կառավարության, ԱԺ շենքերի վրա, նաև քաղաքական ուժերի հետ։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հանդիպել էր նաև Մարուքյանի հետ։   «Ես գիտեմ, թե ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել Օնիկ Գասպարյանը, ում դեպքում չի ստացել։ Բոլոր բարձրաստիճան զինվորական իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում։ Ես այդ ամենը տարբերում եմ», -եզրափակեց վարչապետը։  
17:46 - 14 ապրիլի, 2021
Եթե երկաթուղային հաղորդակցություն լինի դեպի Իրան և ՌԴ, կունենանք նաև պղնձաձուլարան. վարչապետ |1lurer.am|

Եթե երկաթուղային հաղորդակցություն լինի դեպի Իրան և ՌԴ, կունենանք նաև պղնձաձուլարան. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը՝ որպես պղնձի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում հետաքրքրված երկրների ու պետությունների շրջանում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մեր քննարկումներն անընդհատ մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են: Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը: Ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայնի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում: Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և դեպի ՌԴ: Եթե սա մենք ունենանք, վստահաբար մենք կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար»,- նշեց Փաշինյանը՝ կասկած հայտնելով, որր Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի Հայաստանի կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար, բայց մենք լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք գնալ առաջ, որպեսզի վերջապես հաղթահարենք Հայաստանի շրջափակումը:
17:27 - 14 ապրիլի, 2021
Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է. Փաշինյան |armenpress.am|

Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ չի եղել ինստիտուտ, որ իրեն զեկուցի Արցախի վերջին պատերազմի անխուսափելիության մասին: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանը նշեց, որ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո առնվազն տեղեկություններ կային, որ Թուրքիան նույնպես մասնակցելու է Արցախի պատերազմին: «Ենթադրվում էր, որ պատերազմ է լինելու, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀ-ն էլ դիմեր իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին և հարավ-արևելյան թևով համատեղ զորախմբով ստեղծվեր թիկունք, որ պատերազմ սկսելու պայմաններում վստահ լինեինք, որ համատեղ զորախմբի միջամտությունը կարող է լինել շատ օպերատիվ»,-հարցրեց պատգամավորը: Փաշինյանը նախ վստահեցրեց, որ հայ-ռուսական անվտանգային համակարգը և համատեղ զորախումբը եղել է,  կա և կլինի ամուր, այդ թվում՝ պատերազմի ընթացքում: «Այսինքն՝ պատերազմի ընթացքում եղել է ամուր, քանի որ այդ զորախմբի տրամաբանությունը եղել է հետևյալը, որ եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա, Ռուսաստանի և Հայաստանի միացյալ խմբավորումը կդիմակայի այդ հարձակմանը համատեղ: Խնդիրն այն է, որ «դե յուրե» Հայաստանի տարածքի վրա հարձակում չի եղել, եղել են մի քանի միջադեպեր, որոնք հետագայում ռազմաքաղաքական ճանապարհով կանխվել են: Սահմանային միջադեպեր եղել են, բայց հարձակում Հայաստանի տարածքի վրա չի եղել»,-ասաց նա: Վարչապետը վստահեցրեց, որ եղել են երաշխիքներ, որ եթե ՀՀ տարածքի վրա տեղի ունենա հարձակում, Ռուսաստանը իր բոլոր պայմանագրային և դաշնակցային պարտավորությունները կկատարի: Անդրադառնալով պատերազմի անխուսափելիության մասին հարցին՝ նա նշեց. «Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց-որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ սա ապացուցող փաստեր նույնպես կան: Վարչապետը, սակայն, հիշեցրեց, որ դեռ 2020-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է պատերազմը կանգնեցնելու պայմանները: Նա նշեց, որ փոխզիջումների մասին իր խոսքը բուռն հակազդեցության է արժանացել:
16:18 - 14 ապրիլի, 2021
Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է՝ ՀՀ-ն դառնում է որակապես այլ կարգի պետություն․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է՝ ՀՀ-ն դառնում է որակապես այլ կարգի պետություն․ Նիկոլ Փաշինյան

Շատ է խոսվում այն մասին, որ բանակի մատակարարումները ուղեկցվել են կոռուպցիայով՝ ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլև հետո։ Ես ձեզ անկեղծ ասեմ՝ կան հարուցված քրեական գործեր, բայց  մի բան կարող եմ ասել, որ դա համակարգային կոռուպցիա չի եղել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորը հարց ուղղեց Փաշինյանին, թե նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ քայլեր է արել այս ուղղությամբ և մասնավորապես պատերազմի ընթացքում ռազմական նշանակության արտադրանքի մատակարումը, ծավալները և ուղիները ինչպե՞ս են իրականացվել։  «Երբ 2016 թվականին  ապրիլյան պատերազմի ժամանակ ես կամավոր էի և նաև ԱԺ պատգամավոր, ես  շփվել եմ զինված ուժերի հետ՝ ամենաբարձր մակարդակում, նկատի ունեմ պաշտպանության նախարարի հետ, նա ասել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, քանի որ ստանում են ցածր աշխատավարձեր։ Մենք եկել ենք և մի  տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որի աշխատավարձը՝ մեկ ամսվա կտրվածքով ավելացել է 50-60 հազար դրամով։ Սպառազինությունների հետ կապված այնպիսի ծախս չի եղել, որը ընկալելի տրամաբանության մեջ է եղել, մենք բանակին մատակարել ենք ամեն ինչ՝սնունդ, հագուստ, արկեր և այլն»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս նաև հայտնեց, որ երեկ ԱԽ նիստում կար քննարկում և աղյուսակ, թե 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ինչ ձեռքբերումներ են եղել Զինված ուժերում։ Վարչապետի խոսքով՝  ԶՈՒ ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացվել է 28 տոկոսով։ Վարչապետը նաև շեշտեց, որ իրենք  բազմաթիվ երևույթների հետ են գործ ունեցել և պայքարել, սկսած հրազենային զենքի ձեռքբերման խնդիրներից, վերջացրած ժամանակակից զենքերի ձեռքբերումներով։ «Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, թե ինչն է հրահրել պատերազմ։ Պատերազմ հրահրող գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է որակապես այլ կարգի պետություն։ Չէ որ իրենք էլ են տեսել, թե  2019 թվականին ինչ է կատարվում Հայաստանում։ Պատերազմի ամենամեծ հրձիգը՝  Հայաստանում խորը և բովանդակային փոփոխություննեն են է եղել։ 2019 թվականին Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն է ունեցել։ Երկու տարի անընդմեջ Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։ Մեկ անգամ տնտեսական առումով, մեկ անգամ քաղաքական առումով»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի պարզաբանմամբ, եթե հակառակորդը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է էլի կսպասեր, պատերազմ չէր անի, որովհետև ինչքան անկումը շարունակվեչ, այնքան ավելի հեշտ կլիներ, հակառակը՝ թռիչքի պահին է պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ռեսուրսներ  կուտակելու։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե վարչապետի՝  «Արցախը Հայաստան է» արտահայտությունն է եղել պատերազմի դրադապատճառը։ Փաշինյանը հավելեց․ «Այո՛, դուք ասել եք «Արցախն Ադրբեջան է», մենք ասել ենք Հայաստան է։ Դուք ասել եք ՝ «Արցախն Ադրբեջան է և պետք չէ, որ բանակցություններին մասնակցի», սահման եք գծել, օրենք եք ընդունել, որ Արցախը Ադրբեջան է»։  Վարչապետը շարունակեց, շեշտելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու, բայց դրանց շրջանակը ավելի է ընդլայնվելու։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ  ՌԴ-ի  գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակի բարեփոխումների հարցում ՀՀ- ՌԴ համագործակցությունը առավել սերտ լինի։ Այդ թվում նաև ռազմական կադրերի ուսումնառության գործընթացում ՌԴ  գործընկերները պատրաստակամություն են հայտնել ավելի մեծ թվով կուրսանտների ՝ իրենց ռազմաուսումնական հաստատություններում կրթությունն ապահովելու։
15:44 - 14 ապրիլի, 2021
Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան |armenpress.am|

Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին: «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000:
15:36 - 14 ապրիլի, 2021
Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին: Փաշինյանը ներկայացրեց՝ նախորդ տարի սեպտեմբերին դատախազությունում ստեղծվեց համապատասխան ստորաբաժանում, իսկ վերջերս համակարգ ընդունվեցին դատավորներ, որոնք զբաղվելու են ապօրինի գույքի բռնագանձման պրոֆեսիոնալ գործերով: «Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մեկ-երկու ամսվա ընթացքում կսկսի լիարժեք աշխատել: Թե պրակտիկայում ինչպիսի՛ դրսևորումներ մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը: Մենք ասում ենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտ, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսն իրականացնի ոչ թե կառավարության համար վերահսկելի կամ խամաճիկային դատական համակարգ, այլ անկախ դատական համակարգ: Իհարկե այդ ընթացքում, տեսնում եք՝ մենք շատ բարդությունների ենք հանդիպում, բայց եթե իդեալիդ հետևից գնում ես, չպետք է կանգնել կես ճանապարհին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է՝ այս գործընթացի վերջում ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ, որտեղ կայացված բոլոր վճիռներն ընդունվում են ի գիտություն:
13:58 - 14 ապրիլի, 2021
Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակից․ Փաշինյան |panarmenian.net|

Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակից․ Փաշինյան |panarmenian.net|

panarmenian.net: Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սկզբունքային բան կա, որը երկար ժամանակ թաքցվել է ժողովրդից՝ ԼՂ կարգավորման Մադրիդյան տարբերակում միջանկյալ կարգավիճակի մասին կետ կա, Ադրբեջանը 2011-ից սկսած հրաժարվում է այդ մասին քննարկումներից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների արդունքում պետք է հասներ նրան, որ միջնորդներն ադրբեջանական կողմին համոզեին ընդունել ԼՂ միջանկյալ կարգավիճակը, բայց «փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015-ին ընդունվել է միջնորդների կողմից»։ «2016-ի Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է, երկու ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը, ըստ էության, տարածքային կորուստների հանգամանքով, պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկայլ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասել է նա։
13:55 - 14 ապրիլի, 2021