Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել. «Հետքը» փորձել է կապ հաստատել 15 հյուրանոցի հետ։ Նրանցի 5-ը փակ է, 4-ը գործում է մասամբ, իսկ մնացածները չեն պատասխանել մեր հարցերին։ Չեն գործում նշված հյուրանոցների բարերն ու ռեստորանները։ Հյուրանոցների ղեկավարներից մի քանիսը պատմել են, թե ինչպես են վճարելու աշխատակիցներին եւ ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։ «The Grand Hotel Yerevan»-ի ընդունարանի աշխատակիցը հեռախոսազրույցում հայտնեց, որ հյուրանոցը մարտի 23-ից ապրիլի 30-ը չի գործելու։ Ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարությունում նշված է, որ նպատակը մեկն է՝ պահպանել հաճախորդների, աշխատողների եւ նրանց ընտանիքների առողջությունը։   «Իբիս» Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը շարունակում է իր աշխատանքը:  «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցների մի մասը չի աշխատում, բայց դա չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, չաշխատած օրերի համար էլ նրանք կվարձատրվեն »,- տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը: Նա հավաստիացրեց, որ տարածքը պարբերաբար ախտահանվում է, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» Գյումրի քաղաքի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցի տնօրեն Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը մարտի 24-ից դադարեցրել է աշխատանքը։ «Փակվել ենք երեկվանից, բայց արդեն մի ամիս է՝ այցելու չունենք, հուսով ենք, որ պետությունը գոնե կհասկանա, որ դժվար կացության մեջ ենք, կօգնի, հարկերը կնվազեցնի, որ աշխատողների աշխատավարձերը կարողանանք վճարել»,- ասում է տնօրենը:   Նա նշում է նաև, որ ըստ պարետի ցուցումների՝ չեն աշխատի առաջիկա մի շաբաթվա ընթացում, հետագա որոշումները կախված կլինեն երկրում տիրող իրավիճակից: «Դայմոնդ Հաուս հոթել»  Արամի 6 հասցեում գտնվող «Դայմոնդ» հյուրանոցը ևս մարտի 16-ից չի գործում: Հյուրանոցի տնօրեն Իգոր Անիսիմովը մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունից միակ ակնկալիքը, որ ունեն, վարկերի տոկոսների նվազեցումն ու սուբսիդավորումն է: «Հյուրանոցը չի աշխատում մարտի 16-ից, չի աշխատի նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, չեղարկել ենք բոլոր ամրագրումները, աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ ենք ուղարկել, մարտ ամսվա աշխատավարձը կվճարվի»,- ասաց տնօրենը: Եթե հյուրանոցը երկար ժամանակ չաշխատի, տնօրինությունը  չի կարող վճարել բանկերի վարկերն ու աշխատողների աշխատավարձերը, պետության օժանդակությունն, ըստ տնօրենի, անհրաժեշտ է: «Նաիրի Սպա Ռեզորթս» Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս»-ը չի գործում մարտի 10-ից: Հյուրանոցի գլխավոր մենեջեր Լիլիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  հյուրանոցում կարանտինային ռեժիմ է սահմանված:     «Անվտանգության նկատառումներից ելնելով ենք փակել, օրվա ընթացքում մեզ կարող է 60 այցելու զանգել գալու, հանգստանալու համար, բայց մենք, աշխատակիցների, հյուրերի անվտանգությունից ելնելով, չենք աշխատում»,- նշեց գլխավոր մենեջերը: Կառավարության մարտի 26-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հյուրանոցներին, նշեց, որ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները. «Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաեւ տնտեսության առումով, հյուրանոցները ըստ էության դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։ «Նաիրի հանգստյան տուն» «Նաիրի հանգստյան տունը» ֆեյսբուքի իր էջում մարտի 26-ին հայտարարություն հրապարակեց, որ պատրաստ են հյուրանոցը տրամադրել մեկուսացված անձանց։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի հանգստյան տունը»` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ անհատույց տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:   Մենք զրուցեցինք հանգստյան տան տնօրեն Միհրան Աղաբեկյանի հետ, որը մեզ ներկայացրեց, որ հյուրանոցը մեկուսացման համար տրամադրելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ նրա՝ արդեն երեք օր է՝ այստեղ մեկուսացվել են քաղաքացիներ. «Բուժանձնակազմի հետ 120 հոգի կլինեն այստեղ, աշխատողների մի մասը, ովքեր ցանկացել են աշխատել, Առողջապահության նախարարության հետ են պայմանավորվել, նախարարությունը նրանց կվճարի, մի մասը պարապուրդի մեջ է։ Հասկանում եք, պիտի տեղից մարդ լինի, ով տեղյակ է»,- ասում է Միհրան Աղաբեկյանը՝ հավելելով, որ հյուրանոցը մարդկանց մեկուսացման համար տրամադրվել է անվճար։ Ավելին՝ hetq.am-ում
16:30 - 28 մարտի, 2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը արտակարգ դրության վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը արտակարգ դրության վերաբերյալ

Հարգելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, արտակարգ դրություն է հայտարարել: Համաձայն այդ որոշման՝ մի շարք սահմանափակումներ են գործելու մեր երկրում: Ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ մենք՝ Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները, այս օրերին շարունակելու ենք աշխատել՝ կատարելով մեր պարտականությունները և ապահովելով մեր քաղաքացիների կարիքները: Այս ընթացքում մենք մեր համակարգում աշխատող տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հնարավորություն ենք տվել աշխատել տանից՝ օնլայն եղանակով։ Նաև սահմանափակել ենք «Մեկ պատուհան» ծառայությունը․ խնդրում եմ ՝ «մեկ պատուհան» այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանին ուղղված դիմումները ուղարկել առցանց՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/ հասցեով, պատասխանները ևս կստանաք էլեկտրոնային նամակով։ Բացի դրանից, տեղեկացնեմ, որ այս ժամանակահատվածում դադարեցնում ենք քաղաքապետարանում և վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունները։ Սիրելի երևանցիներ, Խնդրում եմ՝ այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, առավելագույնս սահմանափակել քաղաքում տեղաշարժը և այլ անձանց հետ շփումների շրջանակը, հետաձգել կամ չեղարկել տոնակատարություններն ու այլ հավաքույթները: Իսկ եթե հավաքույթները հետաձգելու հնարավորություն չկա, կարելի է անցկացնել դրանք տանը՝ ընտանեկան միջավայրում։ Խնդրում եմ նաև զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց, և ընդհանրապես, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում: Կարևոր է նաև հատուկ խնամք ցուցաբերել մեր տարեց հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ օգնել նրանց գնումներ կատարելիս՝ հնարավորինս կրճատելով տանից դուրս գալու նրանց անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ խնդրում եմ պահպանել հանգստություն։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, միասնաբար, վճռական քայլերով ու իրար օգնելով, մենք ամենակարճ ժամկետներում հաղթահարելու ենք այս դժվարությունը և էլ ավելի ուժեղ ենք դուրս գալու դրանից: Առո՛ղջ եղեք, Աստված մեզ պահապան։
09:27 - 17 մարտի, 2020
Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան փ. 116 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9, 10, 11, 13, 17 փողոցների սեփական տները, Նորքի Այգիներ փ. 180 սեփական տունը, Նորքի 13 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տները, Երկաթուղայինների 1-4 փողոցների 1-24 սեփական տները,11։00-17։00 Կոմիտասի պող. 28ա, 30 շենքերը, Հրաչյա Քոչարի փ. 25 շենքը, Վ․Փափազյան փ. 17, 17ա շենքերը, Մ․Ավետիսյան 2, 3, 4 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 132 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ. 5 շենք, Դավիթաշեն 4-րդ թաղ. 31 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորաշեն թաղ. 41 շենքը, Բաշինջաղյան փ. 173 շենքը, Նորագավիթ 6 փողոցի սեփական տները, Նորագավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Արտաշատի խճուղու սեփական տները, Արշակունյաց պող․30, 32 շենքերը, Լազոյի փ․ 6 շենքը, Լազոյի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թոթովենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արմավիրի մարզում՝11։00-15։00 Արշալույս գյուղը,Արարատի մարզում՝10։00-15։00 Քաղցրաշեն գյուղը, Նարեկ, Այգազարդ գյուղերը մասնակի,10։30-14։30 Արտաշատ քաղաքի Մարքսի, Խարազյան, Օգոստոսի 23-ի փողոցները մասնակի,10։00-16։00 Վեդի քաղաքի Կասյան, Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Գայի փողոցները մասնակի,10։30-16։00 Աբովյան գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-13։00 Եղեգնաձոր քաղաքի Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի, Նարեկացու, Շահումյան փողոցները մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,Կոտայքի մարզում՝10։00- 16։00 Ձորաղբյուր գյուղը մասնակի,11:00-16:00 Եղվարդ համայնքը մասնակի, Գայի, Խանջյան, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Արա-Գեղեցիկ, Իսահակյան, Պռոշյան փողոցները, Աբովյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Չարենցի, Սաֆարյան փողոցները մասնակի, Կալեր և Բոլոր հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, «Երանոս կոոպ», «Պ․ Զաքարյան», «Քարգործ», «Ս․Լ․Լ գազ», «Արտ Մարտինի», «Այիսա գազ», «Զ․ Սարգսյան», «Էվա Մակ», «Սամվել Սասուն», «Սեր Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Պռոշյան համայնքը մասնակի, «Կովկաս» ռեստորանային համալիրը, զին.մաս թիկունքը, Վանահովիտ թաղամասը,11:00-17:00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի,Գեղարքունիքի մարզում՝10։30-16։30 Սևան քաղաքի Չարենցի, Գեղամա փողոցների առանձնատները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Տավուշի մարզում՝10:00-12:00 Բերդ քաղաքի Եղիշեի, Հայկ Նահապետի, Զորավար Անդրանիկի, Լևոն Բեկի, Ադամյան, Գետափնյա, Տավուշի, Գարեգին Նժդեհի, Սարալանջ, Սայաթ- Նովա, Կոմիտասի, Նարեկացու, Թեհլերյան փողոցները, համայքապետարանը, ոստիկանությունը և զորամասը,12:00-14:00 Բերդի տարածաշրջանի Չինչին, Նավուր, Իծաքար գյուղերը, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները,Շիրակի մարզում՝10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Կրասար գյուղի «Հին գյուղ» թաղամասը, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի «Լճի թաղ» թաղամասը,Սյունիքի մարզում՝10:45-16:45 Գորիս քաղաքի 6-րդ թաղամասը,11:30-16:30 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը,11:00-13:00 Շուռնուխ գյուղը,11:00-17:00 Աղիտու գյուղ:
10:28 - 10 մարտի, 2020
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսուքյան էջով տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի  տարածման զգալի աճով պայմանավորված՝ ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ մի քանի չվերթներ: «Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- ասել է նա:  
09:56 - 07 մարտի, 2020
Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փարպեցի փ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ադոնցի փ. 6/1, 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրազի փ. 24 շենքը, Օհանովի փ. 24 շենքը, Բաբաջանյան փ. 109, 111, 113, 115, 117, 121, 123, 147, 149, 153, 153/1 շենքերը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ա. Խաչատրյան փ. 24, 26 շենքերը, Արաբկիր 29 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եղիշե Թադևոսյան նրբ․ 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 28 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-15։00 Զորակ գյուղը՝ մասնակի, 10։00-16։00 Վեդի քաղաքի Կասյան, Շահումյան, Արարատյան, Ա. Խաչատրյան փողոցները՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։00 Գետազատ և Ազատավան գյուղերը՝ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-13։30 Եղեգնաձոր քաղաքի Միկոյան, մոմիկի, Սևակի փողոցները՝ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաքի Շահումյան, Կամոյի, Երիտասարդական փողոցները՝ մասնակի, Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Զովունի համայնքի «Մետաղամանեղեն գործարան» ԲԲ ընկերությունը և ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:30 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցները, Կալեր և Բոլոր հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը՝ մասնակի, 11:00-16:00 Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամաս։ 11:00–17:00 Ձորաղբյուր և Նոր-գյուղ գյուղերը՝ մասնակի, Տավուշի մարզում՝ 12:00-13:00 Իջևան քաղաքի Բլբուլյան, Մեհրաբյան, Երևանյան, Աղայան, Մայիսի 28 փողոցները, Սարիբեկ Օհանյան և Մյասնիկյան փողոցները՝ մասնակի, գինու գործարանը, «Իջևանատուն» ռեստորանը, գազի լցակայանը, գազի վարչությունը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մասը, 10:00-16:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասը, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի կենտրոնական մասը, Ամասիայի հրշեջ-փրկարարարական բաժինը, Ամասիայի ազգային անվտանգության ծառայության բաժինը և հարակից տարածքները, 11:00-15:00 Արթիկի տարածաշրջանի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի հարակից տարածքը, Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Ղարիբջանյան, Ախուրիկ, Ոսկեհասկ գյուղերը, Ախուրյանի շրջկենտրոնը՝ մասնակի, Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը, 11:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
09:38 - 06 մարտի, 2020
Մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով:   Այնուհետև, քաղաքացին 2020 թվականի հունվարի 29-ին, հանդիպել է վերը նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի հետ և դրսևորելով  ագրեսիվ պահվածք ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով` դժգոհել է նախաքննության օբյեկտիվությունից:  2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, նա կրկին գնացել է դատախազություն և ավտոկայանատեղիում հանդիպել է դատախազին ու նույն պատճառով սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին, ապա իր մեքենայով ձայնային ազդանշաններով հետապնդել է դատախազության բակից ավտոմեքենայով հեռացող դատախազին, կտրուկ արգելակել է դատախազի ավտոմեքենայի դիմաց, հարկադրաբար կանգնացրել նրան, որից հետո փորձել, բայց չի կարողացել բացել ավտոմեքենայի փակված դռները և պտուտակահանով հարվածներ է հասցրել դռան ապակուն և հեռացել:   Նշված դեպքերից հետո, 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, նա դատախազի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, կրկին գնացել է դատախազության շենքի մոտ և իր հետ նախապես վերցրած՝ ինքնաշեն եղանակով պատրաստած պայթուցիկը նետել վերջինիս պատկանող ավտոմեքենայի դիմապակու վրա՝ վնասելով այն։   Ներկայացված առերևույթ հանցագործություններ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:05 - 04 մարտի, 2020