Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։
Կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում ՝ 151 դեպք, Կոտայքի մարզում՝ 57 դեպք և Արարատի մարզում 56 դեպք, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք, Լոռու և Սյունիքի մարզերը՝ 2-ական դեպք։
Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։
comment.count (0)