«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները
09:56 - 07 մարտի, 2020

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսուքյան էջով տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի  տարածման զգալի աճով պայմանավորված՝ ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ մի քանի չվերթներ:

«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- ասել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել