Հայաստան

Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․«Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»:
11:40 - 09 հունվարի, 2022
Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը. ԱԳՆ

Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։ Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը: Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։ ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։ ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։ Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև: Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների»:
19:52 - 07 հունվարի, 2022
Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 
17:33 - 07 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ողջում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Ղազախստան ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը: «Մենք ողջունում ենք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը», -ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանատան հաղորդագրության մեջ մեջբերվում է նաեւ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից խաղաղապահների օգնության վերաբեյալ հետեւյալ հատվածը. «Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման գործում»:
17:11 - 07 հունվարի, 2022
Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն:
22:03 - 06 հունվարի, 2022
Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: 2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով: Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։ 2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ իր համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։ Որևէ երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք խառնվելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։ - Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։ - Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։ - Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ Հայաստանի կանանց նախաձեռնություն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ Հանրային լրագրության ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Փինք իրավապաշտպան ՀԿ»
16:14 - 06 հունվարի, 2022
Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան

Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան

ՀՀ կառավարությունը հունվարի 24-28-ը պատվիրակություն կգործուղի Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. հունվարի 5-ի 13 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանը, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանը և ԲՏԱ նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը: Պաշտպանության նախարարին հանձնարարված է գործուղումից վերադառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պատվիրակության՝ ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ և արտգործնախարարություն ներկայացնելը:
20:56 - 05 հունվարի, 2022