Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է օգնություն խնդրել Հայաստանի նախագահած անվտանգության կազմակերպությունից. Դավութօղլու |1lurer.am|
16:10 - 07 հունվարի, 2022

Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է օգնություն խնդրել Հայաստանի նախագահած անվտանգության կազմակերպությունից. Դավութօղլու |1lurer.am|

1lurer.am:  Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը:

Twitter-ի իր պաշտոնական էջում նա մասնավորապես գրել է. «Խորապես ցավում եմ թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար: Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել