Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ
 |tert.am|
18:35 - 07 հունվարի, 2022

Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահում Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը: Բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել