ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիևում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում, կպաշտպանի ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։ Կաչինսկին ընդգծել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և եթե համաձայնի նման առաքելությանը, դա բավարար կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից, և չի լինի Casus belli (գործողություն կամ իրավիճակ, որը կհրահրի պատերազմ- խմբ․)։ Հիշեցնենք՝ երեկ Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնել էին Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Ըստ Լեհաստանի նախարարների աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ այցի նպատակն է եղել հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։
13:26 - 16 մարտի, 2022
Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին անվանել է «իրականության արտացոլում»։ «Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը: Բլինքենի խոսքով՝ Պուտինը ցույց է տվել, որ Ուկրաինայում պատերազմը «Ուկրաինայի անկախ գոյությունը մերժելու համար է»։ Հշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Կիևին հասկացրել են, որ չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ 
11:07 - 16 մարտի, 2022
Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին՝ փակելու Ուկրաինայի երկինքը

Մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Այս մասին գիշերվա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- դիմելով ուկրաինացիներին՝ ասել է նա։ Զելենսկին անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակացություններին․ «Մեր երկրների պատվիրակությունները ամեն օր տեսակապի միջոցով շփվում են։ Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա. ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին մարդիկ, վստահ եմ, սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարրհ, բայց անհրաժեշտ ճանապարհ, որ այս դժվար բանակցային գործընթացում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, անհրաժեշտ մեզ համար, աշխարհի համար, անվտանգության համար, և որպեսզի մենք ունենանք նորմալ և արդյունավետ երաշխքիներ»։ Զելենսկին դարձյալ դիմել է արևմտյան երկրներին․ «Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է՝ երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:
10:59 - 14 մարտի, 2022
Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը «կփոխի խաղի կանոնները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտությանը միջամտելու վերաբերյալ։ Լեհաստանի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ ռուսական ղեկավարությունն ունակ է այդ քայլին դիմելու։ «Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել, ապա, կարծում եմ, այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է։ Նա արդեն պարտվել է այս պատերազմը քաղաքական տեսանկյունից, ռազմական տեսանկյունից նույնպես ակնհայտորեն չի հաղթում»,- ասել է Դուդան։ Նա զգուշացրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Եվրոպային, այլև ողջ աշխարհին, և ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ինչ-որ բան որոշել։   Նորա Վանյան
17:13 - 13 մարտի, 2022
Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Անթալիայում եռակողմ բանակցություններից հետո կայացած ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իրենց հետևողական քաղաքականությունն է եղել միանալ ՆԱՏՕ-ին որպես լիիրավ անդամ և օգտվել անվտանգության երաշխիքներից, որոնք ամրագրված են ՆԱՏՕ կանոնադրությունում։ «Չնայած մենք հասկանում ենք, որ սա (ՆԱՏՕ-ին անդամակցելը- խմբ․)չի կարող մի ակնթարթում իրականանալ, ոչ էլ անգամ մոտ ապագայում, մենք նաև տեսնում ենք ՆԱՏՕ-ի՝ որպես դաշինքի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, այն, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հավաքական գործելու պատերազմը կանգնեցնելու և քաղաքացիական անձանց ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար»,- ասել Է Կուլեբան։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչպես է պետք լուծել Ուկրաինայի անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ընկած ժամանակահատվածում։  «Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրով նախատեսված երաշխիքների նման համակարգ Ուկրաինային տրամադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայի կողմից, մեր բոլոր հարևանների կողմից․․․ Դա այն է, ինչ մենք պատրաստ ենք քննարկելու»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
15:59 - 10 մարտի, 2022
Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա

Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցության ժամանակ քննարկվել են ավելի լայն հարցեր, ինչպիսին է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ասաց․ «Ոչ, նախարար Լավրովն ասաց, որ բոլոր այս հարցերը պետք է քննարկել այլ կերպ` այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»: Նրա՝ ինձ փոխանցած ավելի լայն նարատիվն այն է, որ նրանք կշարունակեն իրենց ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի նրանց պահանջները»։ Կուլեբայի խոսքով՝ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել, դրա համար էլ դա Ուկրաինայի համար անընդունելի է։ Անդրադառնալով բանակցությունների ընթացքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Դոնբասում ՌԴ-ի ինքնիշխանության ճանաչումը քննարկելու մասին հարցին՝ Կուլեբան նշեց․ «Նա (Լավրովը- խմբ․) այդ մասին հիշատակեց շատ կարճ՝ առանց քննարկման մեջ մտնելու։ Նա ասում է, որ այս հարցերը պետք է քննարկվել երկու պատվիրակությունների միջև, այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»։ Ես նրան բացահայտ ասացի, որ իմ կարծիքով՝ արգործնախարարները լիազորված են քննարկելու ցանկացած տեսակի հարցեր և գտնելու անհրաժեշտ լուծումները։ Չնայած, թվում է, թե նա այլ պատկերացում ունի արտգործնախարարի դերի մասին այս ճգնաժամում»։ Պատասխանելով, թե ինչ կոնկրետ քայլեր են ակնկալում ՌԴ-ից հումանիտար հարցերի վերաբերյալ, Կուլեբան նշեց․ «Ես շատ պարզ առաջակ արեցի․ ասացի․ «Բոլորիս մոտ կան սմարթֆոններ, ես կարող եմ հենց հիմա զանգել մեր պաշտոնյաններին՝ նախագահին, վարչապետին, գերագույն հրամանատարին, և 100%-ով երաշխավորում եմ, որ նրանք կտան բոլոր հավաստիացումները, որ մարդասիրական միջանցքները կաշխատեն, կարո՞ղ եք Դուք էլ (Լավրովը- խմբ․) նույնն անել»։ Նա չպատասխանեց այդ հարցին»։
15:34 - 10 մարտի, 2022
Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ երկրներից որևէ մեկի վրա կլինի մոլեգնող պատերազմի վտանգավոր սրացում

Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ երկրներից որևէ մեկի վրա կլինի մոլեգնող պատերազմի վտանգավոր սրացում

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հարձակումը դաշնակից այն երկրների մատակարարման գծերի վրա, որոնք աջակցում են Ուկրաինային զենքով և զինամթերքով, կլինի Արևելյան Եվրոպայում մոլեգնող պատերազմի վտանգավոր սրացում: Այս մասին Ստոլտենբերգն ասել է CBC-ին տված հարցազրույցում։ «Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն: Եթե հարձակում լինի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի, ՆԱՏՕ տարածքի վրա, ապա կգործի 5-րդ հոդվածը»,- նշել է նա: Հոդված 5-ը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որը սահմանում է, որ մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլոր 30 անդամ երկրների վրա: «Ես համոզված եմ, որ նախագահ Պուտինը գիտի դա, և մենք սխալ հաշվարկների, ՆԱՏՕ տարածքի յուրաքանչյուր թիզ պաշտպանելու մեր հանձնառության մասին թյուրըմբռնման տեղ չենք թողնում»,- ասել է Ստոլտենբերգը։
18:45 - 09 մարտի, 2022
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից՝ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս մեծ հումանիտար աղետի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, հայտնել է Զելենսկին։ «Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց լուծում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի՝ Ուկրաինային մարտական   ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Իրականում, տեխնիկական խնդիր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ «Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է, բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Սա նույնպես մենք կարդացել և տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը»,- կոչ է արել Զելենսկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները մերժել էր ՆԱՏՕ դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։   
16:18 - 09 մարտի, 2022