Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից՝ վերածվելով ՆԱՏՕ-ՌԴ պատերազմի |factor.am|
16:20 - 11 մարտի, 2022

Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից՝ վերածվելով ՆԱՏՕ-ՌԴ պատերազմի |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հարցազրույց է տվել CNN Turk-ին՝ խոսելով նաև Ուկրաինայում պատերազմի մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ պետք է անել հնարավորը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։

Ստոլտենբերգը նաև ասել է, որ գնահատում է Թուրքիայի միջնորդական ջանքերը։ «Նախագահ Պուտինը պետք է ավարտի այս պատերազմը և իր զորքերը ամբողջությամբ դուրս բերի Ուկրաինայից։ Այս պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ արդեն իսկ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, պատրաստվում է նաև հանդիպել նախագահ Էրդողանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել