Բայդենը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողովին
14:05 - 16 մարտի, 2022

Բայդենը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կմեկնի Բելգիա՝ հանդիպելու եվրոպական երկրների առաջնորդներին և քննարկելու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ CNN-ի փոխանցմամբ հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բայդենը կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ մարտի 24-ին կայանալիք արտահերթ գագաթաժողովին, ինչպես նաև Եվրամիության գագաթաժողովին»,- ասել է Փսակին Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Բայդենը «կքննարկի զսպմանն ու պաշտպանությանն ուղղված ընթացիկ ջանքերը» և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել