Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան |tert.am|

Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան |tert.am|

tert.am։ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Պատճառն այն էր, որ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ ունեն ընթացակարգային մի շարք խնդիրներ։ Ըստ նրա՝ երկրորդ ընթերցմանն ընդառաջ խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են հանձնաժողովի նիստից ժամեր առաջ և հեղինակը ժամեր առաջ է ծանոթացել դրանց հետ։ Նա ասաց, որ նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք չեն քննարկվել հանձնաժողովում, որից հետո Կառավարության ներկայացուցիչը ասել է, որ որոշ խնդրահարույց հարցեր տեխնիկապես առաջ են քաշել, բայց կայքում նախագիծն այն տարբերակով է, ինչ առաջ էր։«Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից և իրավական փորձաքննության արդյունքները ևս չեն քննարկվել»,-ասաց Կարապետյանը և առաջարկեց դեմ քվեարկել։ Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգմավոր Թագուհի Թովմասյանը, ով նշեց, որ ինքը՝ որպես հարակից զեկուցող, կիսում է կարծիքը, որ անփութություն կա, բայց քննարկել է հեղինակի հետ և պայմանավորվել են, որ այդ փոփոխություններն արվեն, ուստի ինքը կողմ կքվեարկի։Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 24, դեմ 65 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նախագիծը չընդունվեց։Ավելին՝ tert.am
07:07 - 24 հունիսի, 2019
ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 4 նախագծերի |tert.am|

ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 4 նախագծերի |tert.am|

tert.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 3 դեմ և ձեռնպահ՝ 5 պատգմավոր։ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր։ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ քվեարկությամբ։ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ և 1 դեմ քվեարկությամբ։Ավելին՝ tert.am
06:55 - 24 հունիսի, 2019
Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի եւ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի եւ համայնքային միավորումների համառուսական կոնգրեսի համատեղ համաժողով նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
06:51 - 24 հունիսի, 2019
Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում, անհրաժեշտ է ներդրումների հստակ համակարգ․ Միքայել Մելքումյան |tert.am|

Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում, անհրաժեշտ է ներդրումների հստակ համակարգ․ Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2017-ի վերջին՝ բյուջեի ներկայացման ժամանակ, երբ Վարդան Արամյանն էր ֆինանսների նախարար, բերեցին նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով արդեն սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց ի հակակշիռ դրա կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է։ «Բայց այն ծավալը, որ նախատեսված էր 2018-ի կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է՝ $80 մլն, չգիտեմ սա համընկնո՞ւմ է, թե տրամաբանություն կա»,- ասաց նա։ Ըստ Մելքումյանի, եթե երկրում քաղաքացին պահանջում է անվտանգություն, արդարություն և աշխատանք, ապա կոնկրետ բյուջեի կատարողականի մասով պահանջվում է արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն։ «Ես այդպես էլ չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացնեք։ Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,-ասաց նա։ Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ այսօր չունենք ներդրումների ընդունման հստակ համակարգ։ Ըստ նրա խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ և դուրս են գալիս, քանի որ հստակ չէ, թե ներդրումներն ինչ մեխանիզմներով են կատարվում։ «Պետք է օրենքով ընդունվի ներդրումներ ընդունելու նաև մերժելու պատասխանատվությունը, ոչ թե քննարկեն, դուրս գան ու այդպես էլ ճակատագիրը չիմանանք»,-ասաց նա։
07:18 - 20 հունիսի, 2019
«Հայփոստ»-ին տրվող 1,5 մլրդ դրամ թոշակների միջնորդավճարը անհիմն վատնում է. Գևորգ Պապոյան |tert.am|

«Հայփոստ»-ին տրվող 1,5 մլրդ դրամ թոշակների միջնորդավճարը անհիմն վատնում է. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իր կարծիքով պետական բյուջեի գումարների անհիմն վատնում է եղել կենսաթոշակների բաժանման միջնորդավճարի մասով։ Նա բացատրեց, որ 180 մլրդ դրամի կենսաթոշակ է բաժանվում «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, 120 մլրդ դրամ՝ բանկերի կողմից։ «Հարաբերակցությունը 60/40 է, բայց այդ 60 տոկոսի համար պետությունը վճարում է 1,5 մլրդ դրամ միջնորդավճար, իսկ բանկերին ընդամենը 80 մլն դրամ, 25 անգամ Հայփոստի ծառայությունը բանկերի ծառայությունից թանկ են»,-ասաց նա։ Այնուհետև պատգամավորը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե որքանով է սա հիմնավոր, և ինչպիսի պետական քաղաքականություն պետք է, ըստ նրա, վարել։ Այս համատեքստում նա նաև նշեց, որ «Հայփոստում» նվազագույն աշխատավարձ են ստանում այն դեպքում, երբ բարձր օղակներում մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողեր կան։ Լևոն Յոլյանն ասաց, որ առաջիկա օրերին սպասվում է Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, որում խնդիրը մանրամասն նկարագրված է։ Նրա խոսքով՝ որպես հիմնավորում նշել են, որ այդ 1,5 մլրդ–ի մասով չկան համապատասխան հիմնավորումներ։  
10:15 - 19 հունիսի, 2019
ԱԺ-ն միաձայն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն միաձայն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի նիստում կայացած քվեարկությամբ:Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 քմ-ը և պետք է պարունակի միայն լոգոն:Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:
07:46 - 19 հունիսի, 2019
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները կհանվեն մասնավորեցման ցանկից |lragir.am|

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները կհանվեն մասնավորեցման ցանկից |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ։Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը:«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը»,- նշել է նախարարը, հավելելով, որ համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձևաչափը:
07:29 - 19 հունիսի, 2019
Բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ․ Հովհաննես Հովհաննիսյան |lragir.am|

Բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ․ Հովհաննես Հովհաննիսյան |lragir.am|

lragir.am։ «Եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է այս կամ այն թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնել, բնականաբար, դա քաղաքական որոշում է: Եվ մենք չպետք է խուսափենք քաղաքական որոշում կայացնելուց»,- Ազգային ժողողովում ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկմնա ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երբ ասում են, թե Վահե Գրիգորյանի վերաբերյալ քաղաքական որոշում կայացրեցին, գործուղեցին, հետո թելադրելու են այս կամ այն որոշումները, ըստ Հովհաննիսյանի նման հայտարարություններ անողներն ընդհանրապես չեն ճանաչում Վահե Գրիգորյանին:«Ես վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ որևէ բան խնդրել, եթե դա դուրս է իրավական շրջանակներից»,- ասաց Հովաննիսյանը:   Նա նշեց, որ բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ:«Ամբողջ ֆեյսբուքչի կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցներով տարածելով, որովհետև հիստերիայի մեջ են: Դե պետք ա հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք է վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել: Եվ իրենք ուզում են հետ գնալ այդ հակաիրավական դաշտը, չի լինելու այլևս: Եվ այդ պատճառով նրանք այսօր վախի մեջ են և պետք է մնան ու ապրեն վախի մեջ, որովհետև դա է եղել իրենց կենսակերպը»,- հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը:Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանը չի ընկալվել որպես ինստիտուտ, որովհետև այդ դատարանի որոշումները չեն ազդել մեր երկրի առօրյայի վրա:«Տարիներ շարունակ մենք խոսում ենք, թե ինչից են բողոքում ՀՀ քաղաքացիները, ինչի համար են արտագաղթում: Նրա համար, որ շատերս լռել ենք ՀՀ-ում տեղի ունեցած հակաիրավական տարաբնույթ երևույթների դեմ: ՀՀ քաղաքացիների մեծ մասն արտագաղթել են ոչ թե սոցիալական վիճակից ելնելով, այլ արդարադատության զգացումի պակասից ելնելով: Եվ այսօր թե վեթինգի համակարգով, թե այսօրվա ընտրությամբ մենք փորձ ենք կատարում վերականգնել արդարադատության զգացողությունը»,- ասաց նա:
09:12 - 18 հունիսի, 2019
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում: «Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարեց Վահե Գրիգորյանը: Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները: «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», - հավելեց Գրիգորյանը: Ներկայացնելով ՍԴ-ի կազմավորման իր տեսլականը, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:
07:11 - 18 հունիսի, 2019