ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 4 նախագծերի |tert.am|
06:55 - 24 հունիսի, 2019

ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 4 նախագծերի |tert.am|

tert.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 3 դեմ և ձեռնպահ՝ 5 պատգմավոր։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր։

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ քվեարկությամբ։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ և 1 դեմ քվեարկությամբ։

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել