Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ |aysor.am|

Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի նիստն այսօր սկսեց «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով: Մինչև նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթ խնդրեց և պարզաբանեց, թե որն էր ընդմիջում վերցնելու պատճառը: «Ուզում եմ ասել՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ: Մասնավորապես, իրենց բողոքի առարկան այն է, որ «Պետական տուրքի մասին» օրենքը մենք խախտմամբ ենք ընդունելու: Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար»,- ասաց նա:«Պետական տուրքի մասին» օրենքը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:«Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, հիշեցնենք, վերաբերում էր ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն: Սկզբում կառավարությունն առաջարկում էր 22 հազար դրամ, սակայն հետո, խորհրդարանականների հետ քննարկումներից հետո, որոշվեց այն դարձնել 14 հազար դրամ:Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք որոշվեց չսահմանել:
07:41 - 03 հունիսի, 2019
Ազգային ժողովի նիստ․ Ուղիղ

Ազգային ժողովի նիստ․ Ուղիղ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ ԱԺ օրակարգի հարցերից է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։ Տարեկան հաղորդումից հետո քննարկման կդրվի ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր։
06:06 - 03 հունիսի, 2019
Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում. խորհրդարանի բակում տարատեսակ միջոցառումներ են |armenpress.am|

Երեխաները Հունիսի 1-ը տոնում են Ազգային ժողովի այգում. խորհրդարանի բակում տարատեսակ միջոցառումներ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի այգու դարպասները հունիսի 1-ին բացվեցին երեխաների ու նրանց ծնողների առաջ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ազգային ժողովի աշխատակազմը փոքրիկների համար տարատեսակ միջոցառումներ է կազմակերպել, որոնք իրականացնում են պատգամավորները: «Երեխաներին շատ, տարբեր տեսակի հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ամբողջ Բաղրամյան փողոցը թեմատիկ առումով տարբեր մասերի է բաժանված: Երեխաները տարբեր հետաքրքրություններով կարող են մոտենալ, մասնակցել, մի վայրում խոհարարական, մի տեղ ֆուտբոլ, վոլեյբոլ, զիփլայն, տարբեր տեսակի միջոցառումներ կան: Պատգամավորները նաև հեքիաթներ պետք է պատմեն մեր երեխաների համար: Որոշել ենք երեխաների օրը գեղեցիկ դարձնել»,- ասաց Գալստյանը: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեխաների համար հեքիաթի փոխարեն ուսուցանող պատմություն է պատմելու: «Երեխաներին կմաղթեմ, որ իրենք ապրեն ավելի հետաքրքիր և ավելի լավ Հայաստանում, քան մենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք երեխաներին ավելի շատ ճիշտ պատմություններ պատմել: Ես կպատմեմ մի պատմություն, որ իր մեջ խորհուրդ ունի, սովորեցնող բան ունի, ոչ թե հեքիաթային է: Իմ կարդացած պատմություններից ու գրքերից վեր հանված պատմություն է, որը շատ բան կսովորեցնի երեխաներին»,- նշեց Սիմոնյանը: Տոնական միջոցառումները կվարի «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախկին հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: «Սա երեխաների պաշտպանության միջազգային օրն է, չնայած, որ ամբողջ աշխարհն այն վերածել է տոնի: Օրվա խորհուրդն այն է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրվի երեխաների խնդիրների վրա: Ազգային ժողովը փորձեց մասնակից դառնալ տոնին, և այն երեխաները, որոնք այս հատվածում կգտնվեն, որքանով որ կկարողանանք, մենք ինքներս ողջ օրվա ընթացքում պետք է զվարճացնենք: Ես միջոցառման մեկնարկից մինչև ավարտը վարելու եմ միջոցառումներն ամբողջությամբ: Մեր կազմակերպիչները փորձել են այնպես անել, որ պատգամավորները իրենց հետաքրքրության ու մասնագիտության շրջանակներում կարողանան սպասարկել երեխաներին»,- ասաց Բադալյանը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր, Քրիստինե Պողոսյանն էլ փոքրիկներին ու նրանց ծնողներին կօգնի այգում կողմնորոշվելու հարցերում: «Ես կազմակերպչական աշխատանքներին եմ մասնակցում: Օրվա խորհուրդը երեխաների պաշտպանված լինելն է, ուզում եմ, որ երեխաները լինեն օրենքի կողմից պաշտպանված, հասարակության կողմից պաշտպանված, ամենակարևորը առողջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նրանց համար բարձրորակ կրթություն ստանալը չլինի խնդիր, առողջապահությունը լինի անվճար և բարձրորակ, իսկ մնացած ամեն ինչին նրանք ինքնուրույն կհասնեն»,- նշեց Քրիստինե Պողոսյանը: Ազգային ժողովի դարպասները երեխաների համար բաց կլինեն մինչև 21:00-ն:
11:42 - 01 հունիսի, 2019
Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետներում փոփոխություններ են նախատեսվում։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։Այս նախագծի երկրորդ ընթերցումը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։«Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։
06:43 - 31 մայիսի, 2019
Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|

Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|

tert.am: ԱԺ–ում պատգամավորների հետ հանդիպումից հետո «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ այս պահին գոհացնում է հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները: «Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել... այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- նշեց նա:«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում է, որ իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար: «Մեր ընկերությունը, եթե էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, հնարավորություն չի տրվում դրանք գոնե կազմակերպել բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք լինելու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետև այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մոտակա 6 ամիսներին մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը և այլ ֆինանսական հարցեր կարգավորել»,- ասաց Սարգիս Միքայելյանը:Հաշվի առնելով խաղամոլության հետ կապված անհանգստությունը՝ թե՛ ժողովրդի, թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ կառավարության ղեկավարի մոտ, «Գուդվին-Բետի» տնօրենը հայտարարեց, որ պատրաստ են դադարեցնել գործունեությունը. «Բայց այս պարագայում նախագիծը ծառայում է այլ նպատակի՝ այն մարդկանց, ովքեր ինտերնետ տիրույթում ուժեղ են: Մենք ստիպված ենք լինում փակվել: Եթե այսօր ոլորտում գործում են 4 բուքմեյքերական ընկերություններ, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»,- ասաց նա:
10:44 - 29 մայիսի, 2019
Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է |armenpress.am|

Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգում ներառեց երկրորդ մասում ընդգրկված հարցերը: Մայիսի 29-ին առաջին քվեարկությամբ քվորում չլինելու արդյունքում այն չէր հաստատվել: «Օրակարգի նախագիծը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը, որտեղ առկա է 19 հարց, ենթակա է պարտադիր քննարկման: Այսինքն, այսպես, թե այնպես մենք ունենք օրակարգ: Երկրորդը մասը քվեարկությամբ չհաստատվեց: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքերում, երբ օրակարգային հարցերը փաթեթով չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,-մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Երկրորդ մասում ընդգրկված Է 22 հարց: Արարատ Միրզոյանը նշեց՝ քանի որ քվեարկության արդյունքները մեծ հաշվով կրում էին տեխնիկական պատճառներ, առաջարկեց բոլոր խմբակցությունների չառարկելու դեպքում կրկին փաթեթով դնել քվարկությամբ: Նիստերի օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ հաստատվեց, ստացավ 96 կողմ ձայն: Նիստը շարունակվում է:
08:29 - 29 մայիսի, 2019
Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|

Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը, որով ընդդիմադիր խմբակցությունը փորձում էր պետական պաշտոնատար անձանց գնումները դարձնել թափանցիկ։ Ըստ գործող օրենքի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։«Մենք նման տեղեկատվություն ունեցել ենք, և այն դարձել է գաղտնի 2017 թվականից սկսած, այն բանից հետո, երբ 2014 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործուղումների ժամանակ մինչև մի քանի հարյուր հազար դոլարի հասնող ծախսեր է արել։ Հետո ինֆորմացիան տեղ է գտել մամուլում և մեծ աղմուկ բարձրացրել։ Դրանից հետո նախկին ռեժիմը որոշել էր, որ այսուհետ պետք է գործի թաքուն, որ առաջին դեմքերի ծախսերը հանրային որևէ հնչեղություն չստանան»,-ասաց Գորգիսյանը։Պատգամավորը թվարկեց վերջին տարիներին առաջին դեմքերի կատարած ծախսերը՝ 2014-ին՝ 507 մլն դրամ, 2015-ին՝ 546 մլն դրամ, 2016-ին՝ 454 մլն դրամ։«Հանրությունը որևէ կերպ տեղեկացված չէ` դա ինչպես է ծախսվում, մեր բերած նախագիծը կապ չունի անվտանգության թուլացման հետ, խոսքը գնում է ոչ մանրկակրկիտ հրապարակելու մասին, ուղղղակի գնման արժեքների մասին, այլ ոչ թե երբ, որտեղից ինչ ձեռք բերվեց, ուղղակի ընդհանուր ծախսերի մասին, որպեսզի կարողանանք թույլ չտալ հնարավոր չարաշահումները»,-ասաց պատգամավորը։Տեղեկացնենք, որ այս հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորների և Գևորգ Գորգիսյանի միջև վիճաբանություն է առաջացել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով։Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։«Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքից հանել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց բառը։ Պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, վարչապետի թեկնածուին՝ մինչ վարչապետ նշանակվելու հարցի լուծումը։ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ վերը նշված անձանց անվտանգության և պետական ծառայության գնումների գաղտնիքի ապահովությունը, որում ներառված են արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սպասարկման, սպառազինության, ռազմամթերքի ձեռքբերումը, գաղտնի է»,-ասաց նա։Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին և հարցը չներառել օրակարգ՝ կարևորելով դրա լրջությունը։«Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել` ինչպես անի։ Ես եկել էի խնդրելու, որ այսօր քննարկենք պարոն Գորգիսյանի վարքագիծը պաշտպանության հանձնաժողովում, բայց էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով համապատասխանում է էթիկայի նորմերին»,-ասաց Պողոսյանը։«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս նախագծին դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորներով, երբ փոփոխություններ են արվել, ու այդ գնումները դարձել են գաղտնի։«Նախագիծն անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացնում, այն ուղղակի թափանցիկություն է ապահովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»,-ասաց Մարուքյանը։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն արձագանքեց՝ հանձնաժողովում մանրամասն քննարկել են այդ հարցը։«Սա խորհրդարանական երկիր է, մենք խորհրդարանական մեծամասնություն ենք, և այո՝ մենք որոշել ենք, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարության համար այս օրենքով կա սպառնալիք։ Մենք որպես խորհրդարանական երկրի իշխող մեծամասնություն որոշել ենք, որ փոփոխությունները սպառնալիք կլինեն բարձրագույն ղեկավարության համար, և դեմ ենք քվեարկելու նախագծին»,-ասաց նա։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը մի քանի տող մեջբերեց նախագծից. «Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, եթե չեք տեսնում ազգային անվտագության խնդիր, դա ձեր խնդիրն է»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց, որ վերջինս մանիպուլյացիաներ է անում՝ վկայակոչելով «Ելք» դաշինքի անունը։«Պատմական փաստեր են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել, «Ելք» դաշինքի հայտարարությունները խնդրում եմ այլևս չվկայակոչել»,-ասաց նա։ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` քանի որ քննարկվում է նաև խորհրդարանի նախագահի ծախսերի գաղտնիության կամ թափանցիկության հարցը, ձեռնպահ կքվեարկի։Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 15 կողմ, 64 դեմ և 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
08:17 - 29 մայիսի, 2019