Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը դադարեցված է |news.am|

«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը դադարեցված է |news.am|

news.am: «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Այս պահին երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան, երթեւեկությունը դադարեցված է: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են մայիսի 23-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ հավանության տված որոշմանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ, օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:
07:39 - 29 մայիսի, 2019
Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|

Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների կատարումը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Նախագիծը չէր ստացել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի այլ երկրում գտնվող ՀՀ քաղաքացի համարվող կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը չխոչընդոտվի տեխնիկական խնդիրների պատճառով։ Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով: Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լիազորագրի գործողության ժամկետը երկարացնել՝ այն դարձնելով 15 տարի։Նախագիծը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որի խոսքով՝ փոփոխությունների նպատակը այն կենսաթոշառակուների իրավունքների պաշտպանությունն է, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ու վճարել հարկեր, սակայն մեկնելով արտերկիր` զրկվում են կենսաթոշակառուի իրավունքից։ Նախագծով առաջարկվում էր նաև փոփոխություն այն դրույթում, որը վերաբերում է ծանր անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին, որպեսզի օրենքով չլինի այնպիսի կարգավորում, որ նման մարդիկ իրենք դիմեն նախարարություն ինչ-որ թղթերի համար, այլ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն այցելեն նման մարդկանց։ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը` ասելով, որ հանձնաժողովում այն բուռն քննարկվել է։«Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու լիազորագիրը պետք է տրվի 15 տարի ժամանակով, քանի որ լիազորագրի առավելագույն ժամկետը օրենսդրության համաձայն երեք տարի է։ Տասնհինգ տարով լիազորագիր տալը ռիսկեր է պարունակում, չենք կարող իմանալ, թե նման ժամկետով լիազորագիր տալը ինչ ռիսկեր է պարունակում. մահվան դեպքեր կարող ենք ունենալ, որի մասին ՀՀ-ն կարող է չիմանալ, քանի որ մահվան դեպքերը գրանցվում են, երբ ՀՀ-ում կան կտակի և այլ քաղաքացիաիրավական բնույթի այլ հարցեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կա խնդիր, սակայն ավելի համալիր լուծում պետք է տրվի։Վարման կարգով արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովում նախագծի ոչ միաձայն քվեարկությունն այն մասին է վկայում, որ խորհրդարանում հարցը քննարկման կարիք ունի։ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցը հրատապ է, իրենք կողմ են քվեարկելու, որ նախագիծն ընդգրկվի օրակարգ։ ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ կա ՍԴ որոշում, ըստ որի` անձի կենսաթոշակը հավասարեցված է որպես անձի սեփականություն, ուստի, հաշվի առնելով դա, պետք է նախագիծը քննարկել խորհրդարանում։«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ թվային և այլ տեխնիկական հարցեր կան: «Քանի որ օրակարգն առանց այն է լ շատ ծանրաբեռնված է, առաջարկում եմ հարցի քննարկումը տեղափոխել հանձնաժողով, լուծումներ գտնել և բերել էստեղ»,-ասաց նա։Այնուհետև հարցը դրվեց քվեարկության և մերժվեց 38 կողմ, 47 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ։
07:00 - 29 մայիսի, 2019
ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|

ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովը որոշել է ուժեղացնել իր անվտանգության համակարգը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ չորս նոր ռենտգենային զննող սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 85 միլիոն դրամ։Նախագիծը մշակել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար: Ինչպես նշված է նախագծում՝ ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով:Կառավարության որոշմամբ խորհրդարանին արդեն թույլատրվել է գնման գործընթաց իրականացնել։Ձեռք բերվելիք ռենտգենային զննող սարքերից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հստակեցրեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։ Մնացյալ սարքերը նախատեսված են խորհրդարանի մուտքերի անցակետերի համար։Հարցին՝ ինչի՞ց ելնելով է ԱԺ նախագահի անվտանգության համար հավելյալ միջոց տրամադրվում, այն դեպքում, երբ վերջինիս աշխատասենյակի մոտ պետական պահպանությունը հսկողություն է իրականացնում, ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ նշյալ միջոցների տրամադրումը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, որոնց համաձայն՝ պետական պահպանությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա, եւ նույն օրենքի համաձայն՝ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ ԱԺ նախագահին։Շարունակությունը՝ armtimes.com
13:49 - 28 մայիսի, 2019
1918-ի հաղթանակները նշանակալի դեր են ունեցել ներկայիս պետականության ամրապնդման գործում.պատգամավորները՝ մայիսի 28-ի մասին |armenpress.am|

1918-ի հաղթանակները նշանակալի դեր են ունեցել ներկայիս պետականության ամրապնդման գործում.պատգամավորները՝ մայիսի 28-ի մասին |armenpress.am|

armenpress.am։ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը չափազանց կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակի մասին: «Մայիսի 28-ին ի ցույց ողջ աշխարհի ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ կարող ենք և պետք է ունենանք պետականություն: Մենք մեր ունեցած պետական տարածքի շրջանակում պահպանեցինք մեր ժողովրդի անվտանգությունը և կասեցրեցինք Հայաստանի զավթումը թշնամու կողմից: Դա չափազանց նշանակալի հաղթանակ է մեր կյանքում՝ նույնիսկ Հայոց պետականության այժմեական կայացման, ամրապնդման գործում: 1918թ-ի ձեռք բերած հաղթանակը չափազանց կարևոր է առաջին հերթին բարոյահոգեբանական իմաստով, որովհետև դա ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որ հղում կատարենք մեր անցյալ ժամանակում ձեռք բերած հաջողություններին, հաղթանակներին և դրական ու բացասական իմաստով դասեր քաղենք այն բոլոր երևույթներից, որոնք չափազանց կարևոր ու բեկումնային են եղել մեր նորագույն պատմության ժամանակահատվածի համար»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:   Նա նատեց, որ ամենամեծ նվաճումը անկախ պետականությունն է, որ ձեռք ենք բերել 1918թ. և հետո դրա վերականգնումը՝ 1991թ:«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հաղթանակները կարևորեց այն առումով, որ ձեռք ենք բերել՝ հիմնվելով միայն մեր սեփական ուժերի ու կարողությունների վրա՝ առանց ուրիշների վրա հույս դնելու: «Վերջապես մեր ճակատագիրը վերցրեցինք մեր ձեռքը, տեր կանգնեցինք ու ստեղծեցինք պետություն: Մենք ունեցանք պետականություն, որը ամենամեծ ձեռքբերումն էր, առանց որի միգուցե այլևս որպես ազգ գոյություն չունենայինք»,-նշեց նա:Պատգամավորը նշեց, որ այդ օրն իր համար անկախության գաղափարն արժևորելու, միշտ վառ պահելու խորհրդանիշ է:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ն իսկապես խորհրդանշական օր համարեց։ «Ձեռքբերումը ավելի քան 1 դար հետո պետականություն ձեռք բերելու զգացումն է: Կարծում եմ, որ դա պետք է աչքի լույսի պես պահպանենք»,-նկատեց պատգամավորը:
05:35 - 28 մայիսի, 2019
Դատավորը կարող է չկասկածել՝ ես կարող էի նույն ոճով պատասխանել․ Մ․ Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանի հայտարարության մասին |armtimes.com|

Դատավորը կարող է չկասկածել՝ ես կարող էի նույն ոճով պատասխանել․ Մ․ Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com։ Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որեւէ կերպ ընկալելի չեն լինում եւ հրաժարականի դիմում են ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա։ԱԺ հանձնաժողովն այսօր քննարկում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության հնարավոր գրագողության հարցը, որի մասին հայտարարել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ «Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսել այդ մասին։ Նախ, մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վաչապետը հարաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, եւ չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին եւ ինձ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ՝ խորհրդարանի նկատմամբ։
09:59 - 27 մայիսի, 2019
Գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում. Հովհաննես Հովհաննիսյան |aysor.am|

Գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում. Հովհաննես Հովհաննիսյան |aysor.am|

aysor.am։ Գրագողության հարցը նոր չէ, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, այսօր՝ ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ «Տարբեր կերպ շահարկվեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիսերտացիոն թեման։ Եթե բոլորս համոզված ենք, որ այդ աշխատանքը գրվել է այլ մարդու կողմից, բայց դրա մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվում, չենք կարող մարդուն մեղադրանք ներկայացնել։ Սա մեկ այլ խոսակցության թեմա է։ Գրվել են դիսերտացիաներ՝ ուրիշ մարդկանց կողմից, գումարի դիմաց՝ այլ անձանց համար։ Սա հատկապես բնորոշ էր նախորդ համակարգին, երբ մարդիկ, ամեն ինչ ունենալուց բացի, փորձում էին իրենց հարսի կամ տղայի համար դիսերտացիա նվիրել ծնունդին կամ հարսանիքին։ Դա կոչումների ատրիբուտ էր, արատդիր երևույթ», - ասաց բանախոսը։ Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն կանի ամեն ինչ՝ պատժելու գրագողությունը։ «Մենք այլևս չենք հանդուրժելու նման երևույթները, որովհետև անընդհատ կրկնում ենք գիտելիքահեն տնտեսության, գիտության զարգացման և այլնի մասին, բայց աչքներս փակել ենք նմանատիպ երևույթների վրա։ Հիմա աչք չենք փակելու։ Բոլոր բուհերին կոչ եմ անում ակտիվորեն ներդնել հակապլագիատ գործիիքներ, որոնք կսովորեցնեն ուսանողին չարտագրել, չգողանալ ուրիշի մտքերը», - նշեց ԱԺ կրթության հանձնաժողովի փոխնախագահը՝ հիշեցնելով, որ գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում։
09:07 - 27 մայիսի, 2019
ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն չի տվել վարչապետի, ԱԺ նախագահի եւ նախագահի ծախսերի հրապարակման օրինագծին |news.am|

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն չի տվել վարչապետի, ԱԺ նախագահի եւ նախագահի ծախսերի հրապարակման օրինագծին |news.am|

news.am։ Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն չի տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծին վարչապետի, ԱԺ նախագահի եւ Հայաստանի նախագահի ծախսերի հրապարակման մասին։Նախագիծը նախատեսում էր հրապարակել վարչապետի, ԱԺ նախագահի եւ Հայաստանի նախագահի ծախսերը արարողակարգային միջոցառումներում, կեցության, սննդի եւ տրանսպորտային ծառայությունների ծախսերը, ներառյալ տեխնիկական սպասարկումն ու փոխադրամիջոցների նորոգումը։ «Նման մոտեցում կար մինչեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Փորձը ցույց է տվել, որ ամեն բան չէ, որ պետք է գաղտնի լինի, եւ եթե ավելի թափանցիկ լիներ, ապա խնդիրներ էլ չէին լինի, որոնց մենք բախվում ենք։ Երբ այդ տեղեկատվությունը բաց էր, այդ երեք պաշտոնյաների ծախսերը կազմում էին մինչեւ 500 մլն դրամ, բայց վերջին երեք տարվա ընթացքում դրանք փակ են, եւ հիմա կան թափանցիկության խնդիրներ։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հանդես եկել այդ ծախսերի հրապարակայնացման օգտին, մենք հույս ունեինք, որ այս օրինագիծը նման դիմակայության չի հանդիպի»,- ընդգծել է խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Պատգամավորն ավելացրել է, որ տեղեկատվությունը դադարել է թափանցիկ լինել Տիգրան Սարգսյանի մոտ 100 հազար դոլար ծախսելու մասին արտահոսքից հետո, ուստի կարծում ենք, որ հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ «ընդունո՞ւմ են արդյոք վարչապետը, նախագահը կամ ԱԺ նախագահն առավոտյան լոգանք շամպայնով, թե՞ ոչ»։ Այս հայտարարությունն առաջ բերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Քրիստինե Պողոսյանի քննադատությունը, որոնք կոչ արեցին Գորգիսյանին չանցնել կոռեկտության սահմանները եւ չզբաղվել պոպուլիզմով։
09:45 - 24 մայիսի, 2019
Բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակման նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

Բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակման նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

hetq.am։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկն ի վերջո ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:  Նախագծի քննարկումն արդեն մեկ անգամ հետաձգվել է, երեկ էլ քննարկումը ընդմիջվեց, ու նիստն իր աշխատանքը շարունակեց այսօր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել է հանձնաժողովը:«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,-ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ նախագծի՝ այդ փոփոխությունները կլինեն մինչև երկրորդ ընթերցումը:Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
09:54 - 23 մայիսի, 2019
ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. խորհուրդը մերժեց «Լուսավոր Հայաստանի» միջնորդությունը |news.am|

ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. խորհուրդը մերժեց «Լուսավոր Հայաստանի» միջնորդությունը |news.am|

news.am։ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Հարցն, ըստ էության, մնաց օդում կախված, արտահերթ նիստ չի գումարվի։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել»,–ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ խորհրդի նիստի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ հետևաբար իմաստ չունի նման նիստ գումարել։
13:25 - 22 մայիսի, 2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|

Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մի քանի ամիս բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագիտական շրջանակներում։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ևս ունեն իրենց դիտարկումները՝ հարկատեսակների հնարավորինս պարզեցում, մի քանի տարի հետո կրկին անցում պրոգրեսիվ եկամտային հարկման, գինու ակցիզային հարկի նվազեցում և այլն: Այս թեմայով խոսել են ԱԺ երեք խմբակցությունների տնտեսագետ պատգամավորներ։ Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը գրեթե նույն տեսակետներն ունեն: Բագրատյանը կողմ է համահարթեցմանը՝ նշելով, որ այս պահին կա անհրաժեշտություն, որ ստվերից դուրս գան աշխատողներ: Սակայն կարծում է, որ համահարթեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ: «Կառավարությունը կորոշի՝ երկու կամ երեք տարուց հետո նորից պետք է անցում կատարվի պրոգրեսիվ հարկման: Պրոգրեսիվության արդյունքում շատ ստացողը ավելի շատ կվճարի, քիչ ստացողը՝ քիչ»,-նշեց Բագրատյանը:   Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում եկամտային հարկը շատ բարձր է, և Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող համահարթեցումը դիտարկում է հետագայում նորից ավելի ցածր դրույքաչափերով պրոգրեսիվ հարկման անցնելու միջոց: «Համահարթեցման միջոցով եկամտային հարկը պետք է հասցնենք 20 տոկոսի, հետագայում անցնենք պրոգրեսիվի, իսկ ստորին շեմի համար պետք է սահմանվի շատ ավելի ցածր դրույքաչափ»,-նշեց պատգամավորը:Խմբակցության կողմից նաև ներկայացվել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի:Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումն առանձին վերցրած անհաջող լուծում է, սակայն ընդհանուր կոնտեքստի մեջ՝ հոյակապ: «Մենք արդեն գնում ենք ոչ թե եկամուտների հարկմանը, այլ հարստության հարկմանը: Այս փոփոխություններին կհաջորդեն այլ փոփոխություններ՝ կապված գույքահարկի հետ: Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում թե եկամտային հարկը, թե շահութահարկը կնվազի, փոխարենը կլինի գույքահարկ»,-նշեց նա։«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մյուս առաջարկը հետևյալն է՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացած մարդու համար օրենսգիրքը պետք է պարզ լինի: Պատգամավորն առաջարկում է, բացի խոշորներից, մնացած բոլոր տնտեսավարողների համար կիրառել շրջանառության հարկ:«Դա նշանակում է, որ քաղաքացին հասկանում է, որ եթե ինքը պայմանական 100 դրամի ինչ-որ ապրանք վաճառեց, ապա դրա 10 դրամը պետք է մուծի պետությանը: Քաղաքացին, ով ցանկանում է փոքրիկ խանութ ունենալ, ինչու պետք է այդքան հարկատեսակներ իմանա, ուսումնասիրություն կատարի: Աշխարհում ընդունված է շրջանառության հարկը կիրառելը: Այն շատ պարզ հարկատեսակ է»,-ասաց նա:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ հետագայում կարելի է անցում կատարել Բագրատյանի առաջարկին, սակայն այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ խնդիր է տեսնում արտահանողների համար, նշում է՝ շրջանառության հարկ վճարողների համար արտահանումը բարդանում է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկվող նախագծում տեսնում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնցից մեկն էլ նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումն է: Նրա կարծիքով, օրինակ, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենալու վնասակար օգտագործելիության վրա: Բաղդասարյանը նաև չի հասկանում տեղական գինու ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը: «Ցանկացած գինեգործ՝ ընդհուպ մինչև տնային գինեգործ պետք է հասկանա, որ դաշտում մնացած խաղողը վերջնական սպառող է ունենալու՝ թեկուզ գինու տեսքով: Նա պետք է իմանա, որ այն խաղողը, որը չի կարողանում վաճառել, եթե գինի սարքի, վաճառելու խնդիր չի ունենա»,-ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ խմբակցության անունից առաջարկել են գինու ակցիզային հարկը 50 տոկոսով իջեցնել:Ավելին՝ armenpress.am
07:12 - 18 մայիսի, 2019
893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին |hetq.am|

893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին |hetq.am|

hetq.am։ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով կհատկացվի մոտ 893 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստի ընթացքում: Գումարը կփոխանցվի Ազգային ժողովին՝ այս տարվա բյուջեում առաջացած պակասուրդը լրացնելու համար և կապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը:893 միլիոն դրամը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։ Դրանից մոտ 403 միլիոն դրամը կհատկացվի ավելացած 59 աշխատակիցների աշխատավարձերին և վեցերորդ գումարման պատգամավորների, նրանց օգնականների վերջնահաշվարկին։94 միլիոն դրամ կտրամադրվի խորհրդարանի աշխատակազմի պարգևատրումներին, դրամական խրախուսմանը։ Իսկ 118 միլիոն դրամ կհատկացվի պատգամավորների գործուղումներին, 183 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ստրասբուրգ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ այցերին։Այդ գումարից մոտ 30 միլիոն դրամով կգնվեն համակարգիչներ և տպիչ սարքեր, 14 միլիոն դրամով կկահավորվեն աշխատասենյակները։
09:05 - 16 մայիսի, 2019