hetq.am։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկն ի վերջո ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Նախագծի քննարկումն արդեն մեկ անգամ հետաձգվել է, երեկ էլ քննարկումը ընդմիջվեց, ու նիստն իր աշխատանքը շարունակեց այսօր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել է հանձնաժողովը:
«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,-ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ նախագծի՝ այդ փոփոխությունները կլինեն մինչև երկրորդ ընթերցումը:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
comment.count (0)