Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին |armenpress.am|

ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: ՀՀ-ի ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր: Վավերացված համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով:      
06:50 - 23 ապրիլի, 2019
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 16-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։ Ամենայն հավանականությամբ՝ նստաշրջանը բուռն քննարկումներով կընթանա․ օրակարգում մի քանի կարեւոր հարցեր կան, այդ թվում՝ ընտրություններ։Մասնավորապես՝ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում՝ նախարարությունների միավորում եւ կրճատում։ Այնուհետեւ՝ սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները։Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է։ Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուներն ընտրված են համարվելու պատգամավորների ¾-ի դրական քվեարկության պարագայում։ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ։  
11:30 - 15 ապրիլի, 2019
Նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել․ Բունդեսթագի նախագահ

Նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել․ Բունդեսթագի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները: Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում: Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները: Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:
18:46 - 19 մարտի, 2019
Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան: ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը: Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները: Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայությունչանցած անձինք:   ՀՀ կառավարություն
08:36 - 06 մարտի, 2019
Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին: Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը: Կարեն Սարուխանյանը խորհրդարանում փոխարինում է Արթուր Դավթյանին: Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
00:00 - 01 հունվարի, 0001
Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի գործողությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել, այն ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: «Փաթեթով առաջարկվում է հետաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության ժամկետը: Այս պահի դրությամբ նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այս օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք պետք  է ապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել հուլիսի 1, որպեսզի կարողանանք կառավարության հաստատմանը բովանդակային առումով պատշաճ կերպով ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և ըստ այդմ պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»,-ասաց Հովհաննիսյանը: Նույն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորման պահանջն է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն:   Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունելԶենքի շրջանառության կարգավորման օրինագիծը, այն ներկայացրել էր ՔՊ խմբակցությանպատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Դրանով, օրինակ, առաջարկվում է 18-ի փոխարենակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարինլրացած անձանց: Օրենքը սահմանում է, որքննությունը բարեհաջող հանձնելուց հետոքաղաքացին զենք ձեռք բերելու և պահելութույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդվկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեննոր զենք ձեռք բերելու համար նա պարտավորկլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտփուլերը։ Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենքձեռք բերելու կանոնների խստացում այն անձանցհամար, որոնք առաջին անգամ են նման հայտներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորությունէ բացելու այն անձանց, զենքի սիրահարներիհամար, որոնք անցած տարիների ընթացքումանցել են զենք ձեռք բերելու թույլտվությունստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուումունեն որոշակի քանակի զենքեր։
00:00 - 01 հունվարի, 0001