Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|
00:00 - 01 հունվարի, 0001

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի գործողությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել, այն ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Փաթեթով առաջարկվում է հետաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության ժամկետը: Այս պահի դրությամբ նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այս օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք պետք  է ապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել հուլիսի 1, որպեսզի կարողանանք կառավարության հաստատմանը բովանդակային առումով պատշաճ կերպով ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և ըստ այդմ պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նույն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորման պահանջն է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն:

 

Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունելԶենքի շրջանառության կարգավորման օրինագիծը, այն ներկայացրել էր ՔՊ խմբակցությանպատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Դրանով, օրինակ, առաջարկվում է 18-ի փոխարենակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարինլրացած անձանց: Օրենքը սահմանում է, որքննությունը բարեհաջող հանձնելուց հետոքաղաքացին զենք ձեռք բերելու և պահելութույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդվկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեննոր զենք ձեռք բերելու համար նա պարտավորկլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտփուլերը։

Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենքձեռք բերելու կանոնների խստացում այն անձանցհամար, որոնք առաջին անգամ են նման հայտներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորությունէ բացելու այն անձանց, զենքի սիրահարներիհամար, որոնք անցած տարիների ընթացքումանցել են զենք ձեռք բերելու թույլտվությունստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուումունեն որոշակի քանակի զենքեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել