Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի առաջնորդն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին և ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։ «Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ով ինքն է հաճախ կոշտ հայտարարություններ և վիրավորական արտհայտություններ հնչեցնում ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին։ «Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա [Պուտինը] շատ խելացի և շքեղ պատասխան է տվել»,- թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Թուրքիայի առաջնորդը։
16:15 - 19 մարտի, 2021
Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը: Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:  
19:35 - 05 մարտի, 2021
Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել |tert.am|

Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր Resmi Gazete-ում: Ի թիվս այլոց, ուժի մեջ է մտել Ադրբեջանի հետ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը: Հաստատվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթղթերի ցանկում կա նաև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թուրքիայի և Ղազախստանի միջպետական համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, Ղրղզստանի հետ Բիշքեկում ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցի բացման, համատեղ կառավարման և փոխանցման մասին միջգերատեսչական համաձայնագիր է հաստատվել: Հաստատված փաստաթղթերի թվում կա նաև համաձայնագիր Վրաստանի հետ միջազգային համակցված բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև պայմանավորվածություն այս երկրի հետ երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասին:
13:27 - 21 փետրվարի, 2021
Ալիևը, Էրդողանը և Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը |hetq.am|

Ալիևը, Էրդողանը և Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը |hetq.am|

hetq.am: Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը  կառուցվելու է Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։ Խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտարկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բացումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։ Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհատկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։
11:20 - 21 փետրվարի, 2021
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կացությունը
 |azatutyun.am|

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կացությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել են քննարկումները «Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում»։ «Նկատի է առնվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեկնարկի առթիվ», - նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
19:14 - 18 փետրվարի, 2021
Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները. թուրք ղեկավարը բարձրացրել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու հարցը
 |tert.am|

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները. թուրք ղեկավարը բարձրացրել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու հարցը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ`շեշտը դնելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա:Էրդողանի խոսքերով ՝ Անկարան կողմնակից է ԵՄ-ի իհետ շփումների ակտիվացմանը և դաշինքի հետ տեխնիկական խորհրդատվությունների անցկացմանը մարտին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանքներ սկսել՝ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016 թվականի մարտի 18-ի միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու համար:
11:40 - 09 փետրվարի, 2021
Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը
 |ermenihaber.am|

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։ Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը: 
18:45 - 03 փետրվարի, 2021
Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները  գոհունակություն  են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների   կատարումից:  Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը: «Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
17:55 - 30 հունվարի, 2021