tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական համագործակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ`շեշտը դնելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա:
Էրդողանի խոսքերով ՝ Անկարան կողմնակից է ԵՄ-ի իհետ շփումների ակտիվացմանը և դաշինքի հետ տեխնիկական խորհրդատվությունների անցկացմանը մարտին նախատեսված ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ աշխատանքներ սկսել՝ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016 թվականի մարտի 18-ի միգրացիոն համաձայնագիրը թարմացնելու համար:
comment.count (0)