Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը, ով մինչ այս զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։ Միքայել Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր երախտիքի խոսքն է ուղղել Էրեբունի թանգարանի բոլոր աշխատակիցներին, ում հետ պատիվ է ունեցել աշխատելու և դեռ աշխատելու է:« Անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչ Աշոտ Փիլիպոսյանին, ով 2009 թվականի փետրվարի 1-ին ինձ ընդունեց աշխատանքի Էրեբունի թանգարանում: Սկզբում եղա որպես կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո ՝ գիտաշխատող ու Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ: Միաժամանակ պատիվ ունեմ լինելու Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարը: Էրեբունին իմ տունն է և կենսակերպը: Էրեբունի թանգարանում աշխատող յուրաքանչյուր նվիրյալի և պրոֆեսիոնալի աչքերի փայլը ու սպասող ժպիտը ինձ շատ են ուժ տվել հատկապես այս վերջին ամիսներին: Այս ժամանակահատվածում՝ հատկապես վերջին երեք ամսին տարբեր բավական հրապուրիչ առաջարկներ եմ ստացել՝ այլ աշխատանքի անցնելու համար: Իմն Էրեբունին է: Ցավոք, այս վերջին ամիսների ընթացքում ոմանք, հատկապես որոշ մարդիկ, ում ժամանակին օգնել եմ, սատարել և ում շատերը ճանաչում են բացառապես իմ շնորհիվ, փորձեցին հնարավոր բոլոր ստոր միջոցներ կիրառել իմ դեմ: Նման կեցվածքը վայել է միայն ու միայն հոգով սողուններին: Ինչպես կասեր Նիցշեն, որքան մենք բարձր ենք թռչում, այնքան փոքր ենք թվում նրանք, ովքեր թռչել չգիտեն: Փառք Աստծուն այսօրվա համար, որ ունեմ նման ծնողներ և ընտանիք, ընկերներ ու բազմաթիվ հարազատներ»,-գրել է Միքայել Բադալյանը:
12:00 - 16 մայիսի, 2019
Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը

Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը

Երևանի 2019 թվականի բյուջեում լրամշակման արդյունքում 8 միլիարդ դրամի հավելում կլինի, ինչի արդյունքում բյուջեն կկազմի 91.1 միլիարդ դրամ՝ 83.1 միլիարդ դրամի դիմաց: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունների համաձայն՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների մասում տեղական տուրքերը նախատեսվում է ավելացնել 75 միլիոն 400 հազար դրամով՝ Երևան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար:«Նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 80 միլիոն 576 հազար դրամով, որից՝  էներգետիկ ծառայություններ հոդվածով՝ 5 միլիոն 125 հազար դրամի նվազեցում, ապահովագրական ծախսեր հոդվածով՝ 443 հազար դրամի ավելացում, ինչը պայմանավորված է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գների բարձրացմամբ»,-ասաց նա: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 38 միլիոն 257 հազար դրամ, Երևան քաղաքի ճոպանուղու, մետրոյի նոր կայարանի և վարչական շրջաններում նոր կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նախագծով առաջարկվում է 90 միլիոն հատկացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով։ Ավելին՝armenpress.am-ում
11:54 - 22 մարտի, 2019
Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի ավելացում 20%-ով 1000 երեխայի համար նոր խմբերի բացում Ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգում 10 հեկտարով անտառապատ տարածքների ավելացում Ոռոգման ցանցի անցկացում Երևանի գլխավոր հատակագծի մշակում Ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնում Մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներ Վերելակների սպասարկման համար ծախսերի ավելացում Երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում Աղբավայրի տարածքը կցանկապատվի, մեքենաները կլվացվեն, անվադողերը կախտահանվեն Նորագույն բուժսարքավորումների ձեռքբերում Թատրոնների հիմնանորոգում Մարզադպրոցների հիմնանորոգում Մշակութային միջոցառումների ծախսերը նվազել են, բայց չեն նվազելու դրանց որակն ու քանակը
05:22 - 22 մարտի, 2019
|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Հայաստանի տարբեր մասերից և այլ երկրներից Երևան ժամանած ու այստեղ ապրող գրեթե բոլոր մարդիկ ունեցել են մայրաքաղաքում բնակարան վարձելու հետ կապված խնդիրներ։ Դրանցից ամենաիրականը և բնակարան վարձելու կամ չվարձելու վրա ամենամեծ ազդեցություն ունեցողը բնակարանի վարձի գինն է։ Պարզում ենք, թե որքան արժե բնակարան վարձելը Երևանում։Այս հարցին հնարավորինս իրականությանը մոտ պատասխան տալու համար հարկավոր էր հասկանալ անշարժ գույքի շուկայի՝ մասնավորապես բնակարանների վարձակալման առանձնահատկությունները։  Փոքր հետազոտություն անելուց, մասնագետների հետ խորհրդակցելուց և, վերջիվերջո, սեփական փորձը հաշվի առնելուց հետո պարզ է դառնում, որ այս ոլորտը Հայաստանում լիովին ստվերային է, և հստակ որևէ տվյալ գոյություն չունի։Նախ, ի տարբերություն բնակարանների առուվաճառքի՝ վարձակալման գործարքները հիմնականում չեն գրանցվում։  Այս գործարքների ճնշող մեծամասնությունը անհատների միջև պայմանավորվածություններ են, և եթե նույնիսկ որևէ պայմանագիր կնքվում է վարձատուի և վարձակալողի միջև, ապա այդ պայմանագրերը հաստատելու համար մարդիկ չեն դիմում նոտարական գրասենյակներին։Այս պատկերը հստակ երևում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծություններում։ 2018 թվականի տարեկան վերլուծությունում այդ տարվա ընթացքում վարձակալության բոլոր գործարքներից բնակարանների վարձակալման գործարքները կազմել են ընդամենը 5․3 %, իսկ բնակելի տների վարձակալման գործարքների տոկոսը առավել ցածրն է՝ 2․7 %։ Կադաստրի կոմիտեի՝ 2019 թվականի հունվար ամսվա վերլուծությունում նույնպես գրեթե նույն պատկերն է՝ բնակարանների վարձակալման գործարքները կազմել են վարձակալման բոլոր գործարքների 8․3 %-ը, իսկ բնակելի տներինը՝ 2․7 %։  Այսքան ցածր տոկոսները ցույց են տալիս նաև այն, որ գործարքները օրենքի դաշտում իրականացնում են այն դեպքերում, երբ խուսափելը հնարավոր չէ։ Օրինակ՝ երբ բնակարան վարձակալողը պետական որևէ մարմին կամ իրավաբանական անձ հանդիսացող և հարկային դաշտում գործող կազմակերպություն կամ ընկերություն է, որը ուղղակի պարտավոր է ֆինանսական թափանցիկություն ունենալ և գործել օրենքի համաձայն։  Նոտարական հաստատման չդիմելու և հետևաբար՝ օրենքի դաշտ չմտնելու պատճառներից ամենակարևորը այն է, որ Հարկային օրենսգրքի համաձայն՝ վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 % դրույքաչափով (Հարկային օրենսգիրք, հոդված 150․7)։  Սա նշանակում է, որ վարձատուն պարտավորվածություն ունի ամսական վճարել վարձակալման հանձնած բնակարանից ստացած եկամուտի 10 %-ը՝ որպես եկամտային հարկ։ Ավելին՝ եթե հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը գերազանցում է 58.35 միլիոն դրամը, ապա գերազանցող մասի համար ֆիզիկական անձը պարտավոր է վճարել ևս 10 % եկամտային հարկ։ Վարձատուները, որպես կանոն, պատրաստ չեն վճարել այսքան եկամտային հարկ։   Անշարժ գույքի գործակալների, այլ կերպ ասած՝ բրոկերների գործունեությունը բնակարանների վարձակալման ոլորտում նույնպես որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել։ Վարձատուի և վարձակալողի միջև կապող օղակ հանդիսանալով՝ բրոկերները հաջողված գործարքի/պայմանավորվածության դեպքում երկու կողմերից ստանում են մեկ ամսվա գումարի չափով շահույթ։ Բնականաբար, այս գործակալությունները նույնպես չեն հայտարարագրում իրենց ստացած շահույթը և շահագրգռված չեն լինի օրենքի դաշտում գործել և հարկեր վճարել։  Չկա որևէ տվյալ, թե ինչպես են ազդում բրոկերների գործողությունները բնակարանների վարձակալման շուկայի գների վրա, հնարավոր չէ հաշվել բրոկերական գործակալությունների կամ բրոկերական գործունեություն ծավալող անհատների թիվը, և թե որքան է կազմում նրանց իրական շահույթը։ Ըստ երևույթին, այս ոլորտում հարկավոր է խորքային վերլուծությունների վրա հիմնված լուրջ բարեփոխումներ իրականացնել։ Մեթոդաբանություն  Չնայած վերևում նշված հանգամանքներին և ինֆորմացիայի պակասին, հաշվել ենք Երևանում բնակարան վարձելու միջին գները հետևյալ կերպ։Քանի որ բնակարան գտնելու համար ամենատարածված կայքը list.am-ն է ու քանի որ և՛ վարձատուները, և՛ բրոկերները իրենց հայտարարությունները հիմնականում տեղադրում են այստեղ, list.am-ը դիտարկել ենք որպես հիմնական աղբյուր։  Երևանի ամեն վարչական շրջանում ընտրել ենք 1, 2, 3, 4 սենյականոց բնակարաններ։ Բոլոր տեսակի բնակարաններից ընտրել ենք 15-ական հայտարարություն։ Հետևաբար, ամեն վարչական շրջանից մեր ընտրանին կազմել է 60 բնակարան։ Վերլուծել ենք Երևանի 10 վարչական շրջան (զարմանալիորեն՝ Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից չկային բավականաչափ հայտարարություններ. այս երկու վարչական շրջանները չենք ներառել հոդվածի մեջ) և, հետևաբար՝ 600 բնակարան։ Օբյեկտիվ լինելու համար հնարավորինս հաշվի չենք առել բնակարանների հարմարավետության, տեսքի և այլ գործոնների վերաբերյալ սեփական կարծիքը և ընտրել ենք բնակարանները՝ ըստ հերթականության։ Բանաձևի հիման վրա ստացել ենք միջին գները։ Հարկավոր է նշել նաև, որ հաշվի չենք առել, թե պայմանավորվածության հիման վրա գինը որքան հնարավոր կլիներ իջեցնել։   Հավելենք, որ հոդվածի համար չենք ընտրել շքեղ բնակարանները (luxury apartments) և օրավարձով բնակարանները։ Փորձել ենք խուսափել նաև այն բնակարաններից, որոնց գինը գրված է եղել ԱՄՆ դոլարով, չնայած Կենտրոն վարչական շրջանի դեպքում դա անելը բարդ էր, քանի որ հայտարարությունների զգալի մասում դոլարով էր նշված, և որոշ բրոկերներ պնդեցին, որ վարձը հարկավոր է վճարել ԱՄՆ դոլարով՝ անկախ արտարժույթի տատանումներից։                  Արդյունքները ներկայացնում ենք ստորև։  Նախ, Երևանի վարչական շրջանների ցուցակը՝ ըստ բնակարան վարձակալելու գների։ Ամենաբարձր գներ ունեցող վարձով բնակարանները Կենտրոն վարչական շրջանում են, որոնց հաջորդում են բնակարանները Արաբկիրում և Դավթաշենում։ Ամենացածր գներով բնակարանները Նոր Նորքում են:  1, 2, 3, 4 սենյականոց բնակարանների գները առանձին՝ ըստ բոլոր 10 վարչական շրջանների։ Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն մյուս վարչական շրջանների, Կենտրոնում բոլոր տեսակի բնակարանները ամենաթանկն են։ Իսկ, օրինակ՝ Ավանը, որտեղ բնակարանների գները, որպես կանոն, միջին են, 3 սենյականոց բնակարանների գներով զիջում է միայն Կենտրոնին։ Նման հետաքրքիր միտումներ նույնպես կարելի է նկատել այլ վարչական շրջանների դեպքում: Արաբկիրում բավական բարձր են 1 սենյականոց բնակարանի գները, իսկ Դավթաշենում՝ 2 և 4 սենյականոց բնակարանների գները։ Այսպիսով, Երևանում վարձով բնակարանների միջին գները հետևյալն են։ 1 սենյականոց բնակարանների դեպքում միջին գինը 107 հազար դրամ է (~218$), 2 սենյականոց բնակարաններինը՝ 139 հազար դրամ (~283$), 3 սենյականոց բնակարաններինը՝ 164 հազար դրամ (~334$) և 4 սենյականոց բնակարանների միջին գինը 190 հազար դրամ է (~387$): hetq.am
07:30 - 07 մարտի, 2019