Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը։ Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:
13:22 - 03 դեկտեմբերի, 2020
Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
 |armtimes.com|

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ |armtimes.com|

armtimes.com: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ, որը կրում է «Արժանապատվության երթ» կարգախոսը։ Երթի անցկացման մասին երեկ տեղեկացրել էր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Այսօր միասնության երթ կլինի, այսօր կլինի արժանապատվության երթ, որովհետև կորսված է մեր արժանապատվությունը։ Ես նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր այս շարժումների մեջ փորձում են տեսնել որևէ քաղաքական ուղղվածություն, ուրեմն դրանով սատարում են հայրենիքի դավաճաններին։ Ես՝ որպես քաղաքացի, լինելու եմ բոլոր այն հավաքներին, բոլոր այն երթերին, բողոքի բոլոր ակցիաներին, որը կլինի ընդդեմ այս դավաճանության, կլինի ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- երթի սկզբում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Երթի կազմակերպիչները նշեցին, որ շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ հայտարարություն են անելու գործողությունների ընթացքի վերաբերյալ:
19:19 - 02 դեկտեմբերի, 2020
Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը |armenpress.am|

Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը: Այս մասին Փաշինյանն ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում: «Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման պայմանների շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն, այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ: Առաջին հերթին դա ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտումն է: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները` արագացնելու այդ գործընթացը և բարձրացնելու դրա արդյունավետությունը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ միաժամանակ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրման դեպքերը ռազմագերիների ու այլ պահվող անձանց նկատմամբ և նրանց արժանապատվության նսեմացումը: «Երկրորդ հերթին` դա ԼՂ ժողովրդի վերադարձն է իրենց տները, վերականգնելը բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ գտնվում են անվտանգության մեջ և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք և աջակցենք մեր հայրենակիցներին: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պաշտպանելու հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները, որոնք գտնվում են ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: «Դրանք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավոր»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը պատերազմի դադարեցման գործում:
15:22 - 02 դեկտեմբերի, 2020
Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

Աջակցության ուղերձներով հանդես էին գալու Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանը, որ Փաշինյանի որոշումը հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն |ilur.am|

ilur.am: iLur-ը մանրամասներ է ներկայացրել՝ ի հավելումն Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ այսօր տարածած հայտարարության։ «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև  Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց չհասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը՝ դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը։ Լևոն Տեր-Պետրոսյան»: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»: 
15:38 - 01 դեկտեմբերի, 2020
Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Փաշինյանի գրառումները չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին, որոնք վերաբերում էին պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին և քննարկված թեմաներին։ «Թանկագին հայրենակիցներ, Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր: Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը: Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ: Ստորև ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո Նիկոլ Վովայի, Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով: Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։ Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին Մեծարգո Արայիկ Վլադիմիրի, Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի, սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»:
13:57 - 01 դեկտեմբերի, 2020
Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու Արցախի կողքին լինելու, սատար կանգնելու համար: «Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին: «Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», - ասել է նա: Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր:
13:13 - 01 դեկտեմբերի, 2020
Դատարանը վարչապետ Փաշինյանի որոշումն անվավեր է ճանաչել և պարտավորեցրել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին վերականգնել իր պաշտոնում |hetq.am|

Դատարանը վարչապետ Փաշինյանի որոշումն անվավեր է ճանաչել և պարտավորեցրել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին վերականգնել իր պաշտոնում |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և անվավեր ճանաչել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի որոշումը: Դատարանը վարչապետ Փաշինյանին պարտավորեցրել է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ էր իրականացվել։ Վերջինս, ինչպես պնդում էր հայցվոր Սարգսյանը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել վարչապետի գրասենյակին՝ իր աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում իրեն աշխատանքից ազատելու հարցն էր քննարկման դրվել, այնուհետև` հեռացվել: Դատարան ուղարկված պատասխանում էլ վարչապետի ներկայացուցիչը նշել էր, որ Փաշինյանի որոշումը հայեցողական է եղել: Հունիսի 4-ին դատաքննությունը հայտարարվել էր ավարտված, և դատական ակտի հրապարակման օր նշանակվել հունիսի 24-ը: Սակայն, դատավոր Դանիելյանը որոշել էր գործի քննությունը վերսկսել: Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գնել Հասրաթյանը և վերջինիս տեղակալ Վրեժ Գալոյանը ներգրավվել էին որպես երրորդ անձինք, չնայած պատասխաններ չէին ուղարկել դատարան:   Դատարանը, կատարելով իրավանորմերի համակարգային վերլուծություն, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վիճարկվող՝ վարչապետի որոշման իրավաչափությունը, արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Իգոր Սարգսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որևէ օբյեկտիվ հիմքի, որպիսի պարագայում խախտվել է վերջինիս՝ Սահմանադրությամբ և Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը: Շարունակությունը՝ hetq.am-ում։
09:43 - 01 դեկտեմբերի, 2020
Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից: Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները: Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:
16:56 - 30 նոյեմբերի, 2020