Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
 |armtimes.com|
19:19 - 02 դեկտեմբերի, 2020

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ |armtimes.com|

armtimes.com: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ, որը կրում է «Արժանապատվության երթ» կարգախոսը։ Երթի անցկացման մասին երեկ տեղեկացրել էր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

«Այսօր միասնության երթ կլինի, այսօր կլինի արժանապատվության երթ, որովհետև կորսված է մեր արժանապատվությունը։ Ես նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր այս շարժումների մեջ փորձում են տեսնել որևէ քաղաքական ուղղվածություն, ուրեմն դրանով սատարում են հայրենիքի դավաճաններին։ Ես՝ որպես քաղաքացի, լինելու եմ բոլոր այն հավաքներին, բոլոր այն երթերին, բողոքի բոլոր ակցիաներին, որը կլինի ընդդեմ այս դավաճանության, կլինի ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- երթի սկզբում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Երթի կազմակերպիչները նշեցին, որ շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ հայտարարություն են անելու գործողությունների ընթացքի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել