armenpress.am: Երևանի «Ազատության» հրապարակից երեկոյան մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Երթը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միությունը։
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այստեղ նրանք ծածանեցին Հայաստանի եռագույն դրոշը և կատարեցին Պետական օրհներգը:
Ակցիայի ավարտին ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը կոչ արեց վաղը՝ ժամը 18։00-ին Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ, փակել փողոցները։
comment.count (0)