Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք |armenpress.am|

armenpress.am: Երևանի գլխավոր պողոտաներից մեկում՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ համբերատար շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Հարգելի քաղաքացիներ, այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Որքան ցանցային լինի պայքարն, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա ընդգծեց, որ պետք է կազմակերպել ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կատարի ընտրություն, սակայն դա պետք է արվի ոչ գործող իշխանությունների օրոք: Մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իրենց ծրագիրը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը հեռանում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, երկրում իրավիճակը կայունանում է, որից հետո անցկացվում են ընտրություններ: «Այս անգամ պետք է կազմակերպենք մաքուր ընտրություն և այդ ժամանակ մեկդ մյուսիդ պետք է վերահսկի»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացին՝ Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ պետք է պահանջեն, որ ՀՀ նախագահը կատարի իր պարտականությունները: «Այո, պետք է լինենք համբերատար, բայց չափավոր: Ասում են, թե ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն անելու, իսկ ով ասաց: Ժողովուրդը պետք է կարողանա ոտքի կանգնել, ու անել այն ինչ ուզում է: Հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք միմյանց հետ ու մենք կհաղթենք»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:
18:05 - 06 մարտի, 2021
Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին: «Սիրելի՛ Լևոն, Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված: Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ: Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում: Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը»:
15:04 - 04 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
12:09 - 04 մարտի, 2021
Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան
 |armtimes.com|

Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն առաջիկա օրերին կայցելեն մարզեր, իսկ հաջորդ մեծ հանրահավաքը շաբաթ օրը  կանցկացվի Երևանում: Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանւկյանը: «Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, պետք է կարողանանք հասցնել մեր ձայնը մարզերին: Այնտեղ միայն Հ1-ն են լսում, այնտեղ չի հասնում ոչ armnews-ը, ոչ մյուս հեռուստաալիքները: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ, և պարզված կլինի արդեն իրավիճակը: Շաբաթ օրը, մեծ, հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:  
20:52 - 03 մարտի, 2021
Մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող․ Վազգեն Մանուկյան
 |news.am|

Մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող․ Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Սահմանադրության մեջ նախատեսված է, որ Գլխավոր շտաբի պետին հնարավոր չէ հանել աշխատանքից: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Գործը գնաց նախագահի մոտ: Նախագահը ընդունեց ճիշտ որոշում, թուղթը վերադարձրեց վարչապետին: Վարչապետը նորից նույն թուղթն ուղարկեց նախագահին: Մեր պահանջն էր, որ նախագահը դա ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց ՍԴ: Բայց իրավաբանները գտան մի ձեւ, որ մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող: Այդ արանքում Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ: Այդ խոստումը եւ այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակության, որը նոր այցելեց նախագահական: Այսինքն ինչ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ: Մենք եւս մի քայլ արեցինք, բայց ունենք առջեւում պայքարելու ժամանակ»,-ասաց նա:
20:28 - 03 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության
 |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց Եգանյանը: Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Այսօր ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ տեղեկացրել էր, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՔԿ-ից ստացել է ծանուցագիր:  
20:05 - 03 մարտի, 2021
Տեսնելով, թե այս երկուսուկես տարվա ընթացքում ոնց է կառավարում Նիկոլ Փաշինյանը, համոզված եմ, որ նախագահի վրա ճնշումներ եղել են. Վազգեն Մանուկյան |tert.am|

Տեսնելով, թե այս երկուսուկես տարվա ընթացքում ոնց է կառավարում Նիկոլ Փաշինյանը, համոզված եմ, որ նախագահի վրա ճնշումներ եղել են. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Ես չեմ լսել որևիցե իրավաբանի, որը պնդի, որ ԳՇ պետի հեռացման  հրամանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ շտաբի պետն ընտրվում է որոշակի ժամանակահատվածով և այդ ընթացքում նրան ոչ մեկ չի կարող հանել, եթե, իհարկե, քրեական հանցագործություն չի կատարվել, օրենքի մեջ գրված է, որ այդ ժամկետը 5 տարի է. այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հարցին, թե իր կարծիքով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ է, Մանուկյանը պատասխանեց. «Տեսնելով, թե այս երկուսուկես տարվա ընթացքում, ոնց է կառավարում Նիկոլ Փաշինյանը, ես համոզված եմ, որ ճնշումներ եղել են, բայց ես ինֆորմացիա չունեմ, դա իմ համոզմունքն է»:Հարցին, թե իր համար սպասելի՞ էր Արմեն Սարգսյանի որոշումը, Մանուկյանը պատասխանեց. «Տպավորություն ստացա, որ ինքը և՛ մտահոգված է օրենքի կատարումով, և՛ մտահոգված էր, որ իր ստորագրած փաստաթուղթն ի՞նչ բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության մեջ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որպեսզի Հայաստանի հարցերը լուծեն առանց մեծ բորբոքվածությունների»: Ի պատասխան հարցի, Նիկոլ Փաշինյանը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու և սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և կիսանախագահական համակարգի անցնելու մասին, Մանուկյանն ասաց, որ սահմանադրական և օրենքների փոփոխություններ միշտ էլ կարելի է անել, միգուցե և պետք է անել։ «Փաշինյանն ուզում է, որ ընտրությունները լինեն իր օրոք, ոնց որ հրապարակում 15 հազար մարդ հավաքեց բերեց տարբեր շրջաններից, որոնք աշխատանք ունեն և վախենում են աշխատանքը կորցնել, ինչպես անցկացրեց պատերազմը, այդ նույն ձևով էլ ուզում է անցկացնել ընտրությունները և վերջում ասել, որ ժողովուրդը ինձ ընտրեց: Դա է պատճառը, որ մենք ինքներս կողմ լինելով ընտրություններին՝ առաջարկում ենք մեր սցենարը՝ հրաժարական, ժամանակավոր կառավարություն մոտավորապես մեկ տարի, որից հետո ընտրություններ»:
17:14 - 03 մարտի, 2021
Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|

Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:  «Իմ կարծիքով՝ բանակը չի ենթարկվի, իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»,- նշեց նա:  Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը՝ Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից, ինչպես նաև՝ ինչ բորբոքվածություն կառաջացնի այն հանրության շրջանում: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության»,- նշեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն՝ հույս հայտնելով, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան:  Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը:
16:45 - 03 մարտի, 2021
Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան
 |news.am|

Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լինի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
21:13 - 01 մարտի, 2021
Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|

Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Գլխավոր շտաբի պետին հանելը մի մարդու ուղղված չէ, այն ուղղված է ամբողջ բանակի դեմ, քանի որ այն ստորագրել էին բոլոր հրամանատարները. Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան: Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ՀՀ նախագահը չի ստորագրել ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը, Մանուկյանը ասաց, որ հարցը դրված էր՝ Նիկոլ Փաշինյան, թե բանակ: Մանուկյանը նշեց, որ եթե նախագահը ստորագրեր որոշումը, կնշանակեր, որ հաստատում է հարվածը բանակի դեմ, և միայն մեկ ճանապարհ կար բանակը պաշտպանելու՝  առաջարկն առարկություններով հետ ուղարկելը, ինչն էլ արեց Արմեն Սարգսյանը։ «Հայ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ  բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակ, հակառակ դեպքում դուք բանակի դեմ եք, դիմում մեր մտավորականությանը, ակադեմիային, բոլոր կազմակերպություններին հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»: Մանուկյանը նշեց, որ օրենքի համաձայն վարչապետը հինգ օրվա ընթացքում իրավունք ունի միջնորդելու, որից հետո ՀՀ նախագահն ունի ևս երեք օր՝ որոշում ընդունելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու համար: «Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքին, այժմ բանակը պետք է սպասի մեր քայլին և ժամանակն է, որ մենք քայլ անենք, այն, ինչ մենք իրականացնում  էինք, մոտենում է ավարտին, և մենք բոլորս այդ ավարտին կմասնակցենք, այս րոպեին սա մեծ հաղթանակ է»: Մանուկյանը նշեց, որ քննարկելով շարժման ղեկավարների հետ, որոշվել է վաղը բեմը տրամադրել մտավորականներին, մշակույթի գործիչներին, իսկ երկուշաբթի օրվանից հանրահավաքները կշարունակվեն։ «Ժամանակն է մտածել հետագա քայլերի մասին: Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը կլսենք Ոստիկանության և ԱԱԾ-ի հայտարարությունը, որ իրենք նույնպես սատարում են բանակին»:
19:11 - 27 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:  «Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը: «Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:
16:02 - 27 փետրվարի, 2021
Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը
 |azatutyun.am|

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է: «Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք:
20:55 - 26 փետրվարի, 2021
«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ  հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
17:42 - 26 փետրվարի, 2021