Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան
 |armtimes.com|
20:52 - 03 մարտի, 2021

Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն առաջիկա օրերին կայցելեն մարզեր, իսկ հաջորդ մեծ հանրահավաքը շաբաթ օրը  կանցկացվի Երևանում: Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանւկյանը:

«Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, պետք է կարողանանք հասցնել մեր ձայնը մարզերին: Այնտեղ միայն Հ1-ն են լսում, այնտեղ չի հասնում ոչ armnews-ը, ոչ մյուս հեռուստաալիքները: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ, և պարզված կլինի արդեն իրավիճակը: Շաբաթ օրը, մեծ, հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ:

Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել