azatutyun.am: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
Այս հայտարարությունների մասով Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել:
comment.count (0)